Երևան
12 °C
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 105-ամյակը նշանավորվել է համագործակցության նոր կարևոր քայլով. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրել են նվիրաբերության պայմանագիր: Ըստ այդմ՝ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը:

Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:


««Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ներդրումը ոչ միայն ֆինանսական աջակցություն է, այլև առանձնահատուկ ուշադրություն՝ ժամանակակից կրթական միջավայր ստեղծելու գործում։
Նախագծի իրագործման համար հիմնադրամի նախատեսած 500,000 ԱՄՆ դոլար նվիրատվությունը հնարավորություն կտա հիմնանորոգելու գրադարանի նախասրահը՝ առաջին հարկը, արդիականացնելու լուսավորության համակարգը և տեղադրելու ապակեպատ տանիք՝ ուսանողների, դասախոսների, հետազոտողների համար ստեղծելով նորարարական, ժամանակակից և ոգեշնչող միջավայր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը, շնորհակալություն հայտնեց Իզմիրլյան ընտանիքին և բարեգործական հիմնադրամին՝ նախագծի իրականացումը հնարավոր դարձնելու համար։
«Այսօր մեկնարկում ենք այն նախաձեռնությունը, որի իրականացմանը երկար ենք սպասել։ Յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է երազանքից. մենք ունեցանք այս երազանքը, այն ձևակերպեցինք և հանձնեցինք թղթին. այսօր տեսնում ենք արդյունքը։ Նախագծի իրագործման կարևոր բաղադրիչներից է նաև կահավորումը, որի իրականացման պարտավորությունը ստանձնել է ԵՊՀ-ն: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ ենք իրականացնում»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի մեծ շուքով կկազմակերպվի գրադարանի առաջին հարկի բացումը։
Ռեկտորի խոսքով այս աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ ուսանողներն իրենց ժամանակի մեծ մասն անցկացնեն գրադարանում՝ ուսումը, ընթերցանությունը, գիտական աշխատանքը ժամանակակից միջավայրում կազմակերպելու համար։

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը, կարևորելով այս երկկողմ համագործակցությունը, նշեց. «Սա մենք դիտարկում ենք որպես երկուստեք աշխատանքի արդյունք, այն գործընթացի շարունակություն, որը սկսել ենք Երևանի պետական համալսարանի հետ։ Մենք տեսնում ենք, որ համալսարանն անդադար փոփոխություններ է իրականացնում, ինչը շատ կարևոր է մեր երկրի զարգացման համար»։
Չոբանյանն ընդգծեց, որ այսպիսի համագործակցությունները Հայաստանի կրթական և գիտական միջավայրի զարգացմանը նպաստող երկարաժամկետ ու կարևոր քայլեր են:
ԵՊՀ գրադարանի լավագույն բարեկամներից և մեծամասշտաբ նախագծերի աջակից «Իզմիրլյան» հիմնադրամի նվիրատվությունը կնպաստի գրադարանի դերի ընդլայնմանը՝ դարձնելով այն ոչ միայն ընթերցանության համար նախատեսված տարածք, այլ նաև բազմագործառույթ միջավայր՝ նախատեսված քննարկումների, սեմինարների ու գիտական հետազոտությունների իրականացման համար: Գրադարանի նախասրահը կվերածվի մի հարթակի, ուր նորարարական գաղափարները, ստեղծագործական քննարկումները կհամադրվեն ուսուցման և հետազոտության շարունակական զարգացման հետ։
Գրադարանի 105-ամյակի առիթով գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը հյուրերին նվիրեց հայ մանրանկարիչ Մինասի գիրք-ալբոմը։
Նշենք՝ այսօր գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն։ Գիտատեխնիկական վերափոխումներին զուգընթաց՝ համալրվում են նաև գրադարանի ֆոնդերը հնարավոր բոլոր միջոցներով՝ պետական հատկացումներ, գրքափոխանակություն, դրամաշնորհներ, նվիրատվություններ։ Գրադարանը համալրվում է տարբեր բնագավառներին վերաբերող արդիական գրականությամբ և հավաքածուներով (Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր), Ա. Սախարովի (1200 միավոր))։

ԵՊՀ գիտական գրադարանն անվանակոչվել է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անունով 1997 թվականի հոկտեմբերի 7-ից: Նրանց որդին ՀՀ ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանն է, իսկ թոռը՝ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ պատվավոր դոկտոր Սարգիս Իզմիրլյանը։ Այսպիսով՝ ԵՊՀ-ի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությունն ընդգծում է կրթության, գիտության առաջընթացին նպաստող կարևոր նախաձեռնությունները, որոնք հետագայում կնպաստեն հայ ուսանողների, գիտնականների ու հետազոտողների մտավոր զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների
Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց
Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան
Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»
Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար
Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու
Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին
Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել
Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ
ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում
Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ
8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը
Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը
Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին, խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել
Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում
Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան
«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար
Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ
ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն
Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ
Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին
Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»
Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ
Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ
Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել
Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից
ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը
Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT