Երևան
12 °C
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը նախօրեին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ փորձել է ամերիկացի առաջնորդին փոխանցել Եվրոպայի անհանգստությունը եվրոպական ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի և ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման վերաբերյալ, գրում է The Washington Post-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում հանդիպել է Իռլանդիայի վարչապետի հետ և նրա ներկայությամբ քննադատությունների տարափ տեղացել Եվրամիության վրա, իսկ հետո հայտարարել, որ Իռլանդիան, ինչպես ԵՄ մյուս երկրները, օգտագործել է ԱՄՆ-ին, հայտնում է Daily Mail-ը։
Թրամփը ի սկզբանե «նեղսրտած» է եղել, նա հանդիպել է Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ, երբ ԵՄ-ն հայտարարել է Թրամփի դեմ պատասխան տնտեսական մաքսատուրքերի մասին այն բանից հետո, երբ նախագահը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել ամբողջ համաշխարհային պողպատի և ալյումինի ներմուծման համար:
«ԵՄ-ն ստեղծվել է Միացյալ Նահանգների առավելություններից օգտվելու համար»,- ասել է Թրամփը։
Հարցին, թե Իռլանդիան օգտվո՞ւմ է ԱՄՆ-ից, նա ասել է. «Իհարկե, դա այդպես է: Ես մեծ հարգանք ունեմ Իռլանդիայի հանդեպ նրանց արածի համար, և նրանք պետք է անեին այն, ինչ արեցին: Բայց Միացյալ Նահանգները չպետք է թույլ տար, որ դա տեղի ունենար: Մենք ունեցել ենք հիմար առաջնորդներ, որոնք փոքր գաղափար անգամ չեն ունեցել անելիքներից»:
Թրամփը օրինակ է բերել ամերիկյան դեղագործական ընկերությունները, որոնք հայտնվել են Իռլանդիայում, իսկ հետո, ըստ նրա, «հինգ միլիոն բնակչությամբ գեղեցիկ կղզին տիրեց ԱՄՆ ողջ դեղագործական արդյունաբերությանը»:
Նա ասել է, որ սպառնացել է ընկերությունների նկատմամբ 200 տոկոս հարկ սահմանել, ինչի արդյունքում նրանք չեն կարողանա որևէ բան վաճառել ԱՄՆ-ում։
«Գիտե՞ք՝ ինչ կանեին նրանք այն ժամանակ, կմնային այստեղ»,- պարծեցել է ԱՄՆ նախագահը։
Հարցին, թե Իռլանդիայի վարչապետը պե՞տք է անհանգստանա բարձր մաքսատուրքերից, Թրամփը կատակել է. «Իռլանդիայի վարչապետը անհանգիստ տեսք չունի. եթե ունենա էլ, ցույց չի տա»:
Հանդիպումը տեղի է ունեցել աճող մտավախությունների ֆոնին, որ մաքսատուրքերի նկատմամբ Թրամփի պրոտեկցիոնիստական մոտեցումը կարող է էական վտանգ ներկայացնել Իռլանդիայի տնտեսության համար, որը մեծապես աջակցվում է ԱՄՆ բազմազգ ընկերությունների երկարաժամկետ ներդրումներով:
Այդ մտավախությունները զգացվում են ողջ Եվրոպայում, որը երեկ երեկոյան հայտարարեց առևտրային «հակամիջոցների» մասին մինչև 26 միլիարդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ կապված պողպատի և ալյումինի համաշխարհային ներմուծման համար 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման հետ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Մենք խորապես ափսոսում ենք այս միջոցի համար, որը կիրառել ենք ստիպված: Սակագները հարկեր են, դրանք վատ են բիզնեսի համար և նույնիսկ ավելի վատ՝ սպառողների համար։ Դրանք խաթարում են մատակարարման շղթաները։ Դրանք անորոշություն են բերում տնտեսությանը»։
Բայց Թրամփը Իռլանդիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր սակագնային ծրագիրը կվերականգնի արդարությունը ԱՄՆ առևտրում:
«Մեզ վաղուց են վիրավորել, և մեզ այլևս չեն վիրավորի»,- ասել է Թրամփը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT