Ընդունվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարությունը

24/03/2025 schedule18:13

«Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն հերթական նիստն է գումարել, որի ժամանակ ընդունվել է Շարժման ռազմավարությունը։

«Եթե կիսում եք ներկայացված գաղափարները, սկզբունքներն ու նպապատակները և ցանկանում եք միանալ շարժմանը, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:

Իսկ փաստաթղթում ներառված ուղղություններով ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները խնդրում ենք հակիրճ ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեով` learningistrendy.mystep@gmail.com ։

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման ռազմավարություն

1. Ընդհանուր դրույթներ

1.1. «Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման (այսուհետ՝ Շարժում) ռազմավարությամբ սահմանվում են Շարժման սկզբունքները և նպատակը, թվարկվում են խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել նպատակներին հասնելու համար, տրվում է խնդիրներից բխող գործիքակազմը, ծրագրվող միջոցառումները և նպատակին հասնելու այլ եղանակները, ուրվագծվում են ակնկալվող արդյունքները։

1.2.Շարժումը Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիների շրջանում կրթվելու մոտիվացվածության բարձրացման անհրաժեշտության գաղափարի և սույն ռազմավարության սկզբունքների շուրջ համախոհության հիման վրա միավորված անձանց խումբն է և այդ խմբի միասնական գործունեությունը՝ Շարժման նպատակին հասնելու ուղղությամբ։

1.3.«Կրթություն» հասկացությունը և կրթվելու գործընթացը սույն ռազմավարության շրջանակներում սահմանվում և մեկնաբանվում են ամենալայն իմաստով՝ որպես անձի մտավոր, կամային և մարմնական ունակությունների ձևավորման և զարգացման համընդգրկուն գործընթաց։

Այս մեկնաբանությունն ամբողջությամբ ներառում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով «կրթություն» հասկացության սահմանված ծավալը, ներառյալ՝ ուսուցման, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության գործընթացները, և դիտարկում է դրանք առավել լայն համատեքստում՝ կրթությունը ներկայացնելով որպես կենսական, աշխարհայացքային դիրքորոշում՝ անցյալի, ներկայի և ապագայի այնպիսի իմաստավորում, որում անհատականությունը ժամանակի յուրաքանչյուր պահ արժևորում է որպես հաջորդ պահին ավելին իմանալու և ավելին կարողանալու հնարավորություն։

1.4. Շարժման իմպերատիվ պահանջն է, որ կրթության գործընթացը և կրթվելու ուղղությամբ անձի գործողությունները բխեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից. կրթվելը պետք է նպաստի ՀՀ քաղաքացու կենսունակության բարձրացմանը, քաղաքացիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը և մոտիվացնի գործելու հօգուտ ՀՀ շահերի պաշտպանության։ «Քաղաքացիական գիտակցությունը» սույն ռազմավարության համատեքստում մեկնաբանվում է հետևյալ կերպ. դա Հայաստանի Հանրապետության՝ որպես կոլեկտիվ սուբյեկտի, անձի նկատմամբ ունեցած իրավունքների և պարտավորությունների, և անձի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած իրավունքների ու պարտավորությունների գիտակցումն է անձի կողմից և այդ իրավունքներից օգտվելու և պարտավորությունները կատարելու պատրաստակամության, հմտությունների և ունակությունների ամբողջությունը։

1.5.Շարժման կազմակերպական-ինստիտուցիոնալ օղակները հանրա­պե­տա­կան ընդգրկմամբ Շարժումը կոորդինացնող Կենտրոնական կոմիտեն և տեղական կոմիտեներն են, որոնք ձևավորվում են Շարժման համակիրներից՝ ինքնաբուխ համագործակցության համակարգման արդյունքում։ Կոմիտեները կարող են մշակել աշխատակարգեր և գործել դրանց համաձայն։

2. Շարժման սկզբունքները

2.1. Շարժումն իրականացվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում. ՀՀ օրենսդրության որևէ պահանջի խախտում մերժելի և անթույլատրելի է Շարժման համար։

2.2..Շարժումն արտահայտում է Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերը՝ չունի կուսակցական, սեռային, տարիքային կամ որևէ այլ խտրականություն, և Շարժմանը կարող են միանալ սույն ռազմավարության դրույթներին համաձայն բոլոր անձինք։

2.3. Շարժումը չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։ Այդուհանդերձ՝ Շարժումը լրացնում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության անունից իրականացվող պետական քաղաքականությունը և կրթության բնագավառում հետապնդում է նույն նպատակներն ու շահերը, ինչ՝ Հայաստանի կառավարությունը՝ այդ նպատակների իրագործմանը հասարակական հիմունքներով ներգրավելով կամավորականների ներուժը։

2.4. Շարժման համար բարձրագույն արժեքներ են մարդու կյանքը, Հայաստանի Հանարապետությունում արժանապատիվ ապրելու և կրթվելու հնարավորությունը

3. Նպատակը

Շարժման նպատակը Հայաստանի հզորացումն ու ինքնիշխանության հարատևության ապահովումն է.

3.1. Կրթվելու ձգտումը խթանելու արդյունքում քաղաքացիական գիտակցության զարգացման՝ «կրթված քաղաքացի-հզոր պետություն» բանաձևով

3.2.Մասնագիտական և աշխատանքային որակների շարունակական բարելավման, աշխատանքի արտադրողականության ավելացման՝ «զարգացած տնտեսություն – հզոր պետություն» բանաձևով

3.3. Հանրային կյանքում բարեկրթության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի միջավայրի ձևավորման՝ «երջանիկ և բարեկեցիկ հանրություն – հզոր պետություն» բանաձևով

3.4. Կրթվելու ձգտումը խթանելու հետ կապված այլ ձևերով և եղանակներով։

4. Խնդիրները

4.1. ենթանպատակի մասով՝

– Պետության՝ որպես կարևորագույն քաղաքական ինստիտուտի մասին տեղեկատվական նյութերի մշակում և հանրայնացում, այդ նյութերում հանրամատչելի և հետևողականորեն պարզաբանում, որ պետությունն է քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության և անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, ազգային-մշակութային ինքնատիպության պահպանման և զարգացման ամենաարդյունավետ միջոցը։

– Պետական ինստիտուտների գործառնության մեխանիզմների, քաղաքացիների նկատմամբ այդ ինստիտուտների իրավունքների և պարտավորությունների և քաղաքացիների՝ այդ ինստիտուտների նկատմամբ իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ իրազեկման արշավների կազմակերպում, պետական հաստատությունների գործառութային դաշտը լուսաբանող տեղեկատվական նյութերի մշակում և տարածում հանրայնացման մեծ ներուժ ունեցող հարթակներով։

– Ազատության՝ որպես բացարձակ արժեքի, անհատի զարգացման նպատակի և արդյունքի, և կրթության՝ որպես ավելի ազատ լինելու անայլընտրանք միջոցի մասին փիլիսոփայական, գրական ստեղծագործությունների, ֆիլմերի և այլ նյութերի հանրայնացմանը կազմակերպական և այլ օժանդակություն։

– Ազգային ինքնիշխան պետականության անայլընտրանք լինելու մասին տեղեկատվական նյութերի մշակում և տարածում։ «Մեր ժողովուրդը լավ է ապրել, երբ եղել է այլ՝ ավելի մեծ, պետության կազմում», «Մեզ մեր հարևանների հետ հարաբերություններում երրորդ կողմ և երաշխավոր է անհրաժեշտ, որպեսզի մեր հարևանները մեզ չոչնչացնեն», «Հայը պետականատեր ազգ չէ, հայը պետք է ժողովրդագրական միավոր լինի այլ ազգի ստեղծած պետության մեջ» տեսակի խոսույթների հասցեական թիրախավորում, կատեգորիկ-անզիջում քննադատություն և հետևողականորեն դուրս մղում հանրային շրջանառությունից։

4.2. ենթանպատակի մասով`

 – Մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուցիոնալ առկա հնարավորությունների մասին իրազեկման նյութերի պատրաստում և տարածում։

– Կրթության սրբազանացման հետևանքով առօրեական գիտակցության և կրթության՝ որպես համամարդկային արժեքի միջև առաջացող անջրպետի հաղթահարում, կրթության ապասրբացում (դեսակրալիզացիա)։ Ընդ որում՝ Շարժման թիրախում ոչ միայն և ոչ այնքան «Իմանալ ինչու» գիտական-ակադեմիական ճանաչողական ակտիվության խթանումն է, որքան՝ «Իմանալ ինչպես» գործնական-առօրեական ակտիվության խթանումը։

– Կրթվելու ուղղությամբ ներդրված ջանքի և կյանքի որակի բարելավման ուղիղ համեմատականության գիտակցության արմատավորում. կրթվեցիր՝ կունենաս աշխատանք (կամ՝ ավելի լավ աշխատանք), առավել բարձր գնահատականի կարժանանաս հանրային տարբեր միջավայրերում և որպես արդյունք՝ ավելի լավ կապրես։

– Այն գիտակցության արմատավորում, որ լավագույն միջազգային փորձին և ընդունված չափանիշներին համահունչ նոր գիտելիքների և հմտությունների յուրացմամբ սեփական աշխատանքի արդյունավետության (արտադրողականու­թյան), սեփական բարեկեցության և կյանքի որակի ստանդարտների բարձրացման նպատակներն ուղղակիորեն հետապնդելով, յուրաքանչյուր քաղաքացի անուղղակիորեն նպաստում է նաև Հայաստանի հզորացմանը, զարգացմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը։

4.3. ենթանպատակի մասով՝

 – Հանրային-հասարակական կյանքում, քաղաքական, մասնագիտական, ստեղծագործական, գիտական տարբեր համայնքների, հանրային խոսույթ ձևավորողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում հանրային խոսքի նոր մշակույթի հաստատում: Այդ համայնքների միջև սոլիդարության, փոխադարձ հարգանքի հիման վրա շփումների խթանում, ինչը կնպաստի հանրային միջավայրի լիցքաթափմանն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացմանը:

– Հանրային ապակառուցողական միֆերի և վարքի մոդելների, այդ թվում՝ «գողականության»՝ որպես չիմաստավորված և չընկալված «արժանապատվության կամ ինքնասիրության նվիրյալ» մարդու հանրային կեցվածքի և վարքային մոդելի, «շուստրիության»՝ որպես հարափոփոխ պայմաններում անկիրթ մարդու կենսունակության ապահովման վարքային մոդելի, «կեղծ ավանդապաշտության» քողի ներքո կանանց և աղջիկների՝ հանրային կյանքից մեկուսացվածության տանող վարքային մոդելների և այլ արատավոր վարքային մոդելների վերարտադրության խաթարում, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինում։

– Այն գիտակցության արմատավորում, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը ինչ-որ անհայտ կուռքի մեծահոգաբար արվող զոհաբերություններ չեն, այլ՝ աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական, որ բարեկրթությունը բնածին կամ որևէ տարիքում քարացած վիճակ չէ, այլ՝ շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն։

– Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորում։

5. Գործիքակազմը

Շարժման խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունները հիմնականում քարոզչական և կոորդինացման բնույթի են։

Շարժման շրջանակներում կիրառվող քարոզչական գործողություններն ըստ հասցեագրման բաժանվում են հետևյալ տեսակների.

– Լայն հանրության հետ տեղեկատվական հարթակներով և զլմ-ներով աշխատանք

– Չսեգմենտավորված հանրային խմբերի (100 և ավելի անձանց հետ միաժամանակ) հետ դահլիճային հանդիպումներով աշխատանք

– Սեգմենտավորված թիրախային փոքր խմբերի հետ հանդիպում-քննարկումներով աշխատանք։

Կոորդինացման գործողությունները բաժանվում են երկու խմբի՝

– Առկա կրթական հաստատությունների և դրանց հնարավորություններից օգտվելու մոտիվացված շահառուների հարաբերում և

– Կրթական ծառայություններ մատուցող նոր օղակների ստեղծման անհրաժեշտության վերհանում և ձևակերպում։

5.1. Լայն հանրության հետ տեղեկատվական հարթակներով և ԶԼՄ-ներով աշխատանք

 Իրականացվում է Շարժման կենտրոնական կոմիտեի հայտարարությունների և այլ հրապարակային հաղորդագրությունների, շարժման հիմնադրի հետ լրատվամիջոցների հարցազրույցների ձևով։

Շարժման կենտրոնական կոմիտեի՝ հեռուստաընկերությունների ու այլ լրատվամիջոցների հետ համագործակցություն՝ ուղղված լայն հանրությանը հասցեագրվող հեռուստահաղորդումներում, հեռուստախաղերում, հեռուստա­սերիալնե­րում և այլ ձևաչափերում կրթվելը յուրաքանչյուրի առօրյայի մաս դարձնելու գաղափարի տարածմանը։

Այդ շրջանակներում կարող են ներդրվել հանրային գնահատման և ճանաչման համակարգեր՝ մրցանակներ, շնորհակալագրեր, պատվոգրեր և այլն, օրինակ՝

– Այն ստեղծագործական խմբերին և հեռուստաընկերություններին, որոնց նկարահանած հեռուստասերիալում հերոսները առավել հաճախ և առավել երկարատև են ներկայացվում հանրային դրական նշանակությամբ իրենց կարողություններն ու հմտությունները բարելավելու իրավիճակներում։

– Հանրային տեղեկատվական դաշտում գործունեություն ծավալող այն սուբյեկտներին, որոնք մեթոդական մշակված գործիքներով հայերեն խոսքը զուգորդում են անգլերենով և այլ օտար լեզուներով՝ նպաստելով այդ լեզուների տիրապետման խորացմանը և այլն։

– Այն լրատվամիջոցներին, որոնք օրվա լրահոսում պարտադիր տեղ են հատկացնում հանրային դրական նշանակությամբ կարողությունների ու հմտությունների բարելավման շնորհիվ ձևավորված հաջողության պատմությունների լուսաբանմանը և իրազեկման նյութերի տարածմամբ հասցեական օժանդակություն են ցուցաբերում սույն ռազմավարության խնդիրների լուծմանը և այլն։

– Հումորի բնագավառի այն գործիչներին, որոնք համակարգված և հետևողականորեն ծաղրի առարկա կդարձնեն համառող տգիտությունը, վարքի դեստրուկտիվ մոդելները, ազգային ինքնիշխան պետականության «այլընտրանքների» մասին արատավոր հանրային խոսույթները և այլն։

5.2.Չսեգմենտավորված հանրային խմբերի (100 և ավելի անձանց հետ միաժամանակ) հետ դահլիճային հանդիպումներով աշխատանք

Իրականացվում է Շարժման հիմնադրի և հիմնադրի մասնակցությամբ այլ հրավիրված բանախոսների հետ դահլիճային հանդիպումների, բանա­խոսությունների շարքի և այլ ձևերով։ Հանդիպումների պլանը և բանախոսների ցանկը հաստատում է Շարժման կենտրոնական կոմիտեն։ Հանդիպումներին մասնակցում են հիմնականում Շարժման այն համախոհները, որոնք մտադիր են հետագայում ներգրավվելու Շարժման հիմնական ուղերձի տարածմանը և ռազմավարության կենսագործմանը։

5.3. Սեգմենտավորված թիրախային փոքր խմբերի հետ հանդիպում-քննարկումներով աշխատանք։

Իրականացվում է Շարժման կենտրոնական կոմիտեի և տեղական կոմիտեների անդամների՝ Շարժման կազմակերպական ակտիվի և թիրախ խմբերի հետ հանդիպումների, շարժման մասնակիցների՝ թիրախ խմբերի հետ հանդիպումների և այլ աշխատանքի ձևով։ Այս շրջանակներում կարող են համայնքային մակարդակով կազմակերպվել «Գիտելիքի մրցույթներ», վիկտորինաներ, առցանց թեստեր, որոնք հաղթողներին կտրամադրեն խորհրդանշական մրցանակներ (գրքեր, անվճար բաժանորդագրություններ ուսուցողական պլատֆորմների համար և այլն) և նման այլ միջոցառումներ։

6. Շարժման ակնկալվող արդյունքը

Շարժման արդյունքը՝ դրված խնդիրների լուծումը և Շարժման նպատակին հասնելը, որևէ քանակական ցուցանիշ կամ ձևակերպված նկարագիր ունեցող ստատիկ վիճակ չէ, այլ՝ Հայաստանի Հանրապետության շարունակական հզորացման մշտատև գործընթաց. շնորհիվ այն բանի, որ ժամանակի յուրաքանչյուր պահի ավելի կրթված է քաղաքացին, ավելի արտադրողական է աշխատանքը, ավելի զարգացած է տնտեսությունը, առավել խորացած են փոխըմբռնումն ու հանդուրժողականությունը հանրային կյանքում, առավել երջանիկ և բարեկեցիկ է հանրությունը և ավելի հզոր է Հայաստանի Հանրապետությունը»,- հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
477 դիտում

ՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը

Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար

Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել

Շնորհակալ եմ գրկաբաց ընդունելության համար. Գորիսում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 38-րդ հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը

Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է. ՊՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը

Մարզերում ու Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ շրջաններում՝ կարկուտ

2008-ին մոտ 1 ժամ սպասեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը. Խաչատրյան

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան