Երևան
12 °C
սկիզբը նախորդ համարում
Լռության են մատնված Ռ. Քոչարյանի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության խնդիրը եւ մասնավորապես Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը պաշտպանության նախարարության ներգրավման օրինականությունը: Արդյոք նման հրամանագիր ընդունելով` Ռ. Քոչարյանը ակնհայտորեն դուրս չի եկել Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից եւ ընդհանուր պատասխանատվություն չի կրում հետագա բոլոր հանցագործությունների ու վրա հասած ծանրագույն հետեւանքների համար: Չէ՞ որ քրեական հետապնդումից ՀՀ նախագահը անձեռնմխելի է միայն իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ասել է թե` եթե դրանց համար նա լիազորված է Սահմանադրությամբ: Մինչդեռ, բանակի ներգրավման մասին Փաստահավաքի զեկույցում այդ հրամանագրի հակասահմանադրականությունը հաստատող սահմանադրագիտական անվիճարկելի հիմնավորումներ ու անառարկելի վկայություններ են ներկայացված: Մեր խորին համոզմամբ, մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավումն է, որ անպարտության ու պաշտպանվածության պատրանք ու համոզվածություն է ստեղծել թե; ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների եւ թե ապօրինի զինված խմբերի մոտ, նրանց դրդել ծեծուջարդի, թալանի, հրկիզումների ու սպանությունների:
Տեղեկատվական հաղորդման համակ լռությունը մատնում է ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՔԾ-ի վախը այս իրավական ակտերի իրավաչափության հարցի քննարկումից, թեկուզեւ նախաքննության շրջանակներում:
Ե. Առավել անհասկանալի է մարտի 1-2-ի իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության խնդրի ամբողջական անտեսումը, հատկապես երբ ՀՔԾ-ն ինքն է ընդունում, որ սպանված քաղաքացիական անձանցից երեքի մարմիններից հանված գնդակները (Հովհաննես Հովհաննիսյան-5,45 մմ, Զաքար Հովհաննիսյան-9 մմ, Դավիթ Պետրոսյան- 9 մմ) իբր չեն նույնականացվել ոստիկանության սպառազինությունում գտնվող եւ մարտի 1-2-ին գործադրված հրազեններից եւ ոչ մեկի գնդակների հետ: Եթե հավատանք (մի պահ), որ դա իրոք այդպես է, եւ քանի որ ապացուցված փաստ է նաեւ, որ ցուցարարները մարտի 1-2-ին հրազեն եւ պայթուցիկ սարքեր չեն օգտագործել, ապա դա կարող է ունենալ թերեւս հնարավոր երկու բացատրություն: Առաջին` ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողները իրենց մոտ ունեցել, կրել եւ գործադրել են չհաշվառված ապօրինի հրազեններ: Երկրորդ` մարտի 1-2-ի իրադարձություններին իրոք մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության, այլ զինված ստորաբաժանումներ եւ ապօրինի զինված խմբեր, որոնց սպառազինությունում կամ տնօրինության տակ գտնվող հրազենները քննությամբ հայտնաբերված ու առգրավված չեն, եւ դրանց փորձագիտական տվյալները բացակայում են ՀՀ ոստիկանության պարկուճադարանում, հետեւաբար` դատաձգաբան փորձագետները դրանք չէին կարող համեմատել սպանվածների մարմիններից հանված գնդակների հետ եւ նույնականացնել զենքերը: Այլ ուժային ստորաբաժանումների եւ ապօրինի զինված խմբերի մարտի 1-2-ին մասնակցության հարցը լրացուցիչ ապացուցված է նաեւ «7-ի գործով» կատարված դեպքի վայրի զննությունների արձանագրություններով (այդ թվում` լրացուցիչ արձանագրություններով), ըստ որոնց` հազարավոր այլ պարկուճների հարեւանությամբ հայտնաբերվել ու առգրավվել են նաեւ ձեռքի գնդացրի՝ Հկ-ի մի քանի տասնյակ պարկուճներ եւ փամփուշտ: Ըստ գործի տվյալների, մարտի 1-2-ին ոստիկանության ուժերը գնդացիր չեն օգտագործել: Բացի այդ, մինչեւ օրս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված ու առգրավված տարբեր տրամաչափերի հազարավոր պարկուճների՝ ոստիկանության, բանակի սպառազինություններում գտնվող հրազենների հետ նույնականացման նպատակով դատաձգաբանական փորձաքննություններ նշանակված չեն կամ դրանց արդյունքները հանրությունից գաղտնի են պահվում:
Այդ պատճառով պնդում ենք, որ ՀՔԾ-ն այս առումով լուրջ բացթողում է թույլ տվել, եւ կատարված նախաքննության շրջանակից միտումնավոր դուրս են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական մասնակից զինված պետական կառույցներ, ստորաբաժանումներ ու ապօրինի զինված խմբեր: Եթե ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների դերակատարության, անձնակազմի, սպառազինության բացահայտումն ու ճշգրտումը իրենից օպերատիվ ու քննչական մեծ բարդություն ներկայացնող հարց չէ, ապա ապօրինի զինված խմբերին նախ պետք է հայտնաբերել, ճշտել նրանց կազմը, հայտնաբերել ու առգրավել նրանց ապօրինի զենքն ու զինամթերքը, յուրաքանչյուր խմբի ունեցած դերը, տեղակայումը, շարժը եւ այլն:
Զ. Բոլոր սպանությունների նկարագրությունների հետ ծանոթացումը մեզ հանգեցնում է հետեւության, որ նախաքննական մարմինը կարծես հիմնականում կարողացել է վերականգնել մինչեւ սպանությունների կոնկրետ ակտերի կատարումը գրեթե բոլոր սպանվածների գտնվելու վայրը, նրանց կողքին անմիջական գտնվող անձանց, նրանց շարժման ուղղությունը, ձեռքերին առարկաների առկայությունը (մահակ, գարեջրի շիշ, հեռախոս), ինչով զբաղվելը եւ այլն: Մեծ մասամբ բացահայտված են նաեւ ծանր վնասվածք ստանալուց կամ սպանվելուց հետո կատարված դեպքերի ընթացքն ու դրանց մասնակիցների շրջանակը` վիրավորին կամ մահացածին ովքեր, ում մեքենայով, մինչեւ ուր տեղափոխեցին, շտապ օգնության որ բրիգադին հանձնեցին եւ այլն: Բայց բուն սպանության գործողությունը, կրակոցի ուղղությունը, կրակողի անձը (ոստիկան էր, զինվոր էր, քաղաքացիական անձ էր), նրա արտաքին նույնիսկ մոտավոր նկարագրությունը, առանց բացառության բոլոր տասը դեպքերում, այդպես էլ ոչ ոք չի տեսել, ոչինչ չի կարող ասել: Մի աներեւույթ ուժ թե՛ սպանված քաղաքացիական անձանց կողքին անմիջականորեն գտնվողներին, թե՛ ոստիկանության սպայի ու շարքայինի համածառայողներին, բոլորին անխտիր, այդ պահին պարտադրել է նայել այլ կողմ, մի ուրիշ գործով զբաղվել, եւ բոլորը միասին, մի տարօրինակ զուգադիպությամբ, հենց այդ կարեւոր դրվագը չեն տեսել ու չեն նկատել:
Է. Մեկ այլ զարմանալի զուգադիպություն եւս: Ինչպես հայտնի է, սպանվածներից երեքը մահացել են «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կրակոցից, եւ նրանց մարմիններից դիահերձումների ժամանակ հանվել են գազային նռնակի մետաղյա եւ պլաստմասե կտորներ, իսկ Գոռ Քլոյանի մարմնից՝ կրակված փամփուշտի ամբողջական կոնտեյներ: Հավելենք, որ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցներից եւս երեք վնասվածքներ ստացած անձանց մարմիններից, դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ, հանվել ու առգրավվել են գազային նռնակի համանման բեկորներ: Թեեւ հատուկ միջոցների, այդ թվում նաեւ` «Չերյոմուխա 7-ի» ու դրանց գազային նռնակների դատաձգաբանական փորձաքննության նախադեպ ու փորձառություն ՀՀ փորձագիտական հիմնարկներն ու փորձագետները երբեւէ չեն ունեցել, վերը նշված բոլոր դեպքերում նրանք անսխալ, զարմանալի զուգադիպությամբ սպանվածների ու վիրավորների մարմիններից հանված բեկորների, ինչպես նաեւ մեկ ամբողջական կոնտեյների վրա միահամուռ հայտնաբերել ու արձանագրել են պինդ առարկաների հետ շփվելու եւ որեւէ արգելքի միջով անցնելու հնարավոր հետքեր: Չհասկացա՞ք, թե ինչու: Լավ, կարծում եմ, ստորեւ ամեն ինչ պարզ կդառնա:
Վերեւում նշել էինք, որ հրազենային վերքերից մահացածներից երեքի մարմիններից հանվել էին մեկական գնդակներ: Կրկին, տարօրինակ զուգադիպությամբ, դատաձգաբան փորձագետները այս երեք գնդակների վրա, նորից առանց բացառության, հայտնաբերել են պինդ առարկաների հետ շփման կամ նրանց միջով անցնելու հնարավոր հետքեր: Հիմա կարծեմ արդեն պարզ է, թե շեղացատկի հնարավորությունը բոլոր վնասվածքների դեպքում ինչ նպատակ է հետապնդում: Ցուցարարների վրա ուղիղ նշանառությամբ կրակ չի արձակվել, մեզանից այլ բան չսպասեք:
Ի՞նչ եք կարծում, ինչպես կվարվեին, եթե ՀՔԾ-ին ցուցարարների վրա ուղիղ նշանառությամբ դիմահար կրակի անհերքելի ապացույցներ ներկայացվեին: Օրինակ, youtube-ում տեղադրված տեսանյութերից մեկում հստակ երեւում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինի համազգեստ հագած, դիմակավոր, ինքնաձիգով զինված հրաձիգը դուրս գալիս շենքի անկյունից, դիմահար կրակում եւ ապա թաքնվում: Նախ, այդ տեսանյութով նշանակվում է դատահամակարգչային փորձաքննություն, որը, պատճառաբանելով տեսագրման հեռավորությունը, գիշերային ժամն ու վատ լուսավորությունը, եզրակացրել է, որ ստացված տեսապատկերները պիտանի չեն համակարգչային եղանակով նույնականացման համար: Ապա արդեն նշանակվել է տեսաձայնագրային եւ դատաձգաբանական համալիր փորձաքննություն, որով ի վերջո եզրակացրել են, որ կատարված երկու կրակոցները հավանական է կատարված լինեն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից՝ անգնդակ փամփուշտներով: Լավ, չեք ցանկանում ճշտել հրաձիգի ինքնությունը՝ հասկացանք, բայց եթե նա կրակում էր անգնդակ փամփուշտներով, այդ դեպքում, նախ, ինչու էր դիմակավորվում, երկրորդ՝ ինչու էր թաքստոցից դուրս գալիս եւ հետո կրակում, թաքստոցից չէ՞ր կարող օդ կրակել:
Ը. Հասարակության եւ միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացված է առավելապես տասը սպանությունների բացահայտման պահանջի վրա: Սակայն ակնհայտ է, որ մինչ օրս չեն բացահայտվել նաեւ մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց (Փաստահավաք խմբին տրամադրված միայն մի աղյուսակի համաձայն` նրանց թիվը մոտ 25-ն է) գնդակային ու բեկորային ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու եւ ոչ մի դեպք: Ասվածը լրացուցիչ ապացուցում է, որ մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական փակի, արգելքի տակ է, եւ ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ որքան էլ փորձել է այդ արգելքի գոյությունը թաքցնել, դա նրան, ինչպես տեսնում եք, բոլորովին չի հաջողվել: Քննարկվող փաստաթղթի տարբեր մասերում այդ արգելքի թաքցրած ականջները բազմիցս դուրս են ցցվում: Ահավասիկ` մեկ օրինակ: Խոսքը տասը սպանությունների փաստերով քրեական գործ հարուցելու որոշումների մասին է: Պարզվում է, որ սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվել են միայն 2009 թվականի գարնանը` ՀՀ քր. օր.-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի լրացված 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու որոշման մեջ արդեն որոշված է, որ մարտի 1-2-ի սպանությունները կատարել են զանգվածային անկարգությունների մասնակիցները: Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, ՆԶ-ի, բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել զանգվածային անկարգության մասնակից: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար` նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները: Չնայած նրանց սկզբում չհաջողվեց վերջնականապես այդ սպանությունները մեղսագրել «7-ի գործով» մեղադրյալներին, այնուամենայնիվ` մինչ օրս նրանք չեն հրաժարվել դրանք ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա բարդելու իրենց ծրագրից: Սա ուղղակի խայտառակություն է` նույնիսկ մեր իրավակիրառ պրակտիկայի համար, չտեսնված ու չլսված խայտառակություն: Սրանից հետո հույս տածել, թե ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում են ու կարող են բացահայտել որեւէ սպանություն՝ ուղղակի անմտություն է: Նման պայմաններում սպանություններից որեւէ մեկը կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ դրանք հնարավոր լինի մեղսագրել մարտի 1-2-ի բողոքի ակցիայի մասնակիցներից որեւէ մեկին:
Քանի դեռ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, անտեսելով օրենք եւ օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում` սպանություններ գործած անձինք, չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ. Հաջիև
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Արոնյան. «Ազատություն»
Առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ են հայտնաբերվել
Տաշիրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ. ԱԳՆ խոսնակ
Արագածոտնի մարզում մեքենաներ են բախվել, մեկն ընկել է ձորը. վիրավորների թվում փոխգնդապետ կա
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Կամբոջան Թաիլանդին կոչ է արել դադարեցնել կրակը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին
Կրպակներ տարածքում և ցամաք շատրվան. ինչու այլևս չեն երգում ու պարում Գյումրու լուսաձայնային նոր շատրվանները
Ազատի ջրամբարում նավակ է շրջվել. 3 քաղաքացի հայտնվել է կղզյակների վրա
«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի երիտասարդ
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Աշտարակ-Փարպի-Ղազարավան ավտոճանապարհը
Տապալված ծառեր, վնասված տանիքներ ու սյուներ, ջրալցված նկուղներ. քամու հետևանքով 33 արտակարգ դեպք է գրանցվել
Ալավերդիում պատշգամբ է փլուզվել. քաղաքացին ընկել է ներքև
Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին
Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip
Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել
2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ
Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ
Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել
Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ
Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել
Ինչ կտա ՀՀ-ով անցնող ճանապարհը, և որն է ամերիկյան կողմի առաջարկը. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ
44-օրյա պատերազմի մասնակիցը հետը բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank
Լևոնը ՀՅԴ-ն փակեց, Կտրիճին շեմից չթողեց, հիմա հանդուրժող է դարձել. տարիքից իրականությունը կորցրել է. տեսանյութ
Սարատովում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի մուտքը փլուզվել է, կան զոհեր
ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել
Թուրքիայում ուղևորներով զբոսանավ է այրվում. տեսանյութ
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնյաների կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված հսկողություն կիրականացնեն
Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան
Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում մեքենա է կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի բնակավայրեր, ծանոթացել իրականացվող ծրագրերին, Խաչաղբյուրում կով կթել
Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է, զանգում, ճշտում են, թե ինչ խնդիր ունենք. փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն. Մադլենյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT