Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը

27/03/2025 schedule21:00

Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ:

Հետաքրքրական է, որ Փարաքարում այս անգամ ևս համայնքապետի թեկնածուներ են առաջադրվել այն նույն անձինք, որոնք առաջադրվել էին համայնքի նախորդ ընտրություններում:

Այսպիսով՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանը ևս չի հրաժարվել Փարաքարի համայնքապետ դառնալու մտադրությունից: Այս անգամ, սակայն, նա Փարաքարի ղեկավարի աթոռին ուզում է հասնել «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունների միջոցով:

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Վոլոդիա Գրիգորյանի՝ Փարաքարում համայնքապետ դառնալու շանսերը, սակայն, նախորդ ընտրությունների համեմատ էական նվազել են՝ հաշվի առնելով նրա եղբոր՝ Պայքար Գրիգորյանի մասնակցությամբ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործոնը:

Ինչ էր տեղի ունեցել. փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում է եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվեց Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց երկու հոգի:

Թեև դեռ գործի նախաքննությունը չի ավարտվել, սակայն այս միջադեպի վերաբերյալ համացանցում և մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնի դարձան: Մասնավորապես զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ էր հայտնել՝ ասելով, որ զինված հարձակմանը նախորդել էր կոնֆլիկտ գյուղի տղաների միջև, իսկ տան վրա կատարված զինված հարձակումը նախապես ծրագրված էր եղել: Ըստ զոհվածի եղբոր՝ տնից դուրս գալուց անմիջապես հետո ինքը, եղբայրը՝ Նարեկը, որը զոհվել է միջադեպի ժամանակ, և վերջիններիս ընկերը ներքաշվել են տան դիմաց սկսած վիճաբանության մեջ։

Ըստ նրա՝ տեղի ունեցածի հետևում Վոլոդիա Գրիգորյանի շրջապատն է կանգնած: Վերջինս նաև ասել էր, որ Վոլոդյա Գրիգորյանը և նրա շրջապատը կապ ունեն քրեական աշխարհի հետ, և առաջին անգամը չէ, որ այսպիսի դեպք է տեղի ունենում համայնքում, սակայն մի տարբերությամբ՝ նախկինում տան վրա հարձակում և զոհ չէր եղել:

Հիշեցնենք, որ, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Մերձավանի սպանության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները: Կալանավորվածների թվում է Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ մականվամբ:

Այս իրադարձությունների ֆոնին մամուլում լուրեր հայտնվեցին, որ Պայքար Գրիգորյանը տարիներ առաջ ևս մեկ քրեական պատմության մեջ է ներգրավված եղել:

Ըստ այդ հրապարակումների՝ 2021 թվականի հունվարի 13-ին Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ կրակոցների հետքերով ավտոմեքենաներ են հայտնաբերվել, մասնավորապես Mercedes AMG GL 42 մակնիշի E 001 AA 190 RUS համարանիշի, իսկ հյուրանոցային համալիրի մուտքի մոտ՝ Mercedes G 500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշի: Այնուհետև պարզ է դարձել, որ կրակոցները հնչել են Թոխմախի գերեզմաններում, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:

Կրակոցները հնչել են քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ավտոմեքենաների ուղղությամբ:

Ըստ մամուլի այդ հրապարակումների՝ միջադեպի մասնակիցների թվում են եղել Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը (Պաշ), Արմեն Ղազարյանը (Պզ), ինչպես նաև քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Պայքար Գրիգորյանը Մերձավանի զորամասերից մեկի աշխատակցի միջոցով փամփուշտներ է ձեռք բերել, Արմեն Ղազարյանի հետ գնացել 3-րդ գյուղ, հանդիպել Գրիգորի Գրիգորյանին, որից հետո միասին գնացել են Թոխմախի գերեզմանատուն, և տեղի են ունեցել կրակոցները:

Այս դեպքից հետո Պայքար Գրիգորյանը դիմել է փախուստի, գնացել ԱՄՆ, նրա փոխարեն պատասխանատվության է ենթարկվել այլ մարդ, այն տաքսու վարորդը, որը վերջիններիս տեղափոխել է: Նա հետո ազատ է արձակվել: Այս ամենից հետո Պայքար Գրիգորյանը վերադարձել է Հայաստան:

Նկատենք, որ Փարաքարի համայնքապետի աթոռին ձգտող Վոլոդիա Գրիգորյանի հոր՝ երկար տարիներ Մերձավանի համայնքապետի աթոռը զբաղեցրած Լևոն Գրիգորյանի ֆենոմենը ևս լուրջ բացասական ազդեցություն է թողնում որդու՝ Վոլոդիա Գրիգորյանի վարկանիշի վրա:

Տարիներ առաջ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էին դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ և հայտնել, որ համայնքի նախկին ղեկավարը՝ ՀՀԿ-ական Լևոն Գրիգորյանը, իր պաշտոնավարման տարիներին անօրինականություն է թույլ տվել և օգտվելով բնակիչների անտեղյակությունից՝ նրանցից անհիմն գանձել գումարներ։

Բանն այն է, որ, Մերձավանի բնակիչների խոսքով, Գրիգորյանն ամեն տարի՝ բյուջեն հաստատելուց առաջ, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել կամայական անձի հետ և յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից 100 հազար ՀՀ դրամ գումար հատկացրել: Սակայն այս ամենին զուգահեռ բնակիչներից գանձվել է տարեկան 1000-ական դրամ կոյուղու սպասարկման գումար։

Մի խումբ այլ մերձավանցների պնդմամբ էլ՝ 2018 թվականին Լևոն Գրիգորյանը աճուրդային կարգով՝ ընդամենը 100 հազար ՀՀ դրամ արժեքով, իր եղբորն է օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Մերձավանի լիճը։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գրիգորյանը 2007-2008 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատված՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր՝ այդ կերպ համայնքին պատճառելով 8 միլիոն 613 հազար ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Իրավապահները պնդում են, որ հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ գործն այս պահին ամբաստանյալի հարցաքննության փուլ է հասել:

Նկատենք, որ օրերս Վոլոդիա Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները կապ ունեն քրեական պատմությունների հետ, սակայն Գրիգորյանների հետ կապված իրադարձությունները կարծես թե վկայում են բոլորովին այլ բանի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2385 դիտում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս

Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը

Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած

Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ

Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը

Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ

Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան

Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր

Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր

Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել