Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում եզրափակիչ ելույթում անդրադարձավ երեկ և այսօր ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների հնչեցրած հարցերին՝ ընդգծելով, որ բոլոր քաղաքական քննարկումները կթողնի քաղաքական մարմնին:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ արդյոք իրենք ցանկացած գրության համար պե՞տք է ենթարկվեն պատասխանատվության, դատախազը տվեց բացասական պատասխան:
«Ո՛չ ու ոչ մի դեպքում:
Եթե նկատում եք, պարոն Աղազարյանն իր ելույթում անընդհատ ասում էր՝ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել, այսինքն՝ այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել: Որպես իրավաբան՝ գիտեք, որ մինչև մենք անձին մեղադրյալի կարգավիճակ չտանք և իրեն իրավունք չտանք, որ ինքը իր դեմ ցուցմունք տալու իրավունքից օգտվի, մենք չենք կարող առերեսում անել, որովհետև վկայի կարգավիճակով անձը պարտավոր է ցուցմունք տալ, իսկ մեղադրյալի կարգավիճակով իրավունք ունի լռել: Վկայի համար բացառություններ կան, բայց շատ սահմանափակ: Եվ այս իրավիճակում, նորից պատասխանելով ձեր մյուս հարցին, թե ՍԱՏՄ պաշտոնյային գիտե՞նք, թե՞ չգիտենք: Գիտե՛նք: Դուք էլ գիտեք: Այն ժամանակ, երբ անունը կբացահայտվի, բոլորիդ շատ-շատ հայտնի անձ է:
Անձը, որը վկայակոչվում է որպես ՍԱՏՄ պաշտոնյա, եղել է ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց դատախազը:
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի ելույթին՝ դատախազան ասաց՝ նա հետաքրքիր թեզ է բարձրացնում:
«Ենթադրում եմ՝ դա լինելու է իրենց պաշտպանական տակտիկան, որ խոսքը տարբեր Աշոտների մասին է՝ մեկը Աշոտիկ է, մյուսը՝ Աշոտ: Չէ, դա նույն մարդն է: Եվ ինչքան էլ փորձեն այստեղ այդ բառախաղը ստեղծել՝ Աշոտ-Աշոտիկ, եթե դուք նայեք իրենց հեռախոսային խոսակցությունների բառացի վերծանումները, որոնց բառապաշարը հարիր չէ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու, այդտեղից ձեզ պարզ կլինի, որ Սլավիկն ասում է՝ Աշոտի ներկայությամբ Աղազարյանը չխոսեց, դրա համար ճիշտ կլինի, որ Աշոտը սպասի մեկ այլ տեղում: Եվ հետո հետ է գալիս ու ասում է՝ այսքան թիվ ուզեց...
Բացի դրանից՝ երբ պարոն Աղազարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել, բայց օբյեկտիվ-փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել»,- նշեց Վարդապետյանը:
Ինչ վերաբերում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցադրմանը՝ ինչու անձը չի հարցաքննվել երկրորդ անգամ՝ 23 հազար դոլարի կաշառքի շրջանակներում, գլխավոր դատախազը հիշեցրեց. «Մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ և որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք: Դրա համար ես եկել եմ այստեղ, առանց անձին ձեռք տալու, որովհետև այդտեղ ուղիղ տվյալ կար 23 հազար դոլարի և 300 հազար դրամի կաշառքի վերաբերյալ, և այս պարագայում ես պիտի ստանամ կարգավիճակ, որպեսզի կարողանամ անձին և՛ հարցաքննել, և՛, վստահաբար, առերեսել»:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ ինչու ավելի շուտ չի եկել ԱԺ, նա պարզաբանեց՝ պատկերացրեք, եթե մեկ տարի առաջ գար, առանց վերոնշյալ գործողությունները անելու, միանգամից մերժելու էին:
«Ի դեպ, այդ նույն տրամաբանությամբ է, որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործիք և այլն: Հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն: Ինչու, որովհետև դատարաններն այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել, սկսում են ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա:
Եվ եթե նկատել եք, ոչ մի պատգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ԱԺ-ի առաջ չեմ բարձրացրել: Դուք կհամաձայնեք, թե չեք համաձայնի, հարգելի պատգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան: Ինչո՞ւ եմ ասում՝ ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ, դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու, ու այնքան ժամանակ՝ մինչև գործի լրիվությունը կապահովվի, ու կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ»,- տեղեկացրեց դատախազը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԺողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում
Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը
Ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ
Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Իրանը ռմբակnծելnւ Թրամփի uպառնալիքին
Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. սպասում եմ պատասխանի
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա եղել է կապված վիճակում, վնասվածքներով
Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները
Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին. Լևոն Բարսեղյանը՝ արդյունքների մասին
Սեպտեմբերից հղիության և անաշխատունակության նպաստի համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի
Երևանում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է մայթեզրի եզրաքարին, այնուհետ՝ երկաթյա սյանը, մեկ այլ մեքենայի ու ծառին
Սարգսյանն ու Քոչարյանը Գյումրիում հնարավորություն ունեն միանալու, սակայն մի խնդիր կա. Դալլաքյան
Մարտուն Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ
Ի՞նչ է սպասվում Գյումրիում, ամեն ինչ նոր է սկսվում. Ռոբերտ Ղևոնդյանը ներկայացրել է ամենահավանական 3 տարբերակ
Հաստատվել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների քննության ժամանակացույցը
Զելենսկին ցանկանում է չեղարկել հանքային գործարքը, բայց դա մեծ հետևանքներ կունենա. Թրամփ
Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն հանրապետությունում ընդհանուր աճ կա
«Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս
Աշտարակ-Թալին կառուցվող ճանապարհի՝ երթևեկության համար բաց հատվածները կահավորվել են
Շնորհավորում եմ Փարաքարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին. Գյուլնազարյան
Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Հատուկ օպերացիա Երևանում. վնասազերծվել են օտարերկրացիներ
Իրանը կբախվի ռազմական հարձակման և երկրորդային մաքսատուրքերի, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա. Թրամփ
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով
Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ
Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT