Երբ մանկապարտեզ ես քանդում, սեփականաշնորհում, դպրոց մասնավորեցնում, այդ երկրում ապագա չես կառուցում. Կոնջորյան

27/03/2025 schedule14:53

Ինչպես հայտնել ենք, խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից արված իր ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ ելույթում չի անդրադառնա կոնկրետ գործի դրվագներին, այլ՝ քաղաքական համատեքստին:

Կոնջորյանը նաև ասաց, որ հարցի քննարկման ժամանակ, որքան էլ տարօրինակ է, ընդդիմությունը ներկա չէ ԱԺ նիստերի դահլիճում, ինչպես և՝ հենց Մարգարյանը:

«Ոչ միայն Տարոն Մարգարյանը ներկա չէ իր վերաբերյալ հարցի քննարկմանը, այլ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չէ այս քննարկմանը: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը երես չունի, որ գա և մասնակցի մի քննարկման, որտեղ խոսվում է այն մասին, որ իրենք, ըստ էության, մանկապարտեզներ են սեփականաշնորհել, դպրոցի տարածքներ են ձևափոխել, և դրանք դատական այս գործերի մեջ են հայտնվել: Բայց դա, իհարկե, կլիներ շատ մեծ կոմպլիմենտ ընդդիմությանը՝ մտածելու համար, որ նրանք երես չունեն, ինչը նշանակում է, որ ամոթ ունեն և դրա համար չեն եկել:

Մենք մանկապարտեզ և դպրոց ենք կառուցում, մեր առջև խնդիր ենք դրել մինչև 2026-ը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, իրենք մանկապարտեզներ և դպրոցներ են գողացել և սեփականաշնորհել»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ դա վկայում է երկու բևեռային աշխարհայացքի մասին:

Նրա խոսքով՝ երբ կառուցում ես մանկապարտեզ, այդ երկրի հետ դու ապագա ես կապում:

«Երբ դու մանկապարտեզ ես քանդում, սեփականաշնորհում, դպրոց ես մասնավորեցնում, դու այդ երկրի հետ ապագա չես կառուցում, քո հայրենիքը ուրիշ տեղ է՝ այնտեղ, որտեղ քո թալանած փողերը օֆշորներում պիտի հանգրվանեն: Այդտեղ է քո հայրենիքը»,- նկատեց Կոնջորյանը՝ ընդգծելով՝ սա էլի գալիս, կանգնում Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա:

Նրա խոսքով՝ մանկապարտեզ գողացածներն այսօր իրենց մեղադրում են, խաչակրաց արշավանք կազմակերպում Ակադեմիական քաղաքի դեմ:

«Բա մի հատ փոքր Ակադեմիական քաղաք լիներ, մասնավորեցնեին, իրար մեջ բաժանեին, սարքեին բիլիարդանոցներ, ժամանցի վայրեր...»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
512 դիտում

Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ

Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ

Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ

Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին

Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը

Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է

ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան

Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները

ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը

Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում

Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները

Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը

Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից

Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ

Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները

Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում

Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները

Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում

Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը

Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները

Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն

Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան

Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել

Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան

Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ

Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան

Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան