Միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն. Քոչարյան

27/03/2025 schedule17:24

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է իր և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած վերջին միջադեպին:

«Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը»

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգևորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգևորականի այդ հորդորից նա, կարծես, չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր:

Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներ ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել՝ լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով: Սակայն համոզված եմ, որ տհաճ, ափսոսանքի արժանի միջադեպը չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե լրագրող Հ. Ջեբեջյանն իր հերթին պահպաներ մասնագիտական էթիկայի տարրական կանոնները։

Շատ ուղիղ պետք ասեմ, որ իմ դեմ ստորագրահավաք կազմակերպած լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ եւս ունեն էթիկական նորմերի պահպանման խնդիր։ Նրանք կարող են հետապնդել քեզ ցանկացած տարածքում, միտումնավոր խախտել քո անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալ՛. ամբողջը չթվարկեմ...

Համաձայնվեք, որ ապատեղեկատվությամբ, չարությամբ գրված կամ արտասանած տեքստերը որևէ կապ չունեն լրագրություն հետ:

Իսկ ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետևյալն էր. լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետեւությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստ։

Եվ վերջում բոլորիս համար առանց մեկնաբանության Աստվածաշնչից երկու մեջբերում անեմ.

1.Սաղմոս 18, որում ասվում է. «Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը, Եւ սրտիս խորհուրդները յարաժամ քո առջև լինեն»:

2. Ավետարան ըստ Մատթէոսի. «Ինչո՞ւ քո աշակերտները երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»,-հարցրին փարիսեցիները: Եվ Յիսուս ասաց. «Լսեցեք և իմացեք, ոչ թե ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»»,- գրում է Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ մարտի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորել էր «շրթունքները մաքրել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
991 դիտում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ

«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս

Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը

Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել

Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը

Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած

Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ

Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը

Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ

Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան

Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր

Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր

Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել