Երևան
12 °C
Ժամանակակից ՏՏ կրթությունը դպրոցականների և ուսանողների շրջանում, այսպես ասած, թրենդային է: Ցավոք, Հայաստանի մարզերում դրա հասանելիությունն այնքան ընդգրկուն չէ, որքան Երևանում, ուստի խոշոր ընկերությունների կրթական նախաձեռնությունները, որոնք հետն էլ անվճար են, տեղի դեռահասների և նրանց ծնողների մեջ խիստ հետաքրքրություն են առաջացնում՝ միաժամանակ ամրապնդելով ՏՏ-ի նորաձևությունը: Դրանց թվում է Վանաձորում և Գյումրիում արդեն ութ տարի գործող Yandex ծրագրավորման դպրոցը։
Դասընթացը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար և անցկացվում է հայերենով։ Մեկ տարվա ընթացքում հատուկ վերապատրաստում անցած և Yandex-ի մշակած ուսումնական ծրագրին հետևող ուսուցիչներն ուսանողներին ոչ միայն հանրածանոթ Python լեզվով ծրագրավորել են սովորեցնում, այլև՝ մտածել ծրագրավորողների պես՝ նրանց մեջ զարգացնելով տրամաբանական և ալգորիթմական մտածողություն, միաժամանակ՝ տալիս գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն, անգամ եթե շրջանավարտները որոշեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չխորանալ:
Անցած 7 տարվա ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կազմակերպված Yandex ծրագրավորման դպրոցն արդեն ավարտել է ավելի քան 400 ուսանող, և նրանցից շատերը շարունակել են կրթությունը կամ արդեն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շատ ուսանողների համար ծրագրին մասնակցությունը ոչ միայն սոսկ դասընթաց է, այլև՝ առաջին քայլը տեխնոլոգիական աշխարհում՝ ապագա մասնագիտական առաջխաղացման ճանապարհին:
Որքանո՞վ է այսօր ծրագրավորման ուսուցումն արդիական մարզերում։ Այս ամենի և շատ այլ բաների շուրջ NEWS.am Tech-ը զրուցել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։
Ոչ միայն՝ ծածկագիր գրել, այլև՝ հավատալ սեփական ուժերին և հնարավորություններին
Yandex ծրագրավորման դպրոցն արդեն ութ տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Ո՞րն եք համարում այս նախագծի ամենամեծ ձեռքբերումը:
Նախ և առաջ ուզում եմ ասել, որ շատ ուրախ ենք Ծրագրավորման դպրոցի մաս կազմելու համար։ Գուցե առաջին հայացքից թվա՝ դպրոցը կրթական նախագիծ է, որի շրջանակում դեռահասներին ծածկագիր գրել են սովորեցնում: Մինչդեռ իրականում նման նախագծերն իսկապես եղանակ են փոխում այնտեղ, որտեղ գործում են, որովհետև ոչ միայն երիտասարդների համար մասնագիտական առաջխաղացման նոր հեռանկարներ են բացում, այլև՝ մարզերում տարածում են կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների նորաձևությունը՝ պատանիներին ցույց տալով ոլորտի մշակույթն ու համայնքը, ինչը նրանց համար նախկինում չափազանց դժվար էր տեսնելը։
2017 թվականից ի վեր այստեղ վերապատրաստվել է ավելի քան 400 երիտասարդ։ Նրանց ոչ միայն ծրագրավորում են սովորեցրել, այլև ոգեշնչել են, որ հավատան սեփական ուժերին և տեսնեն, որ բազմաթիվ համախոհներ ունեն:
Դպրոցը կազմակերպվել է Գյումրիում և Վանաձորում ավելի քան 10 տարի գործող մեր տեխնոլոգիական կենտրոնների հիման վրա, որոնք տարածաշրջանային զարգացման գործում կարևոր դեր են խաղում։ Այս կենտրոններ դիմող դեռահասներն այստեղ տեսնում են գործող ընկերություններն ու հասկանում, որ իրենք նույնպես նման ընկերություններում աշխատանք գտնելու հնարավորություն ունեն և գուցե ստիպված չլինեն որևէ տեղ գնալ, եթե չցանկանան: Այսինքն՝ երեխաներն այս դպրոցում ոչ միայն նոր գիտելիքներ են ստանում, այլև սովորում են հավատալ սեփական հնարավորություններին, իրենց քաղաքի, իրենց տարածաշրջանի հնարավորություններին։ Եվ դա անչափ կարևոր է։
Կարծիք կա, որ ժամանակակից աշխարհում բարձրագույն կրթությունն անհրաժեշտ է միայն նրանց, ովքեր մտադիր են գիտական գործունեությամբ զբաղվել։
Դա միֆ է։ Այսօր Հայաստանում գործում են համաշխարհային առաջատար ընկերություններ, օրինակ՝ National Instruments-ը՝ Միացյալ Նահանգներից դուրս ամերիկյան ամենամեծ հետազոտական կենտրոնը: Նրանց մոտ աշխատելու համար անհրաժեշտ է լուրջ կրթական բազա։ Ավելի «թանկագին» և արժեքավոր մասնագետ դառնալու համար պետք է սովորել։
Չէ՞ որ այսօր ավելի շատ են գնահատվում ոչ թե առաջադրանքներ կատարողները, այլ նրանք, ովքեր կարողանում են խնդիրներ լուծել։ Օրինակ՝ պատկերացրեք երկու հոգու. մեկը փայլեցնում է սեղանները, մյուսը՝ նախագծում այդ նույն սեղանները: Երկուսն էլ կահույքի հետ են աշխատում, մինչդեռ նրանց աշխատանքի արժեքը 100 անգամ տարբերվում է։
Ըստ իս, զանգվածային արտադրության շուկայում Հայաստանը չի կարող մրցակցել. պարզապես մեզ մոտ այդքան մարդ չկա։ Փոխարենը մենք ի վիճակի ենք ինքնատիպ լուծումներ ստեղծել, և պետք է կենտրոնանալ դրա վրա։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ կրթական նախագծերը տեխնոլոգիայի նկատմամբ հետաքրքրություն արթնացնեն երեխաների մեջ, նրանց սովորեցնեն և խթանեն շարունակելու կրթությունն ու բարձրակարգ մասնագետներ դառնալու:
Ուսուցման նոր մոտեցումներ. ինչո՞ւ է այսօր դա այդքան անհրաժեշտ
Ժամանակակից դեռահասների մեջ բավականին դժվար է դասերի հանդեպ հետաքրքրություն արթնացնելը։ Ինչպե՞ս են Yandex ծրագրավորման դպրոցի ուսուցիչները գլուխ հանում դրանից:
Այսօրվա երեխաներն իրոք նկատելիորեն տարբերվում են առաջվա երեխաներից: Եթե մեր ժամանակներում կարող էինք հանգիստ 90 րոպե շարունակ դասախոսություն լսել, ժամանակակից երեխաները չեն կարողանում այդքան երկար տեղում նստել, հետո էլ՝ նրանց համար կենտրոնանալն ավելի դժվար է։ Նրանք այլ կերպ են մտածում և ընտելացել են տեղեկությունն այլ կերպ ստանալուն: Դա չի նշանակում, որ նրանք «վատն» են կամ սխալ են, նրանք պարզապես տարբեր են, և մենք պետք է հարմարվենք դրան՝ նրանց հարմարեցնելով կրթական համակարգը: Ծրագրավորման լեզուները երկար ժամանակ կարող են նույնը մնալ, մինչդեռ ուսուցման մոտեցումը պետք է փոխվի. միայն նման կերպ այն իսկապես արդյունավետ կլինի:
Ըստ իս՝ Yandex-ի ծրագրավորման դպրոցը դասերի կազմակերպման և ուսանողներին մոտիվացնելու հարցում ուշագրավ և շատ արդյունավետ մոտեցում ունի։ Ծրագրի պահանջներին համապատասխանելու համար ուսուցիչները վերապատրաստվում են: Նրանք միաժամանակ տարբեր հանդիպումների և միջոցառումների են մասնակցում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, քանի որ միջազգային վիթխարի ընկերակցության մաս են դարձել: Նրանք գործընկերների հետ վերլուծում են՝ինչն է հաջողվում և ինչը՝ ոչ, ինչպես բարելավել գործընթացը, և ինչ նոր եղանակներ պետք է կիրառվեն: Դա շարունակական և անչափ կարևոր գործընթաց է։
Սովորե՞լ ծրագրավորում, թե՞ չսովորել. սա է հարցը
Ինչպե՞ս կգնահատեիք դեռահասների հետաքրքրությունը Yandex-ի ծրագրավորման դպրոցի նկատմամբ: Նրանք սիրո՞վ են մասնակցում դասընթացներին:
Նախագծի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը չափազանց մեծ է: Երեխաներ են ընդունվում ոչ միայն Վանաձորից ու Գյումրիից, այլև Հայաստանի այլ քաղաքներից ու գյուղերից։ Երեխաներից ոմանք էլ պարապմունքներին հասնելու համար ստիպված վիթխարի տարածություն են հաղթահարում, բայց դա նրանց չի խանգարում:
Ցավոք, բոլոր ցանկացողներին ընդունելու հնարավորություն չունենք, և ուսանողներին թեստավորման արդյունքներով ենք ընդունում։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր չեն համապատասխանում հիմնական ծրագրին, կարող են մասնակցել մեր կազմակերպության այլ նախաձեռնություններին։ Մենք փորձում ենք բոլոր հետաքրքրված երեխաներին ներգրավել տեղական տեխնոլոգիական էկոհամակարգում։
Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ծրագրավորման նկատմամբ նման մեծ հետաքրքրությունը։
Շատ դեռահասներ հասկանում են, որ ծրագրավորումը պահանջված և լավ վարձատրվող մասնագիտություն է: Նայեք աշխատավարձերը. Հայաստանում ամենաբարձր եկամուտներն ունեն ծրագրավորողներն ու ճարտարագետները։ Եթե տարիներ առաջ ծրագրավորողներն ու ճարտարագետները կատակի առարկա էին դառնում, ներկայում դրանք ամենահեղինակավոր մասնագիտություններն են. չէ՞ որ մարդիկ տեսնում են՝ Հայաստանում հաջողակ երիտասարդ միլիոնատերերը հիմնականում տեխնոլոգիայի բնագավառի մասնագետներ են։ Հակառակ դեպքում այստեղ միլիոնատեր չես դառնա։
Այսինքն, ծրագրավորումն արդեն ավելի ու ավելի գրավիչ ուղղությո՞ւն է դառնում Հայաստանում:
Անշո՛ւշտ։ Երիտասարդները հեռանկարներ են տեսնում և գիտակցում, որ Հայաստանում մնալով կարող են լավ փող վաստակել։ Բացի դրանից, ծրագրավորումը քեզ «գլոբալ» մասնագետ է դարձնում։ Եթե դուք, օրինակ, հանքարդյունաբերության մասնագետ եք, ուրեմն կարող եք աշխատել միայն այնտեղ, որտեղ հանքավայրեր կան: Մինչդեռ ՏՏ ոլորտում նման սահմանափակում չկա. դու կարող ես աշխարհի ցանկացած կետում մրցունակ մասնագետ լինել։ Համավարակից հետո առանձնապես անկարևոր դարձավ՝ որտեղ ես դու տվյալ պահին՝ Դիլիջանո՞ւմ, Սյունիքո՞ւմ, թե՞ Վանաձորում։
Արդյո՞ք տեսանելի ապագայում ծրագրավորումը դեռ հրատապ կլինի: Այն նույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում առաջանում են հարթակներ, որոնք հնարավորություն են ընձեռում առանց ծրագրավորման խոր գիտելիքների արդյունք ստեղծել։ Հնարավո՞ր է արդյոք, որ 5-10 տարի հետո ծրագրավորողների պահանջարկը նվազի։
Շուկան գուցեև փոխվի, բայց ծրագրավորողների կարիքը դեռ կզգացվի։ Պարզապես կփոխվեն նրանց նկատմամբ պահանջները։
Միջին վիճակագրական ծրագրավորողը, որը զարգանալու մտադրություն չունի և լռվում է նույն մակարդակում, իսկապես կարող է գործազորւկ դառնալ, բայց փորձառու մասնագետները, ինչպես նաև սկսնակները, որոնք պատրաստ են զարգանալու և աշխատելու իրենց վրա, միշտ էլ պահանջված կլինեն:
Դուրս է գալիս, որ իմաստ ունի՞ առաջվա պես ծրագրավորում ուսումնասիրելը:
Անկասկած: Ծրագրավորումը սոսկ լեզու չէ, այն մտածելակերպ է, խնդիրներ լուծելու միջոց։ Ալգորիթմական մտածողությունն ու առնվազն ծրագրավորման հիմունքների իմացությունն օգտակար են ոչ միայն ՏՏ ընկերություններում աշխատելու համար։ Եթե մարդը հմտություններ ունի, օժտված է նման մտածելակերպով, նա ցանկացած ոլորտում, ֆինանսներից ու բիզնեսից մինչև տուրիզմ, մրցակցային առավելություն է ստանում։ Դա հասկանում են նաև Yandex-ի ծրագրավորման դպրոց եկած սաները։
Ինչպե՞ս եք տեսնում Yandex-ի ծրագրավորման դպրոցի ապագան Հայաստանում: Ինչպե՞ս պետք է զարգանա այս նախագիծը:
Կցանկանայինք նմանատիպ դպրոցներ ստեղծել Հայաստանի այլ մարզերում ևս, օրինակ՝ Սիսիանում, Կապանում, Ագարակում, Եղեգնաձորում։ Այս և մյուս քաղաքներն ու գյուղերը նույնպես պետք է զարգացնել, և նրանց ևս անհրաժեշտ են տեխնոլոգիական կենտրոններ ու նոր հնարավորություններ երիտասարդների համար։
Մեր գլոբալ նպատակն է Հայաստանը տեսանելի դարձնել աշխարհի քարտեզի վրա՝ որպես նոր հնարավորությունների երկիր։ NVIDIA-ն՝ աշխարհի խոշորագույն ընկերությունը, ներկայացված է այստեղ, ինչպես և չիպերի դիզայնի ոլորտի շատ հսկաներ: Այստեղ գրասենյակներ ունեն նաև Emerson-National instruments և Siemens ընկերությունները։ Ավելին, եթե շատ այլ երկրներում այդ ընկերությունները զբաղվում են պայմանագրային աութսորսինգով, ապա Հայաստանում զբաղվում են հետազոտություններով, մշակումներով, արտադրանքի ստեղծմամբ։
Այդ ամենը նշանակում է, որ երկիրն այս ոլորտում մեծ ներուժ ունի, բայց որպեսզի այդ ներուժն իրացման ավելի մեծ հնարավորություն ունենա, պետք է շարունակել քրտնաջան աշխատել՝ միաժամանակ նաև նոր կադրեր պատրաստելով։ Ինչով էլ, իրականում, Yandex-ի հետ զբաղվում ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱդրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. լուսանկարներ
«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է. այս անգամ հրավիրվել է 3 բանախոս
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա երիտասարդը հարձակվել է ՌԴ քաղաքացու վրա, ծեծել նրան և փորձել խեղդել
Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը
Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած
Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր
Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ
Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր
Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին
ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը
Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ
Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան
Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր
Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ
Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ
«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր
Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները
Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը
Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը
Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է
Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է
Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս
Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը
Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր
38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ
28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում
«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է
Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել
Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ
Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT