Երևան
12 °C
Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ:
Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ վերջիններիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով: Ներկայացված միջնորդություններից 5-ը դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել են, և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: Վերջիններս օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն:
Ընդ որում՝ դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ:
Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով հանրային շահով, նպատակ ունենալով ապահովել քրեական վարույթով օբյեկտիվությունն ու անաչառությունը, ընտրել և միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք, ի թիվս այլնի, առավելագույնս կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը: Վերոգրյալի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել ընտրված խափանման միջոցների սահմանափակումները և պայմանները՝ դրսևորելով իրավահպատակ վարքագիծ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում իրականացված խուզարկություններից հետո Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին բերման էին ենթարկվել:
Հիշեցնենք, որ իրավապահները գործողություններ էին իրականացրել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում և «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել էին նաև Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները:
Հատուկ ջոկատայինները Գյումրիում խուզարկություններ էին իրականացրել նաև Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խուզարկությունները կապված էին ընտրակաշառքի տրամադրման վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների հետ:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողներին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Որպես ընտրակաշառք խոստացվել է նաև վառելափայտ, ճանապարհի խճապատում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴարձրել ենք 3 ամիս. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ում երթևեկող քաղաքացիների վարորդական վկայականների պահպանման ժամկետի մասին
Կիրանցի պատը չի ճաքել, ձեր սուր աչքին մեռնեմ․ վարչապետը՝ ընդդիմությանը
Փականներով փոքր դանակների վաճառքը անչափահասների շրջանում արգելող նախագիծ կներկայացվի․ նախարար
Թաղապետի հարցով կզբաղվեն այն ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն․ ՀՀ վարչապետ
Ջրահեռացման ոլորտում ավելի մեծ ծավալի աշխատանք կարվի, դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացու համար. նախարար
Ով պետական բյուջեից փող է տանում, իմ անձնական թշնամին է․ վարչապետ
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Կոնվերս բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Զբոսաշրջիկը ՀՀ է գալիս և մեծ խաղատուն մտած լինելու տպավորություն է ստանում․ օրենքի նախագիծ է ներկայացվել
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտների բարեփոխումները
Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու՝ գնանք ուղիղ եթերում խոսենք. վարչապետ
Ժամանակն է, որ ունենանք նախագիծ և երկրի կառուցումը իրականացնենք ըստ դրա․ վարչապետ
Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիրը մուլտիպլիկատիվ էֆեկտով դրական իրավիճակ է ստեղծել. ԱՍՀ նախարար
Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. ՀՀ վարչապետ
Մենք բալանսավորման քաղաքականություն ենք որդեգրել, այն չի նշանակում, որ ՌԴ այցեր չենք ունենալու. վարչապետ
Ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարող վերացնել սահմանամերձ գյուղերում կառուցվող տները․ վարչապետ
Հանրապետականները մոռացել են իրենց քաղաքական թիմի անդամների կողմից Երևանը կառավարած ժամանակահատվածը. Խաչատրյան
ՄՊՀ անդամի պաշտոնում Կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը
Այո՛, գնալու եմ. վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին
Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին
Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված
Իրակլի Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք»-ի նախագահ
Երևանում ավտոկռունկն աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ վնասելով ծառեր, գազախողովակներ
Մարմարիկ գետի հոսքը կանգնեցնում են, 2-ամյա երեխային գտնելու համար կնկարեն ջրի հատակը
Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին
Պապիկյանն ու Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը
Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոններ կան. ԱԺ փոխնախագահը դիմել է ոլորտի ներկայացուցիչներին
Երևանի բարձրահարկ շենքերից մեկի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի․ նախարար
ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր համակարգի. հինն այլևս չի գործի
ԱԺ-ն ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին
Ակնկալել, թե կրտսեր Քոչարյանը քաղաքագիտական վեհ մտքեր էր ձոնելու, միամտություն կլիներ. Չախոյան
Վարչության նիստին քննարկում չի եղել․ Կոնջորյանը՝ վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցի մասին
Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական
Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, դա իրենց պատասխանատվության տիրույթում է․ Կոնջորյան
Սպասվում են ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ
2021-ին Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ, թող գար մեզ վախեցներ, չեկավ, կարո՞ղ է ինքը վախեցավ․ Կոնջորյան
Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար
ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է․ Կոնջորյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT