Երևան
12 °C
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու ավագանու ընտրություններին և հայտարարել, թե «ՔՊ-ն Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։
Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ, Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն, քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից՝ գցում քվեատուփը։
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրողն ընտրություններին մասնակցող կուսակցություններից որևէ մեկին ընտրում է այդ կուսակցության քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու միջոցով: Քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դրվում է առանց ծալելու: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են քվեարկության խցիկում տեղադրված առանձին տուփի մեջ:
Գյումրիում ավագանու ընտրությունները կայանալու են համամասնական ընտրակարգով, և այս պարագայում ընտրողին տրամադրվելու է 9 քվեաթերթիկ, որից նա ընտրելու է մեկը, տեղադրի ծրարում և գցի տուփի մեջ։ Քվեարկության այս ամբողջ ընթացքը լուսանկարելու պահանջը, որպես ընտրողին վերահսկելու միջոց, անհասկանալի է, քանի որ շատ ձևեր կան դա շրջանցելու համար, օրինակ՝ ընտրողը կարող է լուսանկարել պահանջվող քվեաթերթիկը ծրարում, հետո հանել և վերջնարդյունքում իր ցանկալի քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրել ծրարի մեջ։
Մինչև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, այսինքն՝ մինչև 2016 թվականը, հնարավոր էր ընտրողին վերահսկելու միջոցով նրանից պահանջել լուսանկարել քվեարկությունը, քանի որ այն ժամանակ ընտրողը գրիչով նշում էր կատարում քվեաթերթիկի վրա։ Սակայն այս դեպքում վերահսկման նման մեթոդը, այսպես ասած, վերահսկողի համար հուսալի չէ, քանի որ դա շրջանցելու տարբեր ձևեր կան։
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելու համար սահմանվում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով: Այսինքն՝ քվեաթերթիկը նկարելը գաղտնիության խախտում չէ, սակայն քվեաթերթիկը շահադիտական նպատակով լուսանկարելը և այն հրապարակելը կհամարվի քրեական հանցանք։
Այսպիսով, ըստ Fip-ի, Արման Թաթոյանի հայտարարությունը, թե ընտրողներին պարտադրվում է լուսանկարել քվեաթերթիկը, մոլորեցնող է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Հայհոյանքի, ատելության այս իրավիճակը շանս չի տալիս, որ որևէ բան խոսենք, մեղք է ժողովուրդը. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում
Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան
Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան
Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել
Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում
Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը
Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ
21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ
Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան
Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները
Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան
Արարատի մարզում տղամարդը, հացատանը մատուցողուհուց մերժում ստանալով, շշերով հարվածել է նրան և կին տնօրենին
Որքան ընտրությունները մոտենան, խուլիգանությունը, «ռազբորկաները» ավելի շատ են լինելու մեր կյանքում. Դալլաքյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT