Երևան
12 °C
Իսրայելի բանակը վերահսկողության տակ է վերցրել Գազայի հարավային հատվածում գտնվող լրացուցիչ տարածքներ:
Այս մասին տեսաուղերձում հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Անցած գիշեր Գազայի հատվածում մենք անցանք նոր մակարդակի: Իսրայելի պաշտպանության բանակը գրավում է տարածքներ, հարվածներ է հասցնում ահաբեկիչներին, ոչնչացնում են ենթակառուցվածքները: Մենք վերահսկողության տակ ենք առնում «Մորագ առանցքը»: Սա կլինի Ֆիլադելֆական երկրորդ միջանցքը՝ լրացուցիչ միջանցք», - ասել է նա:
Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինյան հատվածի փուլային բաժանումը, որպեսզի ստիպեն ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իր պատանդներին։
«Որքան երկար պատանդները չվերադարձվեն, այնքան ճնշումը կմեծանա մինչև նրանք վերադարձվեն: Մենք վճռական ենք այս պատերազմի նպատակներին հասնելու հարցում, գործում ենք անխոնջ, հստակ գծով և հստակ նպատակով»,- ամփոփել է Նեթանյահուն։
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածում։ Հրեական պետության վարչապետի խոսքով՝ պատճառը ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի երկարաձգման և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագրի մերժումն էր։
Մարտի 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆն առաջարկել է ժամանակավոր զինադադարը երկարաձգելու նոր ծրագիր, քանի որ կողմերը չեն կարողացել հաղթահարել իրենց տարաձայնությունները՝ վերջ դնելու պատերազմին։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Թել Ավիվն աջակցել է ամերիկյան նախաձեռնությանը, իսկ պաղեստինյան շարժումը՝ ոչ։
Իր հերթին, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքը հայտարարել է, որ պատերազմին վերադառնալու Թել Ավիվի որոշումը մահապատիժ կլինի անկլավում գտնվող իսրայելցի պատանդների համար։
Հրեական պետության և պաղեստինյան շարժման միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտերը հետագա օրերին չէին վերսկսվում՝ կողմերին հետագա բանակցություններում ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով։ Այնուամենայնիվ, Իսրայելը անջատեց էլեկտրաէներգիան Գազայի աղազերծման կայանում և փակեց մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը դեպի անկլավ, ինչը նոր կրքեր բորբոքեց:
Հրադադարը Գազայում գործում է հունվարի 19-ից: Վեց շաբաթվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատել է 30 իսրայելցի պատանդների և փոխանցել սպանվածներից ութի մարմինները: Ի պատասխան՝ Թել Ավիվը ազատ է արձակել մոտ 1700 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածներին, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը դուրս է եկել անկլավի ներքին տարածքից։ Շարժումը ներկայումս պահում է ևս 59 պատանդ, որոնց մոտ կեսը պաշտոնապես մահացած է հայտարարվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Այդ երկրները համբուրում են իմ հետույքը. Թրամփն անսապասելի հայտարարություն է արել. տեսանյութ
Վիճակագրությունը մտահոգիչ է, տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինում 1 մարդ. Քոչարյան
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզները
Ինչպիսին է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիների արձակման և ՀՀ անվտանգության ապահովման կոչով
Պատրաստ ենք Հայաստանի հետ վստահություն ստեղծելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել. Ալիև
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են
Յուրաքանչյուր աշակերտ իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև մեր երկրի ու քաղաքի. Ավինյան
Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank
Սուտն էլ պիտի չափ ունենա. Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասին
Մենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Մենք փնտրում են ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ երկարաժամկետ գործընկերություն. Պապոյանը՝ Կոնգոյի փոխվարչապետին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ չի բացվել, Ադրբեջանը հերթական անգամ մանիպուլացնում է
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը
Ֆրանսիայում մեկնարկել են «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագրով միջոցառումները
30 կմ, առանց կանգառի. վարչապետը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT