Երևանում թառած սուտի հայրենասերները Մարտունին դրդում են ընտրել Ղուկասյանին՝ գրեթե շանտաժ անելով. Ղազարյան

03/04/2025 schedule10:39

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրիում ծավալվող հետընտրական զարգացումներին:

«Այն ինստիտուտը, որ կոչված է մարդկանց ավելի ադեկվատ դարձնել, Հայաստանում հակառակ էֆեկտ ունի։

Լսում եմ վերլուծաբաններին, անմռունչ տոնով աջ ու ձախ բացատրում են, որ ՔՊ-ն այլևս չպետք է իշխանության մնա, ՔՊ-ին պետք է հաղթել, դա համապետական, համարյա համատիեզերական նշանակություն ունի։ Ակամայից մտածում ես՝ դե, ՔՊ-ն Գյումրիում իշխանություն է, և նրան ընդդիմությունը ուզում է հաղթել։

Զավեշտական է, բայց ՔՊ-ն Գյումրիում երբեք էլ չի հաղթել, հետևաբար, Գյումրիում իշխանության չի էլ եղել։ Իշխանությունից զրկել մեկին, ով իշխանության չէ, գուցե լավ է ինքդ քեզ արժևորելու տեսակետից, բայց իրականության հետ աղերս չունի։ Փաստ է նաև, որ նույն ՔՊ-ն նախորդ ընտրություններին հավաքել է մոտ 7000 ձայն, իսկ հիմա 17 հազար՝ կրկնակիից ավել։

Հասկանում եմ՝ ընդդիմադիր վերլուծաբանները էս փաստը նախընտրում են շրջանցել, գուցե ոմանց ականջները ցավեն էլ այս փաստից, բայց ՔՊ-ն կրկնապատել է իր ձայները։

Փաստ է նաև, որ ընդդիմադիր թեկնածուները բավականին նվազեցրել են իրենց ձայները նախորդ ընտրությունների համեմատ։ Թե՛ Վարդան Ղուկասյանը, թե՛ Մարտուն Գրիգորյանը։ Զավեշտ է նաև, որ այս ընտրություններից հիմա ամենաշատը խոսում են ուժեր, որոնք չեն էլ մասնակցել ընտրություններին՝ հասկանալով սեփական վարկաբեկվածության աստիճանը։

Ես վստահ եմ, որ Գյումրիի հիմնական թեկնածուները խաղում են սեփական խաղը, ճիշտ է, նրանք լոյալության որոշակի աստիճան ունեն նախկին նախագահների նկատմամբ, բայց խաղը նրանց սեփականն է։ Հո Վարդան Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ չի ասում, որ ընտրվելու դեպքում կդիմավորի Փաշինյանին, կաշխատի նրա կառավարության հետ, կպահի սուբորդինացիան։ Երևանում նստած ծակ պրոֆեսորները էլի աշխատում են նման բաները չնկատել։

Ես չգիտեմ՝ ինչ կընտրի Մարտուն Գրիգորյանը, բայց նա ծանր ընտրության առջև է։

Երևանում թառած սուտի հայրենասերները Մարտունին դրդում են ընտրել Վարդան Ղուկասյանին՝ իբր վեհ գաղափարների համար, համարյա շանտաժ են անում նրան։ ՔՊ-ն ու նրա կողմնակիցները անընդհատ հիշեցնում են դրա հետևանքները։ Երկու պարագայում էլ Մարտուն Գրիգորյանի քաղաքական կապիտալը փոշիանալու է։ Դա Փաստ է։

Խորհուրդ տալը էս պարագայում անշնորհակալ գործ է։ Բայց, ըստ իս, ճիշտը էն որոշումն է, որը առավել դրական կլինի Գյումրիի և գյումրեցիների համար։ Երևանից եկած դեսանտները վաղը հետ կգնան Երևան՝ մոռանալով Գյումրիի տնակներն էլ, սոցիալական խնդիրներն էլ։ Այդ դեսանտը չի սիրում նման փոքր մարդկային պրոբլեմներով զբաղվել, նրանցը փրկչական գործն է։ Ֆեյսբուքյան վճարովի-կատաղած շներն էլ ուրիշ թեմա կգտնեն հոշոտելու համար։

Գյումրեցիները արժանի են, որ որոշումները կայացվեն հանուն իրենց լավ ապագայի, այլ ոչ թե փրկիչների հեռահար մուրազների»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5910 դիտում

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ

Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան

Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը. ինչ հարցեր են քննարկվել

Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը

Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ երազել եմ, որ այն կավարտվի իմ կյանքի օրոք. Վարդանյան

Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա

Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա

Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից. տեսանյութ

Դանիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին. Սյոնդերգարդ

Ի՞նչ աստիճանի ապուշ պետք է լինես, որ հավատաս. Իոաննիսյանը զինվորների՝ խոնարհվելու կեղծ լուրերի մասին

Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել

Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար

Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները

ՀՀ և Իրանի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն

Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

«Կրթվելը նորաձև է» շարժումը այս շաբաթ օրը կլինի Մեղրիում. ինչպե՞ս մասնակցել

Հայտնաբերված տասնյակ խմբեր ունենք, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ

Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա, մենք պետք է լինենք զգոն՝ հարմարվելով մարտահրավերներին. Վլադիմիր Վարդանյան

Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատը

Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան

Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին

Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին

Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Եղեգնաձորում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2 հողամասի նկատմամբ

Լուկաշենկոն մասնակցել է Մինսկի «Դինամոյի» մարզմանը և հոկեյ խաղացել. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ

10 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով ունենք 3600 զոհ, միայն վերջին 3 ամսում՝ 60 զոհ և 1391 վիրավոր. Խաչատրյան

ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից կբռնագանձվի 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ

Արցախցիների հետ վրանում փակ հանդիպումից հետո դաշնակները դեռ հավատացնում են՝ խնդիրը լոկ սոցիալական է. Չախոյան

Սա արդեն աղետից հինգ պակաս է. Աթանեսյանը՝ ԼՂ նախկին պետնախարարի հայտարարության մասին

Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան

Նորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը հայտնել է՝ 4 տարի Սիրադեղյանի մտքերը վերագրվում են Մաթևոսյանին

ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել սահմանին էսկալացիայից