ԱՄՆ Կոնգրեսում պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում և պատժամիջոցներ

03/04/2025 schedule15:33

Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է  Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման միջոցառումը:

Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող պաշտոնյաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովում, ինչպես նաև ԱՄՆ-ի պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական հանցագործությունների և ցեղասպանական էթնիկ զտումների համար:

Այս մասին հայտնում են Հայ դատի կենտրոնական գրասենյակից: 

Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Հետադարձ հայացք 2023 թվականի Արցախի ցեղասպանությանը․ Հայոց ցեղասպանության (1915-1923թթ․) հիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում: Այն ներառում էր ազդեցիկ վկայություններ և քաղաքական պահանջներ՝ Թուրքիային և Ադրբեջանին, ցեղասպանական հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Այս հանցագործությունը չավարտվեց 1915-ին՝ այն շարունակվում է մինչ օրս»,- միջոցառման ընթացքում հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայանը՝ կիսվելով ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի անձնական պատմությամբ: Նա պատմել է իր մեծ մորաքրոջ մասին, ով ականատես է եղել հոր գլխատմանը և վեց տարի անցկացրել է գերության մեջ՝ մինչև փրկվելը: Ապա, վերհիշելով իր 2020թ․ այցը Արցախ՝ պատերազմի ավարտից օրեր անց՝ նկարագրելով, թե ինչպես էր վախն ու կոտրվածությունն արտացոլված տեղահանված երեխաների հայացքներում՝ նույն զգացողությունը, որը տարիներ առաջ ունեցել էր իր տատիկը: «Սրանք առանձին իրադարձություններ չեն, դրանք շաղկապված են իրար»․- ընդգծել է նա՝ հավելելով․ «Հայերն ընդամենը ցանկացել են ապրել խաղաղության մեջ, բայց այդ խաղաղությունը պետք է լինի արդար և կայուն: Որպես ամերիկահայեր՝ մենք պահանջում ենք գործողություններ»: 

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ: Այն, ըստ էության, հանդիսացավ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևելյան և Արևմտյան շրջանների կողմից կազմակերպված երկուօրյա ակտիվ քարոզչական աշխատանքների ավարտը, երբ ապրիլի 1-ին և 2-ին հարյուրավոր ակտիվիստներ հանդիպեցին իրենց սենատորների և կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրենսդրական նախագծերը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի տասներկու անդամներ, այդ թվում՝ սենատորներ Քորի Բուքերը (Նյու Ջերսի), Էնդի Քիմը (Նյու Ջերսի), Էդ Մարքին (Մասաչուսեթս) և Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), ինչպես նաև Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի) և փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆորնիա): Նրանց կողքին ելույթ ունեցան նաև ներկայացուցիչներ Գեյբ Ամոն (Ռոդ Այլենդ), Հերբ Քոնավեյնը (Նյու Ջերսի), Ջիմ Կոստան (Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆորնիա), Ջորջ Լաթիմերը (Նյու Յորք) և Ջիմ Մակգավերնը (Մասաչուսեթս):

Կապիտոլիումի բլուրում անցկացվող այս ամենամյա միջոցառումը հիշեցում է՝ արդարությունը պահանջում է ոչ միայն հիշատակում, այլև գործողություններ: Ըստ այդմ՝ Հայ դատի հանձնախմբի ներկա առաջնահերթություններն են․

  • Կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին,
  • Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական հանցագործների նկատմամբ,
  • Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը,
  • Միջազգային պաշտպանության ներքո ապահովել Արցախի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը
  • Պաշտպանել արդար և կայուն խաղաղությունը, որը մերժում է ուժի սպառնալիքները և երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատվություն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությունների համար և ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործություններին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
828 դիտում

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը