Երևան
12 °C
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություն․ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է առգրավված թմրամիջոցների քանակի էական՝ շուրջ 92 տոկոս աճ:
Ինչպես հայտնում են ՆԳ նախարարությունից, ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։
«Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները:
Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ միայն դրանց արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվեց շուրջ 48 կիլոգրամ թմրանյութ։
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված բացահայտումներով, ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ հայտնաբերվել և առգրավվել է․
94 կգ 300 գրամ թմրանյութ, ինչը շուրջ 92 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ շուրջ 48 կգ թմրանյութ)․
2263 միլիգրամ հեղուկ թմրամիջոց, ինչը 11․26 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 2034 միլիգրամ հեղուկ թմրամիջոց)․
281 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, ինչը 9266․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 3 հաբ)․
775 հատ հոգեմետ դեղահաբ, ինչը 510 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 127 հոգեմետ դեղահաբ)․
2025 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել և
առգրավվել են նաև 83 կգ մարիխուանա, 4 կիլոգրամ 592 գրամ մեթամֆետամին, 45․69 գրամ սփայս, 63 գրամ կոկաին, 28․01 գրամ ալֆա ՊՎՊ, 860․21 գրամ հերոին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել էին 33 կիլոգրամ 570 գրամ մարիխուանա, 7․57 գրամ մեթամֆետամին, 15․3 գրամ սփայս, 3․47 գրամ կոկաին, 2․7գրամ ալֆա ՊՎՊ, 3 կիլոգրամ 595 գրամ հերոին։
Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկայացված արդյունքները գրանցվել են Ոստիկանության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ։
Առանձնահատուկ կարևորվում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը
Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը
Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան
Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով
Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա
«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում
Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ
Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում
Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ
Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ
Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն
Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ
ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին
Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել
Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը
Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ
Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով
GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT