Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի ընթացքը

03/04/2025 schedule18:37

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը:

54286_b.jpg (962 KB)

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարեվարքության ամրապնդմանն ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է՝ 2024թ. համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, 1-ը կատարվել է մասնակի:

54282_b.jpg (661 KB)

Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել և իրականացվում է «Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագիրը: Ըստ զեկույցի, արդեն գործում է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրը՝ քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ: Պարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել:

54283_b.jpg (979 KB)

Զեկուցվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը: Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիան: Ըստ 2024թ․ անցկացված սոց. հարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%:

Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ:

54280_b.jpg (976 KB)54281_b.jpg (903 KB)

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը՝ հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա:

54284_b.jpg (925 KB)

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին. «Շատ կարևոր է, թե պետությունն ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային: Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում՝ նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
684 դիտում

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել

Գեղարքունիքի մարզում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Վերահաստատվել է կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը․ հանդիպել են Պապոյանը և Ալիխանովը

Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո տրամադրված ենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը․ վարչապետ

Ակնկալում ենք՝ նոր Կառավարությունը կապահովի ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացումը՝ միմյանց շահերը հաշվի առնելով

GTB Holdings-ը՝ Seaside Startup Summit Armenia 2026-ի գլխավոր գործընկեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը