Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկա՞վ. վարպետ Բաբկենի կյանքի անիվը սլաքներն են պտտում

05/04/2025 schedule19:00

Փոքրիկ, մեկ-երկու ոտնաչափ տարածք է: Աթոռներից մեկը վարպետինն է, մյուսը՝ ներս մտնողինը: Սեղանի վրա մանր-մունր՝ հարյուրը գերազանցող մասեր, գործիքներ, իրեր են խառը դրված:

f564ba27-93c0-453c-8326-9d44c214f1f8 (1).jpg (1.59 MB)82ab0793-e84e-46d3-bc35-d750b71d78f6.jpg (992 KB)

«Ես ամեն տեսակի գործիք ունիմ, Սովետական միության զապչաստ շատ ունիմ». մանրադիտակն աչքին՝ համակ ուշադրությամբ շատ փոքրիկ մի մաս է ուսումնասիրում, ինչն անսպասելի ընդհատում է հին Գյումրվա մեծ ժամացույցի ուժեղ ձայնը:

Վարպետ Բաբկենը շրջվում է դեպի պատը, գոհ է. ժամացույցն աշխատում է:

«Վա՜յ, աղջիկ ջան, գործով էի ընկել, դե, հմի արի արդեն անցնինք քու գործիդ»,- ասում է ու շարունակում ուսումնասիրել ձեռքի ժամացույցը:

05039846-37b8-4fd9-b827-c5b214f3fa4e.jpg (1.22 MB)

Վարպետ Բաբկենը 76 տարեկան է: Դպրոցն ավարտել ու ընկել է ժամացույցների, ինչպես ինքն է ասում, զարմանալի աշխարհը:

«Ես շինարարի ընտանիքից եմ, բայց ժամացույցը շատ սիրեցի: Երեխա էի էն ժամանակ, դպրոցից հետո, որ գնացի ժամագործի մոտ՝ որպես աշակերտ, ավելի դուրս եկավ էս գործը: Բայց 6 ամիս հասցրի սորվիմ, տարան բանակ: Ծառայեցի, եկա ու միանգամից անցա էլի էս ժամացույց սարքելուն, գիտեի, որ ըսիգ իմս է: 70 թիվն էր, ու մինչև հմի հա՛մ ես կամ, հա՛մ ժամացույցը, հա՛մ մարդիկ, որ կկապեն, կփչանա, ես էլ կսարքեմ: Եղել է, որ չի ստացվել, բայց երկար տանջվելուց, մտածելուց, չարչարվելուց հետո տեսել եմ, որ չեղնելու բան չկա: Ուղեղդ, որ տրամադրես, ամեն ինչ էլ կեղնի: Չեղնելու բան չկա, էս բոլորը մարդն է սարքե»,- համոզված է նա:

Քաղաքում հին լավ վարպետներից հմի ժամագործ մնացել եմ մենակ ես

Գրեթե բոլոր գյումրեցիների ժամացույցներն անցել են վարպետ Բաբկենի ձեռքի տակով: Հայտնիների թանկարժեք ժամացույցները՝ նույնիսկ մի քանի անգամ: Նրան վստահում են: Ասում է՝ հին Լենինականի ղեկավարներն անձամբ չէին գալիս, բայց վստահելի միջնորդի հետ ուղարկում էին իրենց ժամացույցները: Սարքում, վերադարձնում էր ժամանակին: Այսօր էլ՝ տասնամյակներ անց, վարպետի փոքրիկ աշխատանոցը մարդաշատ է: Կանգնելու տեղ չկա, մտնում, խնդիրը ներկայացնում, դուրս են գալիս:

«Քաղաքում հին լավ վարպետներից հմի ժամագործ մնացել եմ մենակ ես»,- ասում է վարպետն ու երկար, շա՜տ երկար փոքրիկ պատուհանից դուրս նայում:

«2 աշակերտ ունեի, երկուսն էլ գնացին Ռուսաստան: Գործս շարունակող չունիմ. ո՛չ տղես ուզեց, ո՛չ ախպորս տղեն: Չուզեցան էլի: Թեկնածու չկա, չեն ուզե սորվին, հմի ջահելներն ավելի լավ է՝ շուկան կանաչ ու խնձոր ծախեն, քան արհետս սորվին, սեր չունին»,- ասես ինքն իրեն մտահոգվում է գյումրեցի ժամագործը:

5d4b2e36-4445-4fc4-9fe0-3f296371fd2b.jpg (1.38 MB)

Առաջ կըսեին, որ վարպետը մինչև ճաշը սոված կմնա, հետո լավ կեղնի. ճիշտ կըսեին

Ժամագործությամբ ընտանիք պահել հնարավո՞ր է: Հարցին միանգամից չի պատասխանում: Ասում է՝ երբ երիտասարդ էր, քիթ սրբելու ժամանակ չուներ, ծերացավ, էլի նույնն է: Մեծացավ ժամացույցների աշխարհում՝ ականջը սլաքների թիկ-թակին, աչքը՝ դրանց շարժին. «Առաջ կըսեին, որ վարպետը մինչև ճաշը սոված կմնա, հետո էլ լավ կեղնի, ճիշտ կըսեին: Յոլա կերտանք, վատ չէ, պարտք չունինք, բանկերը վարկ չունինք, գոյություններս կպաշտպանենք: 30 տարի տեքստիլի բաղնիքի դիմաց աշխատա, երկրաշարժից հետո՝ տունը, ու ահագին ժամանակ է՝ ստեղ եմ»:

Ժամանակին ապրուստի միջոց էր, հիմա գրպանի փող ու զբաղմունք է ժամագործությունը նրա համար: Ասում է՝ տարիներն իրենցն արել են: Շուտ է հոգնում, սկսել է փոքր-ինչ վատ տեսնել:

«Արդեն ջահել չեմ, կհոգնիմ, տեսողությունս լավ չէ: Երկար չեմ աշխատի, մե 5-6 ժամ, հերիք է: Կարևորը կհասցնեմ մարդկանց չնեղեցնել»,- ասում է վարպետը:

76bd3125-58e0-4462-9df9-7b3220d9d125.jpg (1.24 MB)

Տարիների հետ ժամացույցներն էլ փոխվան, մարդիկ էլ

«Սովետական միության ժամանակ շատ մագնիսի ժամացույցներ չկային, հասարակ էին, բայց քանի գնաց, արդեն ամեն տարի մե 5-6 տեսակ նորը եղավ, հետո արդեն 15-20 տեսակ ժամացույց արտադրեցին: Ամենաբարդը շվեցարական ժամացույցներն էին, որ առաջին տեղն են աշխարհում, մեխանիկական ժամացույցներ են:

էն ժամանակ մենք Հայաստանում ունեինք մե հատմ ժամացույցի գործարան՝ Երևան էր, մենակ «Նաիրի» ժամացույց կարտադրեինք: Բայց հմի շատ-շատ է: Որ կբերեն սարքելու, կզգամ, որ էլեկտրոննի ժամացույցներն են շատ, ադնառազվի բաներ են, որակ չունին, բայց մարդիկ շատ կառնին էդ ժամացույցները: Որը սարքվելու է՝ կսարքեմ:

Էս արհեստը հա՛մ բդի թեորապես գիտենաս, հա՛մ էլ՝ պրակտիկ: Շատ բարդ է, բդի հասկնաս՝ ինչղ ենես, որ հետ չընկնի, առաջ չընկնի, ուղեղ բդի տրամադրես՝ ընչի չեղավ, բդի մտածես: էս անգամ դնեսգը չի էղնի, հաջորդ անգամ չի էղնի, 3-4 անգամից արդեն նոր խիղճս հանգիստ կեղնի, որ կարգավորվավ, սարքվավ»,- ասում է ժամագործ-վարպետն ու ամբողջ զրույցի ընթացքում աշխատում:

Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկավ. մարդիկ ու ժամացույցները բարդացել են

Ասում է՝ ինչպես ժամացույցներն են փոխվել, այնպես էլ՝ մարդիկ: Շատ են բարդացել, ամեն մեկի հետ պետք է լեզու գտնել:

«Հմի ժողովրդի հետ յոլա էրտալը շատ դժվար է, ամեն տեսակ մարդ կա, բոլոր դեպքերում բդի հարգալից էղնիս, լեզու գտնիս, քանիմ բառ խոսաս՝ կզգաս ինչղ մարդ է, կարելի՞ է ըդոր ժամացույցը սարքել, թե՞ չէ, կլաուզնի՞կ է, թե՞ չէ»,- կատակում է վարպետը:

Նույն պահին հերթական հաճախորդը մոտեցավ. եկել էր ժամացույցը տանելու: Գումարը վճարելիս դրամապանակից ինչ-որ բան գլորվեց:

«Ի՞նչ էր, թա՞նկ բան էր»,- վարպետի հարցին իրար խառնված տիկինը միանգամից վրա բերեց. «Պստիկ, սև, տափակ ծովի քար է, շատ թանկ է, իմ թալիսմանս է, ավելը տվեք՝ հանեմ դարակի տակից»:

Որոնողական աշխատանքներին ինքս էլ մասնակցեցի. քարը չգտնվեց: Տիկինը հեռախոսի համար թողեց, վարպետը խոստացավ քարը գտնել ու զանգել:

«Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկավ»,- կատակում է ու ավելացնում. «Այ ըսպես դեպքեր էլ կան, որ կըսեմ՝ ամեն տեսակ մարդ կա, էս պահերի մասին էլ է խոսքը»:

c673c3cc-6bc1-42cb-8146-a6b3c2f1ee48.jpg (1.01 MB)

Գյումրվա հին ժամացույցներն ապրում են, այսինքն՝ կյանքը շարունակվում է

Զրույցն անընդհատ ընդմիջվում էր պատի մեծ ժամացույցների դինգ-դոնգներով: Ամեն զանգից հետո վարպետ Բաբկենի աչքերը փայլում էին՝ գյումրվա հին ժամացույցներն ապրում են, այսինքն՝ կյանքը շարունակվում է:

«Ամեն բան կենեմ, որ հատկապես էս հները ու մեծերը վերանորոգեմ, սովետական ժամացույցներ են, 50-60 տարվա են, արդեն անտիկվար կերտան: Բայց փոքրներն էլ կան, մարդիկ կան՝ ունին ու կօգտագործեն: «Պաբոդա» կբերեն, «Մայակ»-ներ, «Պալյոտ», «Վաստոկ», հիմի շատ մոդա են, երկար կդիմանան: Կսարքեմ, կուդամ, իմ գործս էդ է»,- ասում է Շահինյանը:

00e67165-103e-4949-b239-000e137b5362.jpg (1.23 MB)

Տնօրենը կանչեց, թե՝ վարպե՛տ, էս ի՞նչ ես էրել, էս կնոջ ժամացույցի ոսկե մայատնիկը հանել ես, խամ մայատնի՞կ ես դրել

Ժամագործ գյումրեցու գլխով տարիների ընթացքում լավ ու վատ դեպքեր են անցել, գնացել: Այդ օրերից աշխատում է լավերը հիշել միայն: Խնդրում եմ՝ գոնե մեկը պատմի: 

«Մի հատ կին ոսկե ժամացույց բերեց մոտս, էդ ժամանակ մեր տնօրենը Բոյախչյան Արտուշն էր, 74-75 թիվն էր: Նայեցի, ըսի՝ մայատնիկը կոտրված է, փոխեցի, կանչեցի, որ տանի: Հաջորդ օրը տնօրենը կանչեց, թե՝ վարպետ, էս ի՞նչ ես էրել, էս կնոջ ժամացույցի ոսկե մայատնիկը հանել ես, խամ մայատնի՞կ ես դրել: Ես սկսեցի ծիծաղել, դե ինքն էլ գիտեր, որ հնարավոր բան չէ: Դառավ էդ կնգան, թե՝ այ քուրս, մայատնիկը ոսկե չի կռնա եղնի, սովորական նյութից է: Որ կըսեն՝ ոսկե ժամացույց, մարդիկ գիտեն՝ ինչ կա-չկա վրեն ոսկուց է, հմի էդ կնիգն էլ ըդպես գիտեր»,- պատմում է նա:

c8bd91ed-cd19-4df4-a54b-d17475180afb.jpg (1.35 MB)

Ես օրմ որ գործի չեղա, կթվա, թե բանմ կորցրել եմ

Կես դար ու ավել վարպետ Բաբկենի օրը սկսվում ու ավարտվում է ժամացույցներով: Չի ձանձրանում, հակառակը՝ ամեն նոր գործի հետ մի նոր բան է բացահայտում, ավելի է կապվում կյանքի անիվը պտտող այս հրաշքին:

Ինչ է այս մասնագիտությունը նրա համար: Հարցին միանգամից չի պատասխանում: Շատ երկար, փայլուն աչքերը կկոցած՝ պատուհանից նայում է անցորդներին, մտքով հասնում երիտասարդություն, շոշափում ձեռքում պահած ժամացույցներից մեկն ու ասում. «Հաճույք է, առանց ժամացույցի չեմ կռնա: Ես օրմ որ գործի չեղա, կթվա, թե բանըմ կորցրել եմ»:

7ef5ebb6-6698-4275-835b-c1a18bb2476e.jpg (1.42 MB)47ba8a62-329b-4528-a0ce-e292b1175f96.jpg (1.37 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8378 դիտում

Պուտինի առաջարկած 30-ժամյա հրադադարը՝ փոխադարձ մեղադրանքներով. մարդասիրությո՞ւն, թե՞ դիվանագիտություն

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան

Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ

Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին

Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը

«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է

Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր

Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է

ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Վրաերթ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վստահ եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի նրա պատգամին. Հարությունյան

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

Թուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել

Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր

Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում

Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են

Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան

Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել

Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ

Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը

Դիլիջանում տնակ է հրդեհվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել