Երևան
12 °C
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել ապրիլի 5-6-ը Փարիզում անցկացված ՀԲԸՄ Եվրոպայի «Կորիզ» (Goriz) առաջնորդության զարգացման հեղինակային ծրագրի շրջանակում՝ ներկայացնելով Սփյուռքի համայնքների հետ համագործակցության և փոխվստահության ամրապնդման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող նոր հնարավորություններ։
Ինչպես հայտնում են նախարարությունից, միջոցառումը միտված է եղել Եվրոպայում բնակվող հայ երիտասարդ առաջնորդներին և նպատակ ուներ ոգեշնչել, կրթել ու զինել առաջնորդների հաջորդ սերնդին, որոնք կարող են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանի զարգացման գործում:
Նախարարը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունն ու ծրագրերը, ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք օրենսդրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչներից։
Մասնավորապես, նախարարը կարևորել է Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների և ուղիների բացահայտումն ու կիրառումը։ Նա անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող «Ներուժ» Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրին, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, Հայաստան ներմուծել նոր ստարտափ էկոհամակարգեր, ամրապնդել Հայաստան-Սփյուռք կապը և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 35 երիտասարդներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Նրանք մասնակցել են քննարկումներին, որոնք վերաբերում էին առաջնորդությանը և մշակութային ինքնությանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու հնարավորություններին, ինչպես նաև ձեռնարկատիրությանը՝ որպես նորարարության և ազդեցիկ բիզնեսների կառուցման շարժիչ ուժի։
Բանախոսների թվում են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, 2018-2020 թթ.-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Google-ի բրենդ ռազմավարության և բովանդակության տնօրեն Տալին Մուրադյանը, ChinAR Tech-ի համահիմնադիր Միհրան Փափազյանը և քաղաքական վերլուծաբան Քրիստիան Մակարյանը։
Միջոցառման ավարտին տեղի են ունեցել թեմատիկ բաց քննարկումներ, որոնց ընթացքում նախարար Հայրապետյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
Արման Խոջոյանը Վաղարշապատի երիտասարդների հետ գյուղատնտեսության և այլ ոլորտներին առնչվող հարցեր է քննարկել
21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրվող հատվածով անցած հետիոտնին
Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. զոհեր և վիրավորներ կան. տեսանյութ
Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Խարույկի շուրջ հանդիպել են վարչապետն ու սեղանի թենիսի «ՀՀ վարչապետի գավաթ»-ի եզրափակչի մասնակիցները. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս
Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT