Երևան
12 °C
Ապրիլի 13-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։
Նախորդ երկու տարիներին թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրած Հայաստանի հավաքականը այս առաջնությանը մասնակցում է 20 մարզիկով՝ 10-ը կանանց, 10-ը՝ տղամարդկանց պայքարում։ Թե՛ մարզիկների ցանկում, թե՛ քաշային կարգերում նախորդ առաջնության համեմատ փոփոխություններ կան։
61 կգ տղամարդկանց պայքարում հանդես կգա Գառնիկ Չոլակյանը։
67 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանն այս տարի հանդես կգա 73 կգ քաշայինների պայքարում։ Սահակյանը այս քաշում էր հանդես եկել նաև ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունում և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։
Ռաֆիկ Հարությունյանը կշարունակի պայքարը 81 կգ քաշային կարգում։
89 կգ տղամարդկանց պայքարում Անդրանիկ Կարապետյանին այս տարի կփոխարինի Մնացական Աբրահամյանը։
Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանին այս տարի չենք տեսնի, 96 կգ քաշային կարգը փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը միայնակ կներկայացնի։
102 կգ տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանին և Սամվել Գասպարյանին այս տարի կփոխարինեն Արա Աղանյանը և Պետրոս Պետրոսյանը։ Գարիկ Կարապետյանը հանդես կգա 109 կգ քաշային կարգում, որտեղ պայքարում կրկին կտեսնենք Սիմոն Մարտիրոսյանին։ Մարտիրոսյանը վերջին տարիներին հանդես էր գալիս գերծանր քաշային կարգում, սակայն վերադառնում է հարազատ քաշային կարգ։
Գերծանր տղամարդկանց պայքարում էլ ելույթ կունենա Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը։
Կանանց հավաքականը երկուական ներկայացուցիչ ունի 5 քաշային կարգում։ Նրանց թվում է Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը, որը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրայի հետ ելույթ կունենա Իզաբելլա Յայլյանը։
76 կգ կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը։
81 կգ կանանց պայքարում այս տարի հանդես կգան Էմմա Պողոսյանը և Մարգարիտա Առաքելյանը, իսկ նախորդ տարի այս քաշային կարգը ներկայացնող Լիանա Գյուրջյանը Տաթև Հակոբյանի հետ հանդես կգա 87 կգ քաշային կարգում։
Ջուլիետա Ավանեսյանը և Մերի Թումասյանն էլ կմրցեն գերծանր կանանց պայքարում։
Մեր ծանրորդները մրցելույթները կսկսեն ապրիլի 14-ից։
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականների ելույթների ժամանակացույցը՝
14 ապրիլ
17:00 — 55 կգ կանանց պայքար
Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան
20:00 — 61 կգ տղամարդկանց պայքար
Գառնիկ Չոլակյան
17:00 — 73 կգ տղամարդկանց պայքար
Գոռ Սահակյան
20:00 — 81 կգ տղամարդկանց պայքար
Ռաֆիկ Հարությունյան
17:00 — 89 կգ տղամարդկանց պայքար
Մնացական Աբրահամյան
20:00 — 76 կգ կանանց պայքար
Աննա Ամրոյան, Միլենա Խաչատրյան
17:00 — 81 կգ կանանց պայքար
Էմմա Պողոսյան, Մարգարիտա Առաքելյան
20:00 — 96 կգ տղամարդկանց պայքար
Դավիթ Հովհաննիսյան
15:00 — 102 կգ տղամարդկանց պայքար
Արա Աղանյան, Պետրոս Պետրոսյան
18:00 — 109 կգ տղամարդկանց պայքար
Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
21:00 — 87 կգ կանանց պայքար
Տաթև Հակոբյան, Լիանա Գյուրջյան
14:00 — +87 կգ կանանց պայքար
Ջուլիետա Ավանեսյան, Մերի Թումասյան
17:00 — +109 կգ տղամարդկանց պայքար
Վարազդատ Լալայան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով
Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան
Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ
Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան
Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո
Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Ձայնս կլոնավորվել է, մի՛ հավատացեք, ներդրում մի՛ արեք. Վաչե Թովմասյանն ահազանգում է
Երևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել
Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան
Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան
Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան
Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո
Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է
Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար
Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են
Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան
Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում
Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան
ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել
Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT