Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան

15/04/2025 schedule16:38

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին արված արտահայտություններին և անհարգալից ձևակերպումներին՝ նկատելով, որ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է խոսեր ոչ թե իշխանափոխության մասին, այլ առաջիկա տարիներին իրեն սպասվող իրավական և քաղաքական գնահատականի մասին։

«Սերժ Սարգսյանի այս ելույթը քաղաքական հիշողության և արժեհամակարգային բարոյականության ուղղակի և ցինիկ ոտնահարում է։ Մարդ, որի իշխանության տարիներին Հայաստանը ենթարկվեց համակարգային թալանի, որի օրոք ձևավորվեցին օլիգարխիկ քաղաքական համակարգ, բռնապետական կառավարման մշակույթ և արդարադատության խեղաթյուրված մոդել, այսօր հանդգնում է հանրությանը ակնարկել ոչ միայն իր արդարացման, այլև վերադարձի հնարավորության մասին։ Սա ինքնին քաղաքական լկտիության դասագիրք է։

Մարդ, որի անունը համարվում է հռչակագրային կոռուպցիայի, ընտրակեղծիքների, քաղբանտարկյալների և սեփական ժողովրդին ոտնահարելու սիմվոլ։

Մարդ, որի տարիներին երկիրը դարձավ օլիգարխիկ կլանների սեփականություն։ Մարդ, որի իշխանության օրոք խաղաղ պայմաններում զոհվեցին հարյուրավոր զինվորներ, և որի անունը անքակտելիորեն կապված է Մարտի 1-ի արյունալի էջերի հետ։

Մարդ, որը գողացել է ժողովրդի ընտրությունը, ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի ապագան, այսօր ոչ թե պետք է ելույթ ունենար կուսակցական դահլիճներում, այլ կանգներ դատարանի ամբիոնի առջև։

Մարդ, որը իշխանությունը պահել է խաբեությամբ, ընդդիմախոսներին լռեցրել է բռնությամբ, ոչնչացրել է ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը՝ ձևավորելով մի պետություն, որտեղ ժողովրդին բաժին էր հասնում լռելը, վախենալը և սրան ու սրան նման անհայրենիք ֆեոդալներին համբերելը։

Այս մարդը խոսելու իրավունք կարող է ունենալ միայն իր միլիարդավոր դոլարների ծագման պատմության մասին։ Պետք է բացատրի՝ ուր տարավ այս երկրի բյուջեն, ինչու նրա կառավարման տարիներին աղքատացան մարդիկ, իսկ հարստացան մերձավորները։

Պետք է պատասխանի այն զինվորների ճակատագրի համար, որոնք ծառայել են իր ստեղծած խեղված և անհավասար բանակում ու տուն չեն վերադարձել, որովհետև բանակը դարձել էր գործարքների, թալանի և կոռուպցիայի առարկա։

Այս անունը քաղաքականության մեջ ներկայանալու իրավունք չունի։ Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում։ Նրա ներկայությունն անգամ քաղաքական կյանքում վիրավորանք է յուրաքանչյուր քաղաքացու համար, որ երազել է արժանապատիվ պետություն, օրենք և արդարություն։

Մարդ, որը գիշերը միանում էր Մաքսային միությանը, իսկ ցերեկը բանակցում ԵՄ-ի հետ՝ արտաքին քաղաքականությունը դարձնելով անձնական բարեկեցության գործիքի, չի կարող խոսել պետական շահի մասին։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է խոսեր ոչ թե իշխանափոխության մասին, այլ առաջիկա տարիներին իրեն սպասվող իրավական և քաղաքական գնահատականի մասին։

Հայ ժողովուրդը նրան արդեն դատել է։ Բայց ցավն այն է, որ Սարգսյանը, ինչպես և Քոչարյանը, կարողացան խուսափել պատժից միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չունեցավ կամք և կարողություն այդ դատը վերածելու պետական գործի։ Նա խոսեց թալանից, բայց չվերադարձրեց թալանը։ 

Այսօր՝ 2025 թվականին, սա պետք է դառնա ազգային օրակարգ։ Ոչ թե վրեժի, այլ խստագույն քաղաքական և իրավական հաշվետվության օրակարգ։ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանը, պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն այն ամենի համար, ինչ արել են, այլև ինչ թույլ են տվել չանել, ինչից զրկել են ժողովրդին։

Սա նախկինների հարց չէ։ Սա պետության, օրենքի և ճշմարտության հարց է։

Եվ պատմության այս փուլի ամենամեծ պարտությունը կլինի, եթե Սերժ Սարգսյանը՝ որպես քաղաքական օրակարգ փնտրող մարդ, կարողանա կրկին ստվերել պետական շահը։ Նա քաղաքականություն վերադառնալու իրավունք չունի։ Նրա տեղը՝ իրավական և բարոյական առումով, պետք է մնա այնտեղ, որտեղ կանգնում են պետության դեմ գործած հանցանքի պատասխանատուները»,- գրել է Բաբաջանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
710 դիտում

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սուրբ Զատիկը

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Թեհրանը բանակցություններ կվարի Վաշինգտոնի հետ այնքան ժամանակ, քանի կարծում է, որ դրանք կառուցողական են

Զատկի հրադադար հաստատելու հրաման է տրվել. Պուտինը հույս ունի, որ Ուկրաինան կհետևի իր օրինակին

Արթուր Դավթյանը նվաճել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթը

Թալինում լսեցինք, թե ինչու է կրթվելը նորաձև, և ինչպես այն կարող է փոխել կյանքեր և մի ողջ պետություն. Հակոբյան

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը

Միքայել Աջապահյանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների գնդակահարությունը. Հարությունյան

Ծաղկահովիտ գյուղում կուտակած անասնակեր է այրվել

Մի կոմունիզմի ջատագով տերտեր քաղաքական խրատներ է տալիս և ստալինյան գնդակահարություններով սպառնում. Թորոսյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր. տեսանյութ

Պետության տնտեսական զարկերակը գործարարն է, նա առանցքային դերակատարություն ունի երկրի զարգացման գործում. ՊԵԿ

Հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է. Էմիլ Օրդուխանյան

Միխայիլ Բոյարսկին ելույթի ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից ընկել է. արտիստը հիվանդանոցում է

Իմ գործընկեր Մարտունը ներկա չէր իր իսկ սրտի քաղաքապետի երդմնակալությանը, մի բան եղած չլինի՞. Պալյան

Վոլոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը

Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Ինձ համար շատ կարևոր է, որ Օպերային թատրոնը խոշոր հարկատուների ցուցակում է. Կարեն Դուրգարյան. տեսանյութ

Դիլիջանի անտառներում ոտքը կոտրած և մոլորված օտարերկրացին հայտնաբերվել է

Քո վճարած հարկը կյանք է փրկում, անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս. Անահիտ Ավանեսյան

Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով և վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը. տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Դատախազների ֆուտբոլի թիմը իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում է

Ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում. 23-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հարկ վճարելը քաղաքացիական հասունության նշան է, պետություն-թատրոն համագործակցությունն էլ ակտիվ է․ Մկրտչյան

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանը 3 մասնակից ունի. ովքեր կպայքարեն

Արաղչին մեկնել է Հռոմ՝ մասնակցելու միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական պարապմունքին. տեսանյութ