Երևան
12 °C
Երեկ շարունակվեց կարմիրբերետավոր տուժող Շահեն Հարությունյանի հարցաքննությունը, որը սկսվել էր նախորդ նիստին: Նա դատարանին հայտնել էր, որ օգոստոսի 9-ին իր ծառայակցի հետ ծառայություն էր իրականացնում Կասկադի շրջակայքում, երբ հատուկ կապով իրենց օգնության են կանչել, եւ երբ ինքն ու ծառայակիցը հասել են Խնկո-Ապոր գրադարանի մոտ, քաշքշուկ է տեսել, բարձրացել է մի քարի վրա ու բջջայինով նկարահանել: Հարցին, թե ինչու է ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն նկարահանում արել, կարմիրբերետավորն ասաց` հետաքրքիր էր, ապա հավելեց, որ նկարահանելուց հետո դեպքի վայրում կորցրել է բջջայինը: Գործով ամբաստանյալ, Կոնգրեսի ակտիվիստ Արտակ Կարապետյանը հետաքրքրվեց` հեռախոսի անհետացումից հետո դիմե՞լ է ոստիկանություն: «Ոչ»,- պատասխանեց կարմիրբերետավորը, պատճառաբանելով, թե չի դիմել, քանի որ համոզված է` «հեռախոսը կորել էր, ոչ թե այն տարել էին»: Գործով մեկ այլ ամբաստանյալ, Կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը կարմիրբերետավորին խնդրեց մեկ բառով նկարագրել, թե հասնելով դեպքի վայր` ի՞նչ իրավիճակի է ականատես եղել: «Խառը»,- ասաց ոստիկանը: «Այդ խառն իրավիճակին միջամտելու փոխարեն սկսել էիք նկարահանե՞լ: Իսկ ինչպե՞ս էիք պատրաստվում օգտագործել այդ տեսագրությունը»,- հարցրեց Գեւորգյանը: Կարմիրբերետավորը կրկնեց, որ նկարահանել է հետաքրքրությունից դրդված: «Հետաքրքրասեր» Հարությունյանին մի քանի հարց էլ ուղղվեց` իր կորցրած հեռախոսի առնչությամբ, ինչից հետո դատարանը իրար ետեւից սկսեց հանել հեռախոսին առնչվող հարցերը: «Հարգելի դատարան, դուք ի՞նչ մտավախություն ունեք: Որ տուժողը չի՞ կարողանա հարցերին պատասխանել: Ամեն անգամ միջամտում եք հարցերը խմբագրելու համար»,- առարկեց փաստաբան Վահե Գրիգորյանը, արձանագրելով, որ անհետացած հեռախոսով արված տեսագրությունը շատ կարեւոր նշանակություն կարող է ունենալ դատավարության ընթացքում, քանի որ տեսագրությունում պետք է որ երեւա, թե ինչ է տեղի ունեցել օգոստոսի 9-ին` իրականում: Հարությունյանին հարցեր ուղղեց նաեւ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, բայց նրա հարցերն էլ հանվեցին: «Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մեղադրանքի ծավալն ինձ կաշկանդում է, ու դրա պատճառով չեմ արտահայտելու իմ կարծիքը` չարաչար սխալվում է: Ինձ չի կաշկանդում որեւէ բան: Ես հարցեր եմ տալիս տուժողին... Ինձ չի վախեցնում որեւէ բան, նույնիսկ այն դատավճիռը, որը լինելու է»,- դիմելով դատավորին` ասաց Տիգրան Առաքելյանը:
Պաշտպան Վահե Գրիգորյանը կարմիրբերետավորից հետաքրքրվեց` հեռախոսի անհետացման մասին հայտնե՞լ էր հրամանատարներին, եւ նրանք որեւէ քայլ ձեռնարկե՞լ են հեռախոսը հայտնաբերելու նպատակով: Ըստ կարմիրբերետավորի` հրամանատարներին ասել էր, բայց չէին կարող փնտրել, քանի որ «չկան հեռախոսի փաստաթղթերը»: Ի պատասխան Գրիգորյանի հարցի` կարմիրբերետավորը ասաց, որ ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն հեռախոսով տեսագրություն անելու համար որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Վահե Գրիգորյանը դիմեց Շահեն Հարությունյանին.
- Կնշե՞ք այն
հեռախոսահամարը, որը
գտնվում էր
անհետացած հեռախոսի
մեջ:
- ...Բայց այդ
հեռախոսահամարը հիմա
ինձ մոտ
է:
- Նշեք ձեր
հեռախոսահամարը:
- 094...
Դատարանի դահլիճում գտնվող մյուս վեց կարմիրբերետավորները Հարությունյանին հուշեցին, որ համարը չասի, ինչից հետո վերջինս լռեց: Այնուհետեւ դատավորը հանեց Գրիգորյանի հարցը, պատճառաբանելով, թե դա անձնական բնույթ է կրում: Մի քանի հարցուպատասխանից հետո պարզվեց, որ կարմիրբերետավորի օգտագործած հեռախոսահամարը գրանցված է ուրիշի անվամբ: Գրիգորյանը դիմեց դատավորին. «Հարգելի դատարան, ուրեմն դա անձնական տեղեկատվություն չէ, սա էլ ձեզ ապացույց»: Դատավորի պահվածքը հարուցեց դահլիճի զայրույթը: Ի դեպ, պաշտպանական կողմի հարցերին մեկնաբանություններով անընդհատ միջամտում էր մեղադրող դատախազը, ինչը եւս վրդովեցրեց Կոնգրեսի ակտիվիստներին:
Փաստաբանի հարցին պատասխանելու փոխարեն, դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: Նիստը վերսկսվեց ոչ թե 10, այլ 30 րոպե անց: Դատավորը հայտարարեց, որ Տիգրան Առաքելյանին նկատմամբ սանկցիա է կիրառվում դատական նիստի կարգը խախտելու համար, եւ մինչ նիստի ավարտը նա պետք է հեռացվի դատարանի դահլիճից:
Առաքելյանը հեռացվեց, ինչից հետո սկսվեց գործով որպես տուժող անցնող վերջին կարմիրբերետավորի` Հայկ Նաջարյանի հարցաքննությունը: Ըստ էության, նա էլ պատմեց նույնը, ինչ պատմել էին մյուսները, իսկ որպես միջադեպի բացատրություն ասաց հետեւյալը. «Դե՛, իրանք ընդդիմություն են, մենք էլ իշխանության ներկայացուցիչ ենք, դրա համար եղավ»: Պատմեց նաեւ, որ դեպքի վայրում Դավիթ Քիրամիջյանը «այտախառը» հարվածել է իրեն, ինչից հետո ինքը «մանթռաժ» է եղել:
Երբ Նաջարյանին հարցեր ուղղելու հերթը հասավ պաշտպանական կողմին, Վահե Գրիգորյանը հանդես եկավ միջնորդությամբ. «Ես կխնդրեի, որ այսօրվա դատական նիստը հետաձգվի: Պաշտպանյալս այս տուժողին եւս հարցեր կունենա եւ հարցեր տալու իրավունք ունի... Իմ այս միջնորդությունը բավարարելը ուղղակիորեն կփաստի, որ դատարանը հակված է պաշտպանական կողմին թույլ տալ պաշտպանել, մյուս կողմից` այս միջնորդությունը մերժելու դեպքում ես չեմ կարող գտնվել այս դահլիճում»: Դատավորը մերժեց միջնորդությունը, ինչից հետո Վահե Գրիգորյանը սկսեց հավաքել սեղանին դրված թղթերը: Դատավորը սպառնաց, որ եթե Գրիգորյանը լքի դահլիճը, դատական նիստը կհետաձգվի, բայց Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառված սանկցիան կկիրառվի նաեւ հաջորդ նիստի ժամանակ: «Դուք իմ գործողությունների համար իմ պաշտպանյալին չեք կարող պատժել»,- ասաց պաշտպանն ու լքեց դահլիճը: Նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 2-ը, ժամը 15.00-ն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները և ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը․ ովքեր չունեն ընտրական իրավունք
Վստահ եմ՝ այս պարգևները ձեզ համար կլինեն ոչ միայն կատարված աշխատանքի գնահատական, այլև նոր պատասխանատվություն
Արթուր Նահապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների անցանկալի լինելու մասին. Զախարովա
Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում
Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել
Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս
BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան
Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի
ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով
Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում
Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին
Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ
Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին
Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ
Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան
Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ
Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ
Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս
Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան
Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել
2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան
Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով
Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների
Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա
Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT