Երևան
12 °C
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր երկրում գործել է 102 լիցենզավորված ընկերություն, 41 տեսալսողական մեդիածառայություն մատուցող, 61 ցանցային օպերատոր: Նույն ժամանակահատվածում գործել է հեղինակազորված 54 ընկերություն: Առանց լիցենզիայի հեռարձակվել է հանրային հեռարձակողի 3 տեսալսողական և 4 լսողական ծրագիր, իսկ միջազգային պայմանագրերի հիման վրա՝ 4 տեսալսողական և 1 լսողական ծրագիր:
ԱԺ հերթական նիստում քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Ներկայացնելով վերոնշյալ տեղեկատվությունը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հավաստիացրել է, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ՝ նկատի ունենալով պետություն-մեդիաներ փոխհարաբերությունները:
2024 թվականին որևէ բողոք տեսալսողական ծառայություն մատուցողներից չի ստացվել: Սա վերաբերում է պետություն-ԶԼՄ-ներ կամ իշխանության տարբեր ճյուղեր ու քաղաքական ուժեր և ԶԼՄ-ներ հարաբերություններին: Տիգրան Հակոբյանի խոսքով՝ քանի որ հանձնաժողովը ԶԼՄ-ների սեփականատեր և ֆինանսավորող ուժեր հարաբերությունները վերահսկելու հնարավորություն չունի. այդ մասով տեղեկատվության ազատության առումով որևէ տեղեկություն չկա:
Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ կարգավորող մարմինը 2024 թվականին գործել է թափանցիկ, ազատ և հասարակության առջև հաշվետու: Նա հավելել է, որ իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին և չեն միջամտում հանձնաժողովի գործունեությանը:
Ըստ հանձնաժողովի ղեկավարի՝ արդի տեղեկատվական հոսքերը, սոցիալական հարթակներում ինֆորմացիոն խառնաշփոթը Հայաստանի տեղեկատվական անվտանգության և մարդկանց հոգևոր ու ֆիզիկական առողջության համար սպառնալիքներ է ստեղծում և սահմանափակում է ՀՀ տեղեկատվական և լեզվական ինքնիշխանությունը: Նշվել է, որ մեդիա կարգավորող օրենսդրությունը համարժեք չէ այս փոփոխություններին: Զեկուցողի գնահատմամբ խնդիրները լուծելու համար հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն:
Տիգրան Հակոբյանը թվային հանրային մուլտիպլեքսի զարգացման հարցն է բարձրացրել, նշել, որ որակյալ հեռուստաընկերություններ ունենալու համար ժամանակն է քննարկել սլոթերի քանակի կրճատման հարցը:
Անդրադարձ է եղել Կառավարության որոշմամբ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի ստեղծմանը, որը ղեկավարելու է հոգաբարձուների խորհուրդը: Այն օգտագործվելու է Հայաստանում հանրօգուտ բովանդակություն ստեղծելու համար:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը: Ըստ նրա՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ հանրային բնույթ կրող հեռուստածրագրերի:
Կարևորվել է ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարը:
Հանձնաժողովի նախագահը խոսել է նաև հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված մի շարք այլ խնդիրների մասին:
Հարցուպատասխանի ձևաչափում Տիգրան Հակոբյանն անդրադարձել է օտարերկրյա հեռուստածրագրերի՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակմանը, տեղեկատվական հոսքերի վերահսկման հնարավորություններին, առկա մոնիթորինգային գործիքակազմին, հեռուստահաղորդումների որակին ու բովանդակությանը, սուրդոթարգմանության ապահովման խնդրին, մեդիայում բազմակարծությանը, ատելության խոսքի ու բռնության քարոզի դրսևորումների հնարավորությանը և այլ խնդիրների:
«Ունենալով մերը և իմպլեմենտացնելով դա օրենսդրության մեջ՝ մենք ավելի հստակ կարող ենք պայքարել այդ չարիքի դեմ: Բայց այդ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների և պարտավորությունների համահարթեցում: Այսօր մենք կարողանում ենք պատիժներ կիրառել միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստա և ռադիոընկերությունների հանդեպ:
Դուք շատ լավ գիտեք, որ ատելությունը, չարությունը, բռնությունը ավելի շատ գեներացվում են համացանցում և շատ ժամանակ նաև կաբելային ցանցերում: Օրինակ՝ այս տարի 2 վարույթ ունեցանք, 2-ն էլ ազգային և կրոնական խտրականության վերաբերյալ էին, օրինակ՝ Ասիայից եկող աշխատողների, հնդիկների և այլ երկրների բնակիչների:
Հայաստանի ռադիոընկերություններից մեկը պատժվեց 500 հազար դրամով միայն այն բանի համար, որ զբաղվում էր ազգային խտրականությամբ, որը, ցավոք, մեր հասարակության մեջ ինչ-որ բացասական արձագանքներ ստացավ: Մարդկանց որոշ մասի մինչև հիմա երևի թվում է՝ մենք ընտրյալ ազգ ենք, մյուսների մասին ինչ ուզում ենք, կարող ենք խոսել»,- ասել է նա:
Զեկույցի վերաբերյալ քննարկումը կշարունակվի ապրիլի 21-ի Ազգային ժողովի նիստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի
Իրանում ՀՀ դեսպանն ու Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին անդրադարձել են երկկողմ համագործակցության որոշ ուղղությունների
Պետբյուջեի միջոցներով Վանաձորում փողոցաշինական աշխատանք է մեկնարկել
Շարունակում ենք մեր գործը՝ առանց աղմուկի, առանց շոուի. Գալջյանը՝ Երևանի տրանսպորտային ծրագրերի ընթացքի մասին
Էջմիածնի լռությունը այլ կերպ չես մեկնաբանի, քան այն, որ ընդունում են Գարեգին Բ-ի վերաբերյալ լուրերը. Սաֆարյան
Ով է Աջապահյանը, իր ցնդաբանություններով լցնում է եթերը, մի՛ ֆետիշացրեք նրան կամ մի սառեցված սրբազանի. Ադամյան
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ՆԳ նախարարը նոր նշանակում է արել
Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ
Օդի որակի բարելավման Մադրիդի հաջողված փորձը կկիրառվի Երևանում. Ավինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել
Դիմելու եմ թագավորին՝ խնդրելու նախարարների հրաժարականը. Նիդեռլանդների կառավարությունը հրաժարական է տալիս
Արփինե Սարգսյանը ՆԳՆ և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Կարելի է քեռակնոջ հետ կենակցել՝ պրոբլեմ չէ, բառը պրոբլե՞մ է. Պապոյանը՝ վարչապետի կիրառած «դոմփել» բառի մասին
Եկեղեցին զուգահեռ պետություն չէ՝ ընդդեմ պետության, ժողովուրդն իրավունք ունի միջամտել, եթե շեղում կա. Առաքելյան
Ինչն է Գարեգին Բ-ին կապում Ռուսաստանի հետ. ինչ դերակատարություն ունի նրա եղբայրը. Քոչինյանը մանրամասնում է
Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ
Քննարկվել են ՀՀ ՓՄՁ մրցունակության 2025-30 թթ․ ռազմավարական ծրագրի և գործողությունների նախնական տարբերակները
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ. հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարարն ու Բերիս Էքինջին
Փաստորեն, բոլորը գիտեն ճշմարտությունը, բայց այն բարձրաձայնելը, հարց տալը պիղծ է. Սաֆարյանը՝ Լիլիթ Գալստյանին
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնին. երեխան հիվանդանոցում է
Եկեղեցին, ի վերջո, ստիպված է լինելու պատասխաններ տալ իր հետևորդներին. Խանդանյան
«Երևան» բժշկագիտական կենտրոնը վերանորոգված ու վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավելի մեծ մեղք է համ կուսակրոնության ուխտը, համ սեփական զավակներին ուրանալը. Չախոյան
Եկեղեցին քահանայի սեփականությունը չէ, որ չընդունի, նույնն է՝ բժիշկը ասի՝ «նիկոլականին» չեմ ընդունում. Բաբայան
Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ուրույն տեղ ունի. նախագահը՝ Պանկուկին
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Կարանտինային վնասատուների հայտնաբերման հարցը ուսումնասիրվում է. ՍԱՏՄ-ն՝ Ռոսսելխոզնադզորի արգելքի մասին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը
Քոչարյանասերժական չինովնիկներին օգնականներ լինելով՝ դուք եք օժանդակել կոռուպցիայի կերտման պրոցեսին. Խաչատրյան
Այո՛ կամ ո՛չ, ունի՞, թե՞ չունի. Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Բ-ի մասին
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին
Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի ավագանու «Հանրային ձայն»-ի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը
ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա. վարչապետը՝ Ֆաբրիս Պանկուկին
Արմեն Գևորգյանը մեղադրվում է շուրջ 5 մլրդ դրամի փողերի լվացման համար. քրվարույթով նախաքննությունն ավարտվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 3-ին
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
Բաբաջանյանը հրապարակել է Վազգեն Առաջինի դեմ ՀՅԴ-ի կողմից բռնության և բռնության սպառնալիքի փաստագրված դեպքերը
Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT