Ի՞նչ է սպասվում Վատիկանում Հռոմի պապի մահից հետո. մինչ իր վախճանը նա փոխել էր հուղարկավորության կարգն ու ձևը

22/04/2025 schedule09:26

Զատկական երկուշաբթի օրը՝ ապրիլի 21-ին, 89 տարեկան հասակում վախճանվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու վերջին 12 տարիների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը: Այժմ Վատիկանին սպասվում է Պոնտիֆիկոսին հրաժեշտի և նոր պապի ընտրության բարդ գործընթացը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո ավազանի անունով) մահացել է Վատիկանի իր նստավայրում՝ Կասա Սանտա Մարտայում։

Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է դարձել 2013 թվականի մարտին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի կամավոր հրաժարականից հետո։ Նա դարձել է Նոր աշխարհում ծնված առաջին պոնտիֆիկոսը և մեծապես փոխել Վատիկանը, գրում է BBC-ն:

Հուղարկավորություն

Հռոմի պապի հուղարկավորությունը, ըստ հաստատված ավանդույթի, սովորաբար տեղի է ունենում պոնտիֆիկոսի մահից հետո չորսից վեց օրվա ընթացքում, իսկ հոգեհանգստի արարողությունները կատարվում են ինը օր։ Հուղարկավորության օրը դեռ որոշված չէ։

Ավանդաբար պապի հուղարկավորությունը բարդ, հանդիսավոր ընթացակարգ է, սակայն անցած ապրիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարզեցրել է արարողությունը՝ Վատիկանի գոյություն ունեցող ծեսերը համարելով չափազանց շքեղ։ Փոփոխությունները ազդելու են ինչպես բուն արարողության, այնպես էլ թաղման վայրի վրա:

Նախկին պոնտիֆիկոսները թաղված էին երեք շերտ ունեցող դագաղներում՝ պատրաստված նոճիից, կապարից և կաղնուց։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, սակայն, ընտրել է ցինկով պատված հասարակ փայտե դագաղը։

Ֆրանցիսկոսը վերացրել է նաև մեկ այլ ավանդույթ. նախկինում դագաղում դրվում էին հանգուցյալ պապի հովվապետության օրոք հատված մետաղադրամներ և նրա գործերի համառոտ նկարագրությունը։

Նա նաև հրաժարվել է հանգուցյալ պապի մարմինը հավատացյալների առաջ դագաղից դուրս գտնվող պլատֆորմի վրա ցուցադրելու ավանդույթից, փոխարենը սգավորները կհրավիրվեն հարգանքի տուրք մատուցելու մինչ նրա մարմինը կլինի դագաղում՝ կափարիչը հանված:

Չի լինի նաև դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը:

Ֆրանցիսկոսը կդառնա նաև առաջին պապը վերջին ավելի քան մեկ դարում, որը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս: Նրան կթաղեն Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր պապական բազիլիկներից մեկում։ Նրանց սովորական բազիլիկներից տարբերվում է այն, որ դրանք ուղղակիորեն ենթակա են Հռոմի պապին:

Հանգուցյալ պոնտիֆիկոսն այս որոշումը կայացրել է իր կենդանության օրոք։ Երկուշաբթի երեկոյան Վատիկանը հրապարակել է Պապի վերջին կտակը, որում Ֆրանցիսկոսը խնդրել է իրեն թաղել բազիլիկում՝ պարզ, անզարդ շիրիմում։

«Զգալով իմ երկրային կյանքի մայրամուտի մոտենալը և հավիտենական կյանքի կենդանի հույսը սնուցելով՝ ցանկանում եմ իմ հետմահու կամքը հայտնել բացառապես իմ թաղման վայրի վերաբերյալ»,- ասվում է Պոնտիֆիկոսի 2022 թվականի հունիսի 29-ի կտակում։

Տեքստը ցույց է տալիս ապագա թաղման ճշգրիտ վայրը՝ բազիլիկի կողային նավի մեջ, և պարզության համար նույնիսկ գծապատկեր է ներառված։ «Գերեզմանը պետք է լինի գետնի մեջ՝ պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և մեկ լատիներեն մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս»։

Ո՞վ է ընտրում նոր Պապին

Նոր պապին պետք է ընտրեն կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտնի են որպես Կարդինալների քոլեջ: Նրանք նշանակվում են անմիջապես պապի կողմից և սովորաբար ձեռնադրվում են եպիսկոպոսներ։ Ավելին, բոլոր կարդինալները տղամարդիկ են։

Նոր պապի օգտին կարող են քվեարկել միայն նրանք, ովքեր դեռ 80 տարին չեն բոլորել. նրանք կոչվում են «պապաբիլի»։ Քոլեջում ներկայումս ընդգրկված է 252 կաթոլիկ կարդինալ, որոնցից 183-ը ձայնի իրավունք ունի։ Մյուսները կարող են մասնակցել բանավեճին, թե ով պետք է զբաղեցնի նոր պապի տեղը։

Ինչպե՞ս է ընտրվում նոր պապը, և ի՞նչ է կոնկլավը

Երբ պապը մահանում է (կամ հրաժարական է տալիս, ինչպես եղավ 2013-ին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ի հետ), կարդինալներին կանչում են հանդիպելու Վատիկանում, որից հետո անցկացվում է կոնկլավ. այդպես կոչվում են պապական ընտրությունները։

Հռոմի պապի մահվան և նրա իրավահաջորդի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում Եկեղեցին կառավարվում է Կարդինալների քոլեջի կողմից, իսկ Սուրբ Աթոռը համարվում է թափուր։

Ընտրությունները տեղի են ունենում խիստ գաղտնիության պայմաններում՝ Միքելանջելոյի նկարներով հայտնի Սիքստինյան կապելլայում։

Յուրաքանչյուր կարդինալ քվեարկում է իր նախընտրած թեկնածուի օգտին, քանի դեռ չի ընտրվել հաղթողը. մի գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր: Նախորդ դարերում քվեարկությունը կարող էր տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Որոշ կարդինալներ նույնիսկ մահացել են՝ չորոշելով նոր պոնտիֆիկոսի թեկնածությունը։

Քվեարկության ընթացքի մասին տեղեկատվության միակ աղբյուրը քվեաթերթիկների հերթական խմբաքանակն այրելուց հետո Սիքստինյան կապելլայի վերևում գտնվող ծխնելույզից բարձրացող ծուխն է։ Եթե ծուխը սև է, նշանակում է, որ կոնկլավը չի կարողացել հաղթողին որոշել, և քվեարկությունը շարունակվում է։ Եթե ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս, դա նշան է, որ նոր պոնտիֆիկոս է ընտրվել։

Ինչպե՞ս է հայտարարվում նոր պապի ընտրվելու մասին

Սպիտակ ծխի հայտնվելուց մեկ ժամ անց նոր պապը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակից նայող պատշգամբում։

Կոնկլավին մասնակցող ավագ կարդինալը որոշումը հայտարարում է «Հաբեմուս Պապամ» բառերով, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Մենք հայր ունենք»:

Այնուհետև նա նշում է նոր պապի անունը, որն ընտրվել է իր հովվապետության համար. սա կարող է լինել նրա իրական անունը, կամ նորը:

Օրինակ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծնվել է Խորխե Մարիո Բերգոլիո անունով, բայց ընտրել է այլ անուն՝ ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցիի։

Ո՞վ կարող է Հռոմի պապ դառնալ

Տեսականորեն ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող էր համարվել պապական աթոռի հավակնորդ: Գործնականում, սակայն, կարդինալները սովորաբար նախընտրում են ընտրել իրենցից մեկին:

Երբ 2013-ին արգենտինացի պապ Ֆրանցիսկոսը ընտրվեց նախորդ կոնկլավում, նա դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը Հարավային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը:

Բայց ամենից հաճախ կարդինալներն ընտրում են եվրոպացիներին և հատկապես իտալացիներին:

Մինչ օրս ընտրված 266 Պապերից 217-ը եղել են Իտալիայից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3092 դիտում

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ

Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ

Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի

Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

«Tamara food»-ի 4 արտադրատեսակի արտադրություն կասեցվել է. շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր է տրվել

Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. պայման կա

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնել զենքերը. լուսանկարներ

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական պանթեոն

Նաիրի Հունանյանը անուններ է տվել, թե ովքեր են իրեն մոտիվացրել. Բաբաջանյանը հանրայնացրել է դրանք. տեսանյութ

Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի դին

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան. նախարարը գործընկերոջը հրավիրել է Երևան

Պետդեպը սկսել է հաստիքների կրճատումը. ծանուցումներ են ուղարկվել 1107 պետծառայողի և 246 դիվանագիտական աշխատողի

Մինչև քացով չտաս աթոռից գցես, չի գնա. վրեն վեղար քաշած ամեն մեկը հոգևորական չէ. Հայկ Սուքիասյան. տեսանյութ

Երևանի փողոցներից մեկում «Հետիոտնային կանչի» ռեժիմով նոր լուսացույց է գործարկվել

ԱԳՆ պատվո մեդալ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենին. Աբիսողոմոնյանն ընդունել է Սկաուին

Սառնաղբյուրի տնամերձ հողամասերից մեկում կանեփի 440 բույս է հայտնաբերվել. տեսանյութ

43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել

Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել

«Բեկոն Պրոդուկտ»-ի նրբաբլիթն ու «Պելմենի դասական»-ը շուկայից հետ են կանչվել. ոչնչացնելու կարգադրագիր է տրվել

Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակի մանկապարտեզի մասնաշենքը. վարչապետ

«Ոսկե Ծիրան»-ի բացման արարողության ժամանակ Երևանում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն