2024-ին ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ. ամփոփում

25/04/2025 schedule15:34

2024 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Պետության սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝

  1. Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների սեփականության իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 միլիոն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով):
  2. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող, 0.4997 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  3. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով 9 միլիոն 388 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
  4. Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ շուրջ 3 հա մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
  5. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
  6. Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 12.400 քմ մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
  7. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը շուրջ 9 միլիոն 380 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
  8. Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

 Համայնքների սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝ 

  1. Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.0801 հա մակերեսով 5 միլիոն 474 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի սեփականության իրավունքը:
  2. Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
  3. Մերձավան բնակավայրում գտնվող 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
  4. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող 150 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ ընդհանուր 0.7 հա մակերեսով 4 հողամասերի նկատմամբ վերականգնվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
417 դիտում

Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել

Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան

Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի

Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ

Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած

Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը

Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան

Հայհոյանքի, ատելության այս իրավիճակը շանս չի տալիս, որ որևէ բան խոսենք, մեղք է ժողովուրդը. Խզմալյան. տեսանյութ

Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին

Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները

Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին

Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան

ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել

ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ

«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել

Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում

Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում

Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը

Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ

21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան

Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան