Երևան
12 °C
Հայաստանում ծնողների շրջանում անհանգստություն է առաջացրել հատկապես միջին տարիքի երեխաների շրջանում տարածված մի խաղ․ երեխաներից մեկը գլուխը դնում է ընկերոջ ծնկներին, փակում աչքերը, ընկերն էլ, նրա քունքերը մերսելով, բարձրաձայն հարցեր է տալիս, թե պատկերավոր դռներից որ դուռը կբացեր, որ կողմ կգնար ու ինչ տեսավ։
Այսպիսով, երեխան կարծես թե տեղափոխվում է երևակայական աշխարհ ու սկսում է նկարագրել, թե ինչպես է քայլում սենյակներով և անցնում դռներով՝ պատկերացնելով տեսարաններ։ Ստացվում է, որ սա նման է ինքնահիպնոզի, և երբեմն երեխաների գիտակցությունը դրանից վատանում է, երբեմն էլ նրանք ահազանգում են, որ սարսափելի պատկերներ տեսնելուց հետո իրենց մոտ վախեր են առաջացել։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքով՝ խաղում կիրառվող հնարքները մեթոդական առումով շատ հեշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա։ Ըստ նրա՝ ցանկացած բնակչության 10-ից 12-ը հեշտ ներշնչվող մարդիկ են, բավարար է վստահ ձայնով նրանց ինչ-որ բան ասել, և վերջիններս հեշտությամբ կանեն դա։
«Այսինքն՝ անկախ ամեն ինչից, թե ինչ է արվում, երեխաները հեշտ ներշնչում են։ Հիմա դա ազդում է նման մարդկանց վրա, երբ, օրինակ, դահլիճում որևէ հիպնոտիզյոր սեանս է տալիս, ասում է՝ ձեռքերը կպցրեք իրար, մատները խաչեք, ես ձեզ կներշնչեմ, և դուք չեք կարող ձեր ձեռքերը միմյանցից պոկել։ Մի մասը կարողանում է անջատել իր ձեռքերը, մի մասը՝ ոչ, դա էլ նշանակում է, որ ինչ-որ հատվածի վրա ազդել է։ Այստեղ սովորական հիպնոսի տարրեր են գնում, որը պարզապես ներշնչվող մարդու վրա է ազդեցություն ունենում։ Հիպնոսի տարրեր պարունակող գործողությունները կարող են ազդեցություն ունենալ երեխայի վրա առողջության առումով, կամ եթե երեխան ունի հոգեկան առողջության խնդիր, ապա դրա հետևանքով կարող է սրվել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։
Մասնագետի խոսքով՝ երեխաները կարող են երկար ժամանակ ունենալ վախի զգացողություն, մնալ դրա ազդեցության տակ։ Հետևաբար նման երևույթները բավական լուրջ վնասում են երեխային։
Իսկ ինչպե՞ս ծնողը հասկանա, որ երեխան վախի մեջ է գտնվում, մասնագետը մանրամասնում է․ «Այսօր ծնողավարության հետ կապված լուրջ խնդիրներ կան․ միջին վիճակագրական ընտանիքում, եթե ծնողը աշխատում է, ապա երեխային շատ հազվադեպ ժամանակ են հատկացնում, այսինքն՝ եթե ծնողը երեխայի հետ ունի հուզական կապ, ամենօրյա զրույցներ է ունենում, անմիջապես կզգա, որ իր երեխայի հետ ինչ-որ մի բան այն չէ։ Շատ դեպքերում երեխաները հուզական կապ չեն ունենում ծնողների հետ․ արդեն այս դեպքում, եթե երեխան միայնակ է մնում իր վախի հետ, դա կա՛մ նրա բնածին պաշտպանական մեխանիզմը հաղթահարում և անցնում է, կա՛մ էլ այդ վախը մեծանում է և հանգեցնում դժվարությունների»։
Ըստ նրա՝ երեխայի ցանկացած վարքի փոփոխություն պետք է ծնողի ուշադրությունը գրավի, օրինակ, եթե ակտիվ երեխան դառնում է լուռ, դա ահազանգ է։ Ընդհանուր առմամբ վիրտուալ խաղերը կամ համացանցում տարածված ցանկացած բան երեխաների վրա հեշտությամբ են ազդեցություն ունենում, քանի որ այսօրվա իրականությունում երեխան մշտապես հեռախոսով խաղում է կամ համացանցում լինում, ընդգծում է մասնագետը:
«Ծնողը պարտավոր է հետևել, թե երեխան ինչ խաղեր է խաղում կամ ինչ ծրագրերից է օգտվում։ Երբ վիրտուալ խաղերում կարող ես մեռնել, հարություն առնել, մեկին սպանել, նորից հետը կռվել, ու դա խաղում են 7 տարեկանից սկսած երեխաները, ապա նրանց մոտ կարող է իրական մահվան և կյանքի հարցերը խառնվեն իրար, և չպատկերացնեն, որ մարդը մահանա, այլևս չի կենդանանա, և երեխան կարող է կա՛մ իրեն վնասել, կա՛մ ուրիշին։ Մյուս խնդիրը. վիրտուալ խաղերում շատ ներգրավվածություն ունենալու դեպքում երեխան կարող է հետ ընկնել ուսումից, սոցիալական կապերից և իրական կյանքում դժվարություններ ունենալ»,- զգուշացնում է նա:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահը կարևորում է՝ պետք է վերահսկել և սովորեցնել երեխաներին, որ ճիշտ օգտագործեն այն հնարավորությունները, որն այսօր ընձեռում է համացանցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT