2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023-ին. Դատախազություն

25/04/2025 schedule19:50

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Ինչպես հայտնում են Դատախազությունից, 2025 թվականի մարտի 31-ին այն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել է Դատախազության պաշտոնական կայքէջում:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Հաղորդումը, ի թիվս այլ ուղղությունների, ներառում է՝

Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները:
Հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարը քրեական վարույթի նկատմամբ հսկողությունից ու դատարանում մեղադրանքի պաշտպանությունից մինչև պատիժների և հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն:

Զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների կանխումը, բացահայտումն ու պատժումը, ինչպես նաև զինված ուժերի նյութական ապահովության նկատմամբ ոտնձգությունները բացահայտելուն ուղղված պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները, պատճառված վնասի վերականգնումը:

2024 թվականի ընթացքում համաձայն Ներքին գործերի նախարարության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության դեպքերի 1.1%-ով նվազում և բացահայտման ցուցանիշի 3.4%-ով աճ:

2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:

2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4.6%-ով (2023 թվականին՝ 12 հազար 848 դեպք, 2024 թվականին՝ 12 հազար 253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9.8%-ով (2023 թվականին՝ 6116 դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):

2024 թվականին 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգությունները, 9.9%-ով՝ խարդախությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:

2024 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 7353 դեպք, 2023 թվականին՝ 7138. աճը կազմում է 3%: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների 7353 դեպքից 3007-ը կամ 40.9%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ 4346-ը կամ 59.1%- ը՝ ՀՀ մարզերում:

2024 թվականին արձանագրվել է սպանության դեպքերի աճ՝ 8-ով կամ 14.5%-ով (2023 թվականին՝ 55 դեպք, 2024 թվականին՝ 63 դեպք). Երևան քաղաքում սպանության դեպքերը նվազել են 7-ով կամ 32%-ով:

Սպանության փորձի դեպքերը 2023 թվականի համեմատ նվազել են 4-ով կամ 6.2%-ով (2023 թվականին՝ 65 դեպք, 2024 թվականին՝ 61): Սպանության նախապատրաստության դեպքերը նվազել են 2-ով կամ 50%-ով (2023 թվականին՝ 4 դեպք, 2024 թվականին՝ 2):

2024 թվականի ընթացքում 2023 թվականի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 149 դեպքով կամ 1.3%-ով նվազում (2023 թվականին՝ 11.420 դեպք, 2024 թվականին՝ 11.271 դեպք), իսկ Երևան քաղաքում դեպքերը նվազել են 298-ով կամ 4.3%-ով (2023 թվականին՝ 6982 դեպք, 2024 թվականին՝ 6684):

2024 թվականին նվազում է արձանագրվել ավազակության՝ 7-ով կամ 9.2%-ով, կողոպուտի՝ 22-ով կամ 14.9%-ով, գողության՝ 478-ով կամ 7%-ով, բնակարանային գողությունների՝ 9-ով կամ 1%-ով, վստահված գույքի հափշտակության՝ 58 կամ 14.1% դեպքերով։

2024 թվականին թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 3639, 2023 թվականին՝ 5070 դեպք։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվը նվազել է 1431-ով կամ 28.2%-ով: Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը կազմել են 1910, որը 2023 թվականին արձանագրված 2802 դեպքի համեմատ հանդիսանում է 892-ով կամ 31.8%-ով նվազում։

2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 168 դեպքով կամ 3.6%-ով նվազում (2023 թվականին՝ 4704 դեպք, 2024 թվականին՝ 4536):

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), որից 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ): 2024 թվականին ավարտվել է 4662-ով կամ 14%-ով ավելի քրեական վարույթ, քան 2023 թվականին, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ, կարճվել է 1264-ով կամ 5.1%-ով ավելի քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս, 21.5%-ը՝ մինչև 4 ամիս, 15%-ը՝ մինչև 6 ամիս, 11.9%-ը՝ մինչև 1 տարի, 9.5 %-ը՝ 1 տարուց ավելի ժամկետում:

2024 թվականին ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 107 միլիոն 389 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 42 միլիարդ դրամի վնաս (2023 թվականին՝ 34 միլիարդ 300 միլիոն դրամ էր):

Նախաքննական մարմինների կողմից քննված քրեական վարույթներով 2024 թվականի ընթացքում արգելանք է դրվել 2 միլիարդ 658 միլիոն 771 հազար դրամ արժողությամբ գույքի և դրամական միջոցների վրա:

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ 10 հազար 691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այսպիսով, 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին: Արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:

2024 թվականին դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ (2023 թվականին՝ 663 միլիոն 495 հազար դրամ): Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ (2023 թվականին` 173 միլիոն 385 հազար դրամ):

2024 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք: Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11.2%-ով: Հիշեցնեմ, որ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք: Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36.4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63.6%-ը՝ հանցագործություններ, որից 715-ը կամ 53.7%-ը`զինվորական, 616-ը կամ 46.3%-ը`այլ հանցագործություններ։

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք (2023 թվականին՝ 54):

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ: Հիշեցնեմ, որ 2023 թվականին վերականգնվել էր 2 միլիարդ 482 միլիոն 453 հազար դրամ:

Գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2024 թվականին շարունակել է ուսումնասիրությունները և պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերել է 328 իրավախախտում:

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության ոլորտները: Հաշվետու և նախորդ տարիներին ներկայացված հայցերով 2024 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է նախնական գնահատմամբ շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ (շուրջ 7 միլիոն 69 հազար ԱՄՆ դոլար) շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
404 դիտում

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում

Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում

Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը

Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ

21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան

Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները

Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան

Արարատի մարզում տղամարդը, հացատանը մատուցողուհուց մերժում ստանալով, շշերով հարվածել է նրան և կին տնօրենին

Որքան ընտրությունները մոտենան, խուլիգանությունը, «ռազբորկաները» ավելի շատ են լինելու մեր կյանքում. Դալլաքյան

ՌԴ նախագահի աշխատակազմը ակտիվացրել է տեղեկատվական աշխատանքը ՀՀ-ի 2026 թ-ի ընտրությունների հետ կապված. Մկրտչյան

Քյամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ

Կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման, այլև ինքնադրսևորման աղբյուր է. ԱՍՀ նախարար

Հզոր ավազե մրրիկը հարվածել է Եգիպտոսի հյուսիս-արևմուտքին. տեսանյութ

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ավտովթար Երևանում․ կան տnւժածներ

Աշխատող քաղաքացու հուսալի ձեռքերով է ձևավորվում, ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ

ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. ի՞նչ է ստանալու կողմերից յուրաքանչյուրը

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես անձնական բարեկեցությունը, այնպես էլ պետության. նախագահ

ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

Ջայլամային դիվանագիտություն, կամ երբ հարմար չէ, կույր ու խուլ ենք. ինչո՞ւ է Կալլասը Բաքվում լռել կարևորի մասին

Հավասար և անվտանգ պայմաններում բոլորիս մաղթում եմ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք. ՀՀ ՄԻՊ

Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ ՀՀ վարչապետի ուղերձը

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա կկալանավորվի

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Շրջափակել, ինչ-որ ձայներ են հանել. սրա քաղաքական պատասխանը ստանալու եք. Ալեքսանյանը՝ մոր հետ կատարվածի մասին