2024-ին ո՞ր գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը

25/04/2025 schedule21:40

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Պետական և համայնքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում կատարված աշխատանքը, ուսումնասիրություններն ու դատարան ներկայացված հայցերը, պետությանն ու համայնքներին վերադարձված գույքերն ու դրամական միջոցները բաժնում ներկայացվել է, թե 2024-ին որ գույքերի նկատմամբ է վերականգվել պետության սեփականության իրավունքը:

Ըստ այդմ՝ պետության սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների սեփականության իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 միլիոն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով):

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող, 0.4997 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով 9 միլիոն 388 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ շուրջ 3 հա մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող, 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 12.400 քմ մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը շուրջ 9 միլիոն 380 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
534 դիտում

Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին

Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան

ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել

ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ

«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել

Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել

Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար. ինչու է լարվել իրավիճակը 2 երկրում

Հայրս մորս հետ գիշերը հողաթափեր էր կարում, ցերեկը՝ նկարում զոհված տղաների դիմանկարներ. Դանիելյան

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

Վրաերթ Երևանում. 30-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Դատարանը չեղարկել է համայնքապետի որոշումը, որով նա իր աշխատակցին կարգապահական տույժի էր ենթարկել

Առաջիկա օրերին որոշ հատվածներում կարճատև, մյուսներում հորդառատ անձրևներ են սպասվում

Իսրայելի անտառային հրդեհները որակվել են ամենախոշորը երկրի պատմության մեջ. այն հասնում է ռազմական օբյեկտներին

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ. ՆԳՆ-ն պարզաբանել է Արմավիրի բնակչի հետ կապված միջադեպը

Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ

21 գույք և 1 տրանսպորտ. ամփոփ՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 հազար 490-ով․ Պապոյան

Դաշնակներին ու եկեղեցական տարրերին իշխանություն վերադարձնելու փորձը ոչնչացավ 70-անց կնոջ ոտքերի տակ. Սիմոնյան

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքները

Տարատեսակ բլոգերների, ակտիվիստների անվան տակ պետությունը ներսից քանդելու հրահանգ ստացածներն են. Ադամյան

Արարատի մարզում տղամարդը, հացատանը մատուցողուհուց մերժում ստանալով, շշերով հարվածել է նրան և կին տնօրենին

Որքան ընտրությունները մոտենան, խուլիգանությունը, «ռազբորկաները» ավելի շատ են լինելու մեր կյանքում. Դալլաքյան

ՌԴ նախագահի աշխատակազմը ակտիվացրել է տեղեկատվական աշխատանքը ՀՀ-ի 2026 թ-ի ընտրությունների հետ կապված. Մկրտչյան

Քյամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ

Կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման, այլև ինքնադրսևորման աղբյուր է. ԱՍՀ նախարար

Հզոր ավազե մրրիկը հարվածել է Եգիպտոսի հյուսիս-արևմուտքին. տեսանյութ

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ավտովթար Երևանում․ կան տnւժածներ

Աշխատող քաղաքացու հուսալի ձեռքերով է ձևավորվում, ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ

ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. ի՞նչ է ստանալու կողմերից յուրաքանչյուրը