ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումից մինչև տարածաշրջանի խաղաղության գործընթաց. ինչ են քննարկել Փաշինյանը և Միխալը

28/04/2025 schedule20:13

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էստոնիայի վարչապետը նշել է, որ իր գլխավորած Կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկելու երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններով: Քրիստեն Միխալը ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգը և դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի Կառավարության պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված հարաբերությունները դինամիկ զարգանում են ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունն Էստոնիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Էստոնիայի շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը։

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին և արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս հայտնել:

Էստոնիայի վարչապետը ողջունել է խաղաղությանը միտված քայլերը և նշել, որ համաձայնագրի ստորագրմամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև և կայուն խաղաղություն:

Հաջորդիվ, ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
638 դիտում

Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա

Բեյրութի հարավային շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում

Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան

Եկեղեցու վերաբերյալ վարչապետի բառամթերքը սուր երանգներ ունի, բայց դա չի հատում իրավականության սահմանը. Գալյան

Ի՞նչ են սովորելու մեր երեխաները երդումն ուրացած սրբազանից. Չախոյանը հարցադրումներ է արել

Ուժեղ կարկուտ Գեղհովիտ գյուղում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երևանի «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է աշխատակազմի միջոցներով․ Արայիկ Հարությունյան. տեսանյութ

Ավելի քան կեսով կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը. Արայիկ Հարությունյանը՝ 2024-ի կատարողականի մասին

Ովքեր են Սյունիքում կեսգիշերն անց Ադրբեջանի տարածքում հայտնված անչափահասները. մանրամասներ. «Ազատություն»

Եկեղեցու դեմ գործընթաց չկա. Հարությունյանն ասել է՝ ինչ քայլերի կդիմի իշխանությունը, եթե Գարեգին Բ-ն չպատասխանի

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման ավտոճանապարհի և Օձունի խաչմերուկի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. վարչապետ

Ի՞նչ գումարներ են ծախսել վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն և այլ գերատեսչություններ 2024-ին. նախարարը մանրամասնել է

Ինչի մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը. մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը. վարչապետ

Նոր մանրամասներ շան պատճառով վիճաբանությունից և մահվան ելքով վրաերթից․ մի քանի մասնակցի ինքնությունը հայտնի է

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում

Մասկը Թրամփի հետ վիճաբանության հետևանքով մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. տեսանյութ

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ

Հարձակման է ենթարկվել ռուսական «Էնգելս» ռազմական օդանավակայանի մոտակայքում գտնվող վառելիքի բազան. տեսանյութ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 6-ին

10 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քննարկվում է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքը

Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկել Կիևին․ կան զոհեր և ավերածություններ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին. Աղվանի-Լծեն հատվածը շարունակում է մնալ միակողմանի երթևեկելի

Եթէ կուսակրօն մարդ կին առնէ կամ կնոջ հետ ապրի, թող հանուի պաշտօնէն. վարչապետի մեջբերումը «Կանոնագիրք Հայոց»-ից

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին փակ է լինելու

Տէ՛ր, իրաւունքիդ ճանապարհի օրէնսգէտն ի՛նձ դարձրու, որ ամէն ժամ հետեւեմ դրան. վարչապետը սաղմոս է հրապարակել

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բրյուսել

2014-ին՝ «միակ բուդդիստ», 2025-ին՝ հայ առաքելական եկեղեցու պաշտպան. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

2025-ին դեսպանություններ կբացվեն Օմանի Սուլթանությունում, Կիպրոսում և Հունգարիայում. Միրզոյան

Ավանդույթի համաձայն՝ ՀՅԴ-ն փախավ, եկեղեցականներն էլ որոշ տատանումներից հետո միացան ՀՅԴ-ին. Ալեքսանյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նորանշանակ տնօրենին

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը

Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի դեմ կոշտ պատժամիջոցներով

Երևանում փախցրել են «Մերսեդես»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենայի վթարի հեղինակ

Փողոց չմնաց՝ չփակեն, կին չմնաց, որ չգրկեն, մնում է՝ Մայր Աթոռը դարձնեն Քոչարյանի նախընտրական շտաբ. տեսանյութ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբի նիստը