Բանավեճը՝ «դագաղի» վերջին մեխ. Քոչարյանը փորձում է պահպանել քաղաքական լեշը

08/05/2025 schedule16:47

Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո՝ մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել։

«Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով՝ վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել էր վարչապետը:

Այնուհետև նա հրապարակային կերպով Հայաստանի կառավարումը տարբեր ժամանակներում ստանձնած ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հրավիրեց ուղիղ եթերում Լեռնային Ղարաբաղի հարցով բանավիճելու:

Վարչապետի առաջարկին Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանն արձագանքեցին իրենց գրասենյակների կամ ներկայացուցիչների միջոցով:

Արձագանքելով Կառավարության ղեկավարը ընդգծել էր, որ ինքը ներկայացուցիչների հետևում չի թաքնվում և կարծում է՝ ճիշտ կլինի՝ նախկին նախագահներն էլ չթաքնվեն:

Նա կրկին շեշտել էր, որ ուղիղ եթերում պատրաստ է հիմնավորել իր ասածները:

Ազգային ժողով-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ 44-օրյա պատերազմը հրահրել են հայերը, հայկական կողմը, ՀՀ իշխանությունները, նկատեց. «Չգիտեմ՝ արդեն որերորդ անգամ այս ամբիոնից պետք է ցիտեմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկվորյակ Սերժ Սարգսյանին, որն այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ին հայտարարել էր՝ մենք այլևս պետք է սպասենք պատերազմի: Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել, դրա արդյունքում ո՛չ թուղթ, ո՛չ որևէ բան չի ստորագրվել, և ուզում եմ հիշեցնել նաև, թե որն էր պատերազմը թույլ չտալու Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը՝ Մեղրին փոխել Ղարաբաղի հետ, «մադրիդյան սկզբունքներ» և այլն ու այսպես շարունակ»:

Այս համատեքստում նա կրկին հիշեցրեց նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր առաջարկի մասին. «Ես այդ մարդկանց ասել եմ՝ հերիք է միամիտ երևացող լսարան հավաքել ու լուրջ դեմքով բաներ պատմել, բան ունեք ասելու, կրկնում եմ, եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք, հերիք է գնաք մութ անկյուններում առանձնացված խոսեք: Ինչի՞ մասին եք ուզում խոսել, եկեք գնանք խոսենք:

Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսենք»:

Ռոբերտ Քոչարյանը, կրկին թաքնվելով իր ներկայացուցչի՝ Բագրատ Միկոյանի հետևում, քաղաքական բովանդակային խոսույթի աղքատությունը ընդգծելով, վարչապետի այս հայտարարությանը արձագանքել է. «Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է, մի փոքր հավելումով․ Մեղրիում հոգեբուժարան կա, ճիշտ կանի Մեղրու հոգեբուժարան այցելի։ Հա՛մ կհամոզվի, որ Մեղրին չեն տվել, հա՛մ էլ գուցե չորրորդ պալատի Նապոլեոնը համաձայնի իր հետ բանավիճել»:

Ակնհայտ է, որ Քոչարյանի այս արձագանքը խոսքի ու հրապարակային բանավիճելու ունակությունների բացակայության հերթական առհավատչյան է։

Երեք նախկին նախագահները, որոնք իրենց դիրքավորում են որպես Ղարաբաղի հարցի լուծման՝ մեկը մեկից «հրաշալի տարբերակների» նախակարապետներ, հիմա Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ, չգիտես ինչու, սարսափում են բանավիճել իրենց գաղափարներին մարտահրավեր նետած միակ գործչի՝ ՀՀ վարչապետի հետ՝ փոխարենը թաքնվելով գրասենյակների ղեկավարների և այլ անձանց թիկունքում։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև մյուս նախկին նախագահները լավ են հասկանում, թե ինչ արհավիրքային և աղետաբեր քաղաքականություն են վարել իրենց կառավարման տարիներին, և բանավեճը ամբողջությամբ կբացահայտի դա, որն էլ կդառնա վերջիններիս քաղաքական դագաղի վերջին մեխը, և դրա համար էլ հրաժարվում են բանավիճելուց՝ պահպանելով գոնե քաղաքական լեշը:

Այնուամենայնիվ, արձանագրենք, որ ցանկացած քաղաքական գործչի համար բանավեճը ուժեղ գործիք է, իսկ դրանից հրաժարվում են բացառապես քաղաքական ասելիք ու անելիք չունեցող «ժամկետանց» գործիչներն ու ուժերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3145 դիտում

ՆԳՆ-ն հրապարակել է Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Վարչապետի շարասյունը ավտովթարի չի ենթարկվել Արմաշ գյուղում. մանրամասներ

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը

Ռուսաստանը փոխանակման տարածք է ուղարկել ուկրաինացի զինվորների մարմինների առաջին խմբաքանակը

Հայտնի տիկտոկերը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզայի խախտման համար

Կիրանց. ՀՀ սահմանի անջատման գոտու մոտ. Փամբուխչյանը լուսանկար է հրապարակել

Շնորհակալ եմ գրկաբաց ընդունելության համար. Գորիսում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման 38-րդ հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

Հողամասեր, բնակարան, աշխատավարձ և վարկ. ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Սուրեն Պապիկյանն ու նրա կինը

Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից

Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է. ՊՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը

Մարզերում ու Երևանում սպասվում են կարճատև անձրևներ, որոշ շրջաններում՝ կարկուտ

2008-ին մոտ 1 ժամ սպասեցնելուց հետո Տեր-Պետրոսյանը Ամենայն հայոցին թույլ չտվեց բացել իր տան դուռը. Խաչատրյան

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան