Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

09/05/2025 schedule09:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առիթով։ Դրանում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում և նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակա է մյուսի կամ մյուսների նկատմամբ։ Եվ աշխարհի բազմաթիվ ազգեր, պետություններ համախմբվեցին հակառակն ապացուցելու համար և հաղթեցին։

Այդ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը Խորհրդային Միության, արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի և նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության և երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ՝ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենևին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել, ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու և անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն և հետևողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ և ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու և մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու և ընկալելու կարողություն։

Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարևոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու և վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում՝ Հայաստանի Հանրապետությունում, ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու և այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը և պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։

Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը, և այդպես էլ պետք է լինի։

Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
664 դիտում

7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան

Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը

Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան

Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով

Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան

Բախվել են «Նիսսան»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Խաղաղությունն ու անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցներ. վարչապետ

Գրեք, իմանանք՝ ձեզ համար որ ջերմաստիճանն է համարվում շոգ. Սուրենյան

Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, կարողանալ ապրել խաղաղության մեջ. Լաքոտ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ջանքերին. Ռուբիո

Մասկի SpaceX-ը չի կարողացել ավարտել 9-րդ փորձնական թռիչքը. տեսանյութ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է

Ձայնս կլոնավորվել է, մի՛ հավատացեք, ներդրում մի՛ արեք. Վաչե Թովմասյանն ահազանգում է

Երևանում չինացին ոստիկաններին հայտնել է՝ համերկրացիներն իրեն 40.000 դոլարի կեղծ ոսկյա ձուլակտորներ են վաճառել

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան

Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան

Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո

Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է

Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են

Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան

Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը