Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

11/05/2025 schedule14:54

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ֆակուլտետի դասախոսներ, հրավիրյալ անձինք, եվրոպական և միջազգային ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Տաղավարի բացումը պետություն-մասնավոր հաջողված համագործակցության հերթական օրինակ է:

Այն բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսակական աջակցությամբ:

Տաղավարի հանձնակատարն է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, իսկ համադրողը՝ Մարիաննա Կարապետյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես է եկել ելույթի խոսքով և առանձնակի ընդգծել. «Վենետիկի բիենալեում Հայաստանի պաշտոնական մասնակցությունը նպատակ ունի և լավագույն հնարավորությունն է աշխարհին ցույց տալու, որ մենք եվրոպական քաղաքակրթության մի մասն ենք, և մեր ստեղծարար արվեստագիտական միտքը քայլում է համընթաց մշակութային ժառանգությունը պահպանելու, նորարար տեխնոլոգիաներ կիրառելու, արհեստական բանականության հնարավորությունները այդ ոլորտում կիրառելու եվրոպական սկզբունքներին։ Հայաստանի Հանրապետության կառվարությունը կարևորում է և նպաստում աշխարհի առաջատար մասնագիտական հարթակներում Հայաստանի ստեղծարար մտքի հանրահռչակմանը, միաժամանակ առաջարկում իր լուծումները մշակութային ժառանգության պահպանության խեղաթյուրումները կանխելու վերաբերյալ»։

«Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագիծը թիմային աշխատանք է և ներառում է ճարտարապետների, հետազոտողների և տեխնոլոգների թիմ Electric Architects, TUMO Creative Technologies կենտրոնից, CALFA և MoNumEd կազմակերպություններից:

Նախագծում ընդգրկված արվեստագետներից են Սիփանա Չակերյանը և Չահան Վիդալ-Գորենը (CALFA / MoNumEd), Հուլե Քեչիչյանը, Պեգոր Փափազյանը և Մարի Լու Փափազյանը (ԹՈՒՄՈ), Արի Մելենսիանո և Բալենսիանո Վարելչանոն և Electric Architects-ի թիմը:

Նախագիծն ուսումնասիրում է մշակութային հիշողության սխալականությունը և փորձում է բացահայտել, թե ինչպես զարգացող տեխնոլոգիաները կարող են ընդլայնել ճարտարապետական հիշողության մեր ըմբռնումը՝ ստեղծելով մշակութային արտահայտման նոր, կենդանի ձևեր:

Տաղավարի հիմքում արհեստական ինտելեկտի գեներացնող մոդելն է:

Նախագծի գլխավոր նպատակն է հրավիրել այցելուներին մտորելու Արհեստական բանականության կողմից ձևավորված ճարտարապետական ապագայի և հավաքական հիշողության հարցերի շուրջ՝ խրախուսելով մտորումները այն մասին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան վերաիմաստավորել անցյալը և վերափոխել ապագան:

Նախագծի նպատակներից է նաև ցուցադրել և ընդգծել, որ սա միայն արխիվացման գործիք չէ, այլև մշակութային ժառանգության պահպանության ավանդական պատկերացումների վերանայման և մշակութային ժառանգության էությունը ուսումնասիրելու հնարավորություն։

Բիենալեն գործելու է մինչև նոյեմբերի 23-ը։

Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական և կրթական հանդիպումներ, որոնց կմասնակցեն Վենետիկի համալսարանի, ճարտարապետական քոլեջների և մասնագիտական այլ հաստատությունների ուսանողները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
566 դիտում

Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է. Նիկոլ Փաշինյան

Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը. ստորագրվել են փաստաթղթեր

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, կայուն, արդար և ուժեղ պետություն․ Սիմոնյան

Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակության պայմանն է․ Խաչատուրյան

Բելառուսում կարտոֆիլը վերջացել է, չունենք. Լուկաշենկո

Անչափահաս տղան, լինելով ոչ սթափ վիճակում, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է

Էջմիածնի մոտ բախվել են մեքենաներ. կա տուժած

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Սպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկները եզրափակիչ փուլում են

Ծիծաղելի են լուրերը, թե Աննա Հակոբյանը կապ ունի «88» սուպերմարկետների հետ, նրան մոտիկից չեմ տեսել. Նալբանդյան

Իսկապես վախվորած էր իմ առաջին հրավերը. ինչպես ծնվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը. Աննա Հակոբյանը մանրամասնել է

Երկուսդ էլ ճիշտ եք, մի՛ կռվեք, դուք նույն սանրի կտավն եք. Հակոբյանը՝ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

Թուրքիան պատրաստ է աջակցել ՌԴ-ին և Ուկրաինային գերիների փոխանակման հարցում

Կուզենայի կարդալ դիտարկումներ Արտաշատի ԲԿ-ի փոփոխությունների մասով, այն ինձ համար շատ կարևոր է. Ավանեսյան

ՆԳ փոխնախարարն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել

Վճարել բացառապես դրական եզրակացության դեպքում. դիտարկվել է Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին հատվածի շինաշխատանքը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հրապարակվել է Ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

Ռուսները ԼՂ-ում մտել էին գյուղեր և մարդկանց ասել՝ մի ժամ ժամանակ ունեք դուրս գալու համար. Մելքոնյան

Երկու օր որոշակի ժամերի փակ կլինի Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը. ինչպես երթևեկել

Մայիսի 28-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի

31-ամյա վարորդը «Տոյոտա Քեմրի»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Միրզոյանը և Իրանի ԱԳ փոխնախարարը ընդգծել են սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման սկզբունքայնությունը

Քննարկվել են իրավահավասարության ապահովման, հակախտրականության քաղաքականության շրջանակում առկա մարտահրավերները

Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանը Կատարի պետնախարարին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

Արմեն Գրիգորյանն ու Լիտվայի փոխարտգործնախարարը միջազգային և տարածաշրջանային հարցեր են քննարկել

ՆԳՆ-ն իրազեկում է հուշանվեր թղթադրամներով խարդախությունների մասին և զգոնության կոչ անում. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի

Հայտնաբերել ենք կարագ, պանիր այն գնով, որով անհնարին էր ստանալ. ներկայացվել է ՄՊՀ 2024-ի գործունեությունը

Արման Եղոյանը Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ հանդիպման ժամանակ արժևորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է համագործակցության զարգացման ներուժ. Ծովինար Վարդանյանը՝ դեսպան Ջոել Լիոնին

Նախ պատմել է՝ ինչպես է կոտրել սանհանգույցը, հետո կացինը նետել է բժշկի ուղղությամբ. մանրամասներ Երևանի դեպքից

Նոյեմբերյանի Ոսկեվան բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը տուֆապատված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել