Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

21/05/2025 schedule20:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է ընձեռում:

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Կուլատերայի մանկապարտեզ, ծանոթացել դրա գործունեությանն ու աշխատանքների կազմակերպմանը, երեխաների առօրյային և խնամքի իրականացման մեթոդներին: Ներկայացվել են խմբերում երեխաների կրթական դաստիարակության, նախադպրոցական կրթության նորարարական ծրագրերը:

Պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը շրջայց է կատարել նաև Մուստամայեի պետական գիմնազիայում (Mustamäe riigigümnaasium - MURG), որը բնական գիտությունների ուղղվածությամբ կրթություն է ապահովում 10-12-րդ դասարանների համար:

Նախարարը ծանոթացել է նաև Տալլինի տեխնոլոգիական համալսարանի գործունեությանը: Համալսարանի ռեկտոր Թիյթ Լենդի հետ քննարկվել են ՀՀ բուհերի հետ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի հեռանկարները:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանի հետ ակտիվ համագործակցությունը՝ ընդգծելով, որ հաջող փոխգործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանում ոլորտի զարգացման գործում:

Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Մեկտորի նորարարական կենտրոն, որը միավորում է ուսանողներին, գիտնականներին և գործարարներին՝ խթանելու նորարարությունը, ձեռնարկատիրական մտածողությունը և տեխնոլոգիական զարգացումը։ Նախարարին ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ըստ որի՝ այն ապահովում է ստեղծագործական միջավայր՝ ժամանակակից լաբորատորիաներով, բիզնեսի զարգացման ծառայություններով՝ աջակցելով նորարարությանը և ձեռներեցությանը տարբեր ոլորտներում։ Կողմերը կարևորել են փորձի փոխանակումն ու տեղայնացումը, ինչն առավել կնպաստի ոլորտների զարգացմանը ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական մարտահրավերներին ընդառաջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
652 դիտում

Հասնել վերջնակետին՝ Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով. Բերսեն՝ համաձայնագրի ստորագրման մասին

Խորին ցավակցություն ենք հայտնում Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի հարազատներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, մեկը այրվել է. տուժածներ կան

Քաղցկեղը դատավճիռ չէ. 32-ամյա կինը հաղթահարել է հիվանդությունն ու մայրացել է

Հորիզոններ դուալ կրթական ծրագիրը շահառու ընտանիքները` նորարար գյուղատնտեսության ճանապարհով. լուսանկարներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը առաջինն է թիմային հաշվարկում

«Մարտի 1»-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մենակ թողեց ժողովրդին կրակի դեմ, ոչ մի հոգևորական չկանգնեց մարդկանց կողքին

Ուժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում․ պարեկները 458 խախտում են արձանագրել. տեսանյութ

Վարչապետը ողջունել է ՀՀ-ում AI ենթակառուցվածքների կառուցման NVIDIA-ի աջակցությունն ու Firebird-ի հետ աշխատանքը

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը. տեսանյութ

Երևանում 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. հաղորդում է ներկայացվել ոստիկանություն. Կոստանյան

Ըմբշամարտի ԵԱ. Հայկ Մանուկյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն

Կապ ունեմ մի հոգևորականի հետ, որը իշխանությանը մեղադրում է, որ Գարեգին Բ-ի հարցը վաղուց չենք լուծել. տեսանյութ

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Ըմբշամարտի ԵԱ. Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

12 տարվա դադարից հետո Դամասկոս-Ստամբուլ չվերթ է իրականացվել. վերսկսվել է Թուրքիա-Սիրիա ավիահաղորդակցությունը

Կառուցվող էլիտար թաղամասում 31-ամյա աշխատակիցը բարձրությունից ընկել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ճամբարակում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն

ՀՀ-ում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AL գործարան. տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երբ «սառեցվածը» թրև էր գալիս փողոցներում, անկարգություններ հրահրում, Սահմանադրություն չէ՞ր խախտվում. տեսանյութ

Ճամբարակի շենքի փլատակներում հայտնաբերվել է 5-րդ դին

Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհվածների և որոնվող տղամարդու ինքնությունները հայտնի են. անուններ

Ամերիաբանկը միացել է Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին

Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Անահիտ Ավանեսյան

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել. ԱԱԾ

Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ. հիմնանորոգում է իրականացվում

Լավ եմ անում, հարց կա՞. Վարդան Ղուկասյանը Լիլիթ Աղեկյանին պաշտոն է տվել

Ճամբարակում կատարվում է դեպքի վայրի զննություն 5-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ

Ճամբարակի շենքի պայթյունի հետևանքով տարհանվածները դրսում չեն մնա, կապահովվեն կացարաններով. Խուդաթյան

Ալեն Սիմոնյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Sophia Antipolis» տեխնոպարկ, ծանոթացել ինովացիոն հնարավորություններին

Ճշտված տվյալներով՝ 5-րդ անձը եղել է շենքում. Ցուցուլյանը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքով անհետ կորածի մասին

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասին

Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին