Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի ծառայողների կողմից ակտիվ և սերտ համագործակցությամբ, ինչպես նաև համատեղ ձեռնարկված միջոցառումների, կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 9 անձի ինքնությունը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ այլ անձանց հետ խմբի կազմում, բռնի գործողություններով հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են Կառավարության շենքի մուտքի դռանը, հարակից պատուհաններին, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել դրանց, այդ ուղղությամբ նետել տարբեր առարկաներ, կոտրել մուտքի դռան և հարակից պատուհանների ապակիները, ապա վնասելով բացել են մուտքի դուռը և մուտք գործել Կառավարության շենք, որտեղ շարունակել են զանգվածային անկարգությունների կատարումը:
Մասնավորապես՝ նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը՝ այդ կերպ մասնակցելով ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով և բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններին։
Նախաքննություն իրականացնող քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):
Ձևավորված քննչական խմբի կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ և զանգվածային անկարգություններին մասնակցած 9 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական պատերազմի 44-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով դադարեցվում են ռազմական գործողությունները, ՀՀ-ում մի խումբ անձինք, ներխուժելով Կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր, զանգվածային անկարգություններ հրահրեցին:
Ըստ ՀՀ ազգային անվտանգության տարածած հաղորդագրության՝ գործադիր, օրենսդիր մարմինների շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր ներխուժած անձինք դաժան ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին, վնասել պետական գույքը, կատարել գողություններ և այլ գործողություններ:
ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ զանգվածային անկարգություններ իրականացրած անձանց նախապես հավաքագրել, դեպքի վայր հանդիսացող շինություններում նրանց ներկայությունը հիմնականում ապահովել էին ընդդիմադիր ուժերի քաղաքական համախոհները, մասնավորապես պարզվել էր, որ այդ անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ՀՅԴ անդամ կամ նրանց համախոհ հանդիսացող անձինք, «Հանրապետական» կուսակցության համախոհները, նախկին պատգամավորների օգնականները և այլք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը
Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ
Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած
Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ
Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը
Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է
Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ
Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել
Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը
Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան
Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել
Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ
ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան
Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ
Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ
Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել
Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան
Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին
Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք
Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է
Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ
Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ
Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT