ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է ցեմենտի ներքին շուկան և արտադրությունը պաշտպանելու նախագիծը և այլ նախագծեր

29/05/2025 schedule11:58

Խորհրդարանն իր մայիսի 29-ի նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր, վավերացվել՝ մի շարք համաձայնագրեր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ (կողմ՝ 67, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 29 ձայնով) ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը տեղեկացրել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություն չի կատարվել:

Զաքարյանը հայտնել էր՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտի ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը մասնավորապես վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցեմենտի ներմուծմանը, որտեղ էներգակիրները բավականին էժան են:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին ժամանակներում նկատվում է իրանական ցեմենտի գնանկում, ինչի հետևանքով տեղական ցեմենտը գնային առումով դարձել է ոչ մրցունակ, և ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև:

Այսպիսով, պաշտպանելու համար ներքին արտադրողին առաջարկվում էր ինքնարժեքների համահարթեցման նպատակով մինչև 100 տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 800-ապատիկի չափով՝ գործող 200-ապատիկի փոխարեն:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև կրիպտոակտիվների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը (կողմ՝ 68, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 28 ձայնով):

Վավերացվեց նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը:

Հիշեցնենք՝ ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից՝ ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո, Եվրոպական միության «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո:

Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես՝ մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ:

Խորհրդարանը վավերացրեց նաև ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը: 

Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը: Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:

Պայմանագրով սահմանված են նաև բնապահպանական և սոցիալական ազդեցությունների, կլիմայի փոփոխության վրա ազդեցության մեղմացման պահանջներ, ԵՄ հրահանգներին համապատասխանող ճանապարհային անվտանգության միջոցառումներ:

Վավերացվեց նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որով կբարելավվի ԱՊՀ անդամ պետությունների միջև հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը նախագիծը (կողմ՝ 65 դեմ՝ 0, ձեռնպահ՝ 31 ձայներով): 

«Օրակարգը սպառվեց, նիստը՝ նույնպես»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
363 դիտում

Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Տաջիկստան. վարչապետը որոշում է ստորագրել

Ապատեղեկատվության համար դատի կտանք հեղինակներին. Հակոբյանը՝ Փաշինյանի՝ Ֆրանսիայում վիլլա գնելու լուրի մասին

Կրթվելը նորաձև է Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

Ընդդիմադիր ակտիվիստը զրպարտել է Նիկոլ Փաշինյանին, իրավապահների առաջ դարձել «կուռկուռ». տեսանյութ

Նախարարը և դեսպանը Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր են քննարկել

Ինչով է պայմանավորված 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի տարբերությունը. Կադաստրի կոմիտեն պարզաբանել է

Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն

Չեմ հերքելու. «Քանաքեռցի Տույ»-ն ու ոստիկանապետ Արամ Ղազարյանը ազգականներ են. ՆԳ նախարար

Երանի ողջ ամառ այսօրվա նման եղանակ լիներ. Սուրենյանը նոր գրառում է արել

Հայկ Մարությանը մինչ օրս իրարից չի տարբերում ավտոբուսը և «Գազել» միկրոավտոբուսը. Հովհաննիսյան

Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսքան երիտասարդ, բայց այսքան դաշնա՞կ, էլ ստատուս է գրում, էլ մի ԶԼՄ-ից մյուսն է վազում. Հակոբյան

Երևույթը դատապարտելի է. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցում 4-րդ դասարանցիներին թմրանյութ տալու դեպքի մասին

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 4-ին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է Արամ Հովհաննիսյանի պաշտոնանկությունը

Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա

2024-ին 2023 թվականի համեմատությամբ ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով, զոհերինը՝ 45-ով. ՆԳ նախարար

Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը

Ղրիմի կամրջի վրա իսկապես պայթյnւն է տեղի ունեցել. Կրեմլ

Որոնք են Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշանները և ինչպես կանխարգելել

Մեզ ինչ, ինքը, իր կանայք, իր սիրուհիները, իր երեխաները... տոնից դատելով՝ որոշել են գողական էլ գնան. Սաֆարյան

«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Ռիսկի մակարդակը բարձրանում է. Քելլոգը՝ ռուսական ռազմական օդակայանների վրա Ուկրաինայի հարձակման հետևանքի մասին

Եթե Սրբազանը ճիշտ է ասում, թե իրեն նման բաներ են ասել, ուրեմն արտաքին ուժերի ազդեցության գործակալ է. Ռուբինյան

Վահան Քերոբյանի եղբոր չարաշահումների հետևանքով անհարկի հատկացվել է 360 մլն դրամ. նախաքննության ավարտ

Ուզում եք ինչ-որ կուլիսային կառո՞ւյց դարձնել եկեղեցին, որտեղ ինչ ուզեք անեք, ու մեզ չհետաքրքրի. Խաչատրյան

Դանակահարություններ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռի գերեզմանատնից

Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում․ մանրամասներ

Եթե 2025-ի ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները կբարձրանար 1400 դրամով․ վարչապետ

2016 թվականին հնարավո՞ր էր մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամփորդել․ վարչապետ

Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել

Քննարկվել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության ուղղությունները. Երևանի քաղաքապետն Իսպանիայում է

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 43 մլն դրամ

Ամոթ չէ, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի․ վարչապետ

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի տրամաբանությունն է. վարչապետ