«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից

29/05/2025 schedule14:00

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել: Բուժհաստատությունն իր էջում հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով դեպքի մանրամասները և տեղեկացնելով, թե ինչ վիճակում է երեխան ընդունվել հիվանդանոց:

«28.05.2025թ.-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայություն է դիմել պացիենտ՝ ծնված 27.11.2023թ.,՝ հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում:

Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ: Կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։

Նշենք, որ հիվանդանոց դիմելուց շուրջ 45 րոպե հետո գրանցվել է սրտի կանգ, համապատասխան միջոցառումներ են արվել, և վերականգնվել է սրտի աշխատանքը։

Հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը՝ տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։

Նշենք, որ 28.05.2025 թվականին, երբ դիմել է բժշկական հաստատություն, ըստ մոր պատմածի՝ երեխան 20 օր առաջ ունեցել է բարձր ջերմություն, 5 օր բուժվել է ամբուլատոր պայմաններում, որից հետո՝ դեպքից 2 օր առաջ, երեխան ունեցել է փսխումներ, եղել է անհանգիստ, ունեցել է ընդհանուր թուլություն, և մայրը երթուղային տաքսիով տեղափոխել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Փաստենք նաև, որ դեռ 2024 թվականի մայիսին երեխան ընդունվել է «Մուրացան» հիվանդանոց, այնտեղ գտնվել է 7 օր՝ 3-ը՝ Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում, 4 օրը՝ Նորածնային պաթոլոգիայի և վաղ մանկական հասակի մանկաբուժական բաժանմունքում։

Այնուհետև դուրս է գրվել վիճակի կայունությամբ տեղամասային բժշկի հսկողության ցուցումով։

Պացիենտը 2025 թվականի մայիսի 6-ին Վեդու բժշկական կենտրոնից ուղեգրմամբ եկել է «Մուրացան» հիվանդանոց՝ ռենտգեն հետազոտության և մանկաբույժի խորհրդատվության, հետազոտությունը արվել է և ախտորոշվել է սուր բրոնխիտ, օպստրուկտիվ համախտանիշ, և նշանակվել է համապատասխան բուժում։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որտեղ հաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը՝ կատարվել են համապատասխան վերակենդանացման միջոցառումներ, երեխան ստացել է միայն անհրաժեշտ և ցուցված դեղորայքային միջամտություն և միացվել ապարատին:

Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերսման ընթացքում: Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն, ցավոք, անարդյունք, և ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը:

Հիվանդանոցի բուժանձնակազմը խորապես ցավակցում է ընտանիքին երեխայի մահվան կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1224 դիտում

Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը. տեսանյութ

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Քաոս և բախումներ Լոս Անջելեսում. Թրամփը ոտքի է հանել Ազգային գվարդիան, հայտարարել՝ ապստամբություն է

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Այցելեք Գորիս եւ զգացեք քաղաքի ջերմությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը. լուսանկարներ

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Աշոցքում 79-ամյա տղամարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ մյուսները ի զորու չեն փոխել այն իրականությունը, որ Գարեգին Բ-ն զավակ ունի. Չախոյան

Տեր-Պետրոսյանը վերածվել է Սերժ-Քոչարյան երկվորյակների խորթ եղբոր. չեն սիրում, բայց օգտագործում են. Ալեքսանյան

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Ծինփինի հուշարձանը կանգնեցնել

Երևանում մեքենան բախվել է գազատար խողովակի հենասյանը, քարերին ու կողաշրջվել

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

Հուսանք՝ սփոփանքի այց կկատարի նաև Ռոբերտ Քոչարյանին՝ որպես Հայաստանում թալանի սիմվոլի. Ալխաս Ղազարյան

Մենության մեջ մնա բլրի գլխի սև քարանձավում, հիշիր ընկերներիդ, որոնց գլուխը կերար. Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանին

Երևանի Չեխովի փողոցում տուն է հրդեհվել. բարդության «1 ԲԻՍ» աստիճանով մեկնել է 5 խումբ

Երեկոն Գորիսի Red Roof հյուրանոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. Նիկոլ Փաշինյանը սաղմոս է մեջբերել

Լևոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Եթե գրեի քաղաքական ստատուսներ, ապա կհայտնեի խորագույն զարմանքս ՊՈՒ-ի ներկայացրած վարչապետի թեկնածությամբ

ՀՀԿ-ի սև հումորի թիրախը, կարծես թե, իրենց իսկ թեկնածուն է․ Ալխաս Ղազարյան

2008 թվականի մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մերժեց Գարեգին Բ-ի միջնորդությունը Քոչարյանի հետ «երկխոսության» առումով

Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Հուսանք՝ գոնե մեծարգո տիար Տեր-Պետրոսյանին Վեհափառ Տերը հայտնել է՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան

Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը

Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան

Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը

Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է

Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ