Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

29/05/2025 schedule16:24

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կայացավ ևս մեկ, արդեն ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք, որին մասնակցեցին 25 ընտանիք (53 անհատ): Ընթրիքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։

502584628_698863149390848_5345506478570551804_n (1).jpg (925 KB)

499947956_698863129390850_1581597658388466652_n.jpg (606 KB)495126454_698863222724174_3712577181781884622_n.jpg (692 KB)496230568_698863199390843_63303440811126176_n.jpg (600 KB)

ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով բարեգործական ընթրիքի մասնակիցներին, ընդգծեց․
«Ներկաներից շատերին առաջին անգամ եմ տեսնում, ինչը վկայում է այն մասին, որ բարեգործական ընթրիքների մշակույթը, որը մեծ դժվարությամբ փորձում ենք արմատավորել Հայաստանում, սկսում է իրեն արդարացնել։ Շուտով կներկայացնենք հիմնադրամի ծրագրերն ու ձեռքբերումները։ Քանի որ ես հաշվետու եմ ձեզնից յուրաքանչյուրի առջև, շատ եմ կարևորում, որ լսեք ծրագրերն ու գնահատեք դրանք։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ «Իմ Քայլը» հիմնադրամի ձեռքը սեղմելու համար»։

502539447_698863619390801_6185555059222322432_n.jpg (657 KB)502552534_698863206057509_5231132965868067873_n.jpg (684 KB)493729060_698863636057466_8531721895241227282_n.jpg (712 KB)

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին Լենա Նազարյանը ներկաներին հիշեցրեց հիմնադրամի հիմնական գաղափարախոսության մասին՝ նշելով, որ
«Մեր բոլոր ծրագրերի հիմքում մարդկային ներուժի բացահայտումն է, անհատի զարգացումը, սեփական միջոցներով ու գիտելիքներով առաջ գնալու հնարավորությունը։ Այս ծրագիրը հատկապես կարևոր է, որովհետև այսպիսով մենք հերթական սոցիալ-տնտեսական ծրագիրը չենք իրականացնում։ Մենք ձեռք ենք մեկնում նրանց, ովքեր ոչ թե պարզապես օգնություն, այլ հնարավորություն են խնդրում մեզնից»։

«Իմ Քայլը» հիմնադրամի գործունեության մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը սահիկաշարով ներկայացրեց միջազգային համագործակցությունները, իրականացված, իրականացվող ու նախատեսվող բոլոր ծրագրերը, թվային ցուցանիշները և միջազգային գործընկերների հետ վերջին տարիներին ստորագրված համագործակցության հուշագրերը։

«Հիմնադրամի սիրելի՛ բարեկամ ընտանիքներ, «Իմ Քայլը» հիմնադրամի մե՛ծ ընտանիքի անդամներ, առանց ձեր ներդրման անհնար կլինեին այս բոլոր ձեռքբերումները։ Շնորհակալ ենք, որ հատկապես այսօր այստեղ եք ու ձեր ներկայությամբ որպես արդեն կայացած և հաջողակ անհատներ ձեռք եք մեկնում մեր սկսնակ հայրենակիցներին և իրենց ընտանիքներին՝ օգնելով կատարել առաջին քայլերը բիզնեսում»,- դիմելով ներկաներին՝ նշեց տիկին Թօփալաքեանը։ Նա ավելացրեց․
«Մեր տարեկան նախատեսվող բյուջեն աճել է մոտ 650%-ով, իսկ շահառուների քանակը՝ 305%-ով։ Սա փաստում է, որ մեր առաքելության հավատացողների, հիմնադրամին սատարողների, հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատողների թիվը ևս աճել է, ինչը մեզ է՛լ ավելի է հզորացնում, ուժեղացնում ու մոտիվացնում առաջ գնալ, նորանոր ծրագրեր իրականացնել, ընդլայնել մեր գործունեությունը։ Այս առումով մենք մեզ իսկապես օրհնված ենք զգում»։

494696882_698863232724173_5419083285470785347_n.jpg (1.06 MB)500712406_698863656057464_7798373878967226288_n.jpg (701 KB)499730973_698863992724097_5284472026058197119_n.jpg (528 KB)

Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու, շփվելու միմյանց հետ, քննարկելու հիմնադրամի գործունեությունը, կիսվելու իրենց ամենից շատ տպավորած ծրագրերով։ Հատկապես կարևորություն տրվեց հիմնադրամի միջազգային կապերին, Հայաստանում արտերկրից ձեռք բերված փորձի կիրառման հնարավորություններին, ինչն էլ հենց հիմնադրամի առանցքային նպատակներից է։

Բարեգործական ընթրիքի ամենահուզիչ պահը դարձավ Ռոման Հարությունյանի՝ «Բլյու Սքայ» կառուցապատող ընկերության ղեկավարի արձագանքը՝ պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած մի զինվորի պատմությանը։ Երիտասարդը վարձով բնակվում է բարձրահարկ շենքում առանց թեքահարթակի հնարավորության, քանի որ հարևանները համաձայնություն չէին տվել թեքահարթակ կառուցել շենքում։ Պարոն Հարությունյանը, որը հեշտությամբ չի հասել հաջողությունների իր կյանքում, տպավորված պատմությամբ՝ նոր բնակարան նվիրեց այդ ընտանիքին։

499678507_698863799390783_7567166562455109456_n.jpg (653 KB)502488532_698863542724142_2933108501061759154_n.jpg (711 KB)

«Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրով «Իմ Քայլը» հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն խթանել Հայաստանում փոքր ձեռնարկատիրության զարգացումը, այլև ձևավորել բարեգործության նոր մշակույթ և այն դարձնել ավանդույթ։ Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք։

494315104_698863859390777_2219417481419555628_n.jpg (139 KB)499796688_698863202724176_6810997549490928752_n.jpg (732 KB)498192404_698864046057425_360676479759056670_n.jpg (460 KB)495593225_698863366057493_5525460222162736006_n.jpg (804 KB)502575309_698863356057494_8874109174430128457_n.jpg (671 KB)495177400_698863426057487_4756724626131417975_n.jpg (780 KB)

Ինչպե՞ս դառնալ «Ստեղծենք միասին» նախագծի շահառու

Հիշեցնենք, որ «Ստեղծենք միասին» նախագծի հայտերի ընդունման փուլը սկսված է (վերջնաժամկետը՝ հունիսի 10): Նախագիծը նախատեսված է նորաստեղծ ընտանիքների համար, որոնք ունեն բիզնես սկսելու կամ զարգացնելու գաղափար։

Ծրագրի շրջանակում շահառուները կստանան անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ,
անհատական բիզնես խորհրդատվություն,
դրամաշնորհ՝ բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար։

Չափորոշիչներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝
 https://forms.gle/t15C1SFC3knwZuph6:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
731 դիտում

Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ

Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները

Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան

Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին

Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր

ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» էջը չի պատկանում Առողջապահության նախարարությանը․ ՀՀ ԱՆ

Ռուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհեր

Սիսիանի շինություններից մեկում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Երևանում ավտոմեքենան շրջվել է, կա երկու տուժած

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ

Ես իմ երկրում նախաձեռնեցի «Կրթվելը նորաձև է» շարժումը, իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է․ Հակոբյան

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ սպասվում է առանց տեղումների եղանակ

«Զվարթնոց»-ի օդանավակայանի բաժնի ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի

Վրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային․ լուսանկարներ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը

Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

«Tamara food»-ի 4 արտադրատեսակի արտադրություն կասեցվել է. շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր է տրվել

Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. պայման կա

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնել զենքերը. լուսանկարներ