Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

30/05/2025 schedule14:14

Հայաստանում անցկացվեց «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որը միավորել էր տարբեր երկրների պետական պաշտոնյաների, դիվանագետների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների և գիտնականների՝ քննարկելու գլոբալ մարտահրավերներն ու հնարավոր լուծումները: Յունիբանկը հանդես եկավ որպես «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր:

Ֆորումին աջակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու առաջընթացը և նպաստելու Հայաստանի ներգրավվածությանը միջազգային երկխոսության հարթակներում։ «Երևանյան երկխոսություն» ֆորումին Յունիբանկը ներկայացրեց իր ներդրումային հնարավորություններն ու թվային նախաձեռնությունները:

540.jpg (166 KB)

Unibank Invest-ի միջոցով կարելի է առևտուր անել աշխարհի խոշորագույն բորսաներում, այդ թվում՝ NYSE, NASDAQ, LSE, XETRA և այլն: Ներդրողներին հասանելի են ավելի քան 30,000 բաժնետոմսեր և ETF-ներ, 20,000 պարտատոմսեր, ինչպես նաև արժութային զույգեր և այլ լրացուցիչ գործիքներ: Գործարքները կարելի է կատարել ժամանակակից վեբ տերմինալի և մոբայլ հավելվածի միջոցով:

Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը մասնակցեց նաև «Սոցիալական ալգորիթմ՝ տվյալների վրա հիմնված տնտեսության վերծանում» պանելային քննարկմանը: Փորձագետները քննարկեցին, թե ինչպես նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝ արհեստական բանականության վրա հիմնված մոդերացիան, կարելի է ինտեգրել կարգավորող մեխանիզմներում՝ չվտանգելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Իր խոսքում Արարատ Ղուկասյանն անդրադարձավ թվային ֆինանսների և տվյալների կառավարման միաձուլմանը. «Բանկերը հարմարվում են այն աշխարհին, որտեղ տվյալներն արժույթ են, բայց այդ տվյալները պետք է պաշտպանված լինեն: Կարգավորումը պետք է լինի խելացի, ներդաշնակ և ապագային ուղղված»: Նա հավելեց. «Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ տեղեկատվությունը կարող է վերածվել տվյալների, որոնք վստահություն են ներշնչում, նվազեցնում են ծախսերը և բարձրացնում մրցունակությունը: Սա է հաջողության գրավականը: Յունիբանկում մենք օգտագործում ենք արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ, որը զգալիորեն մեծացրել է հայտերի մշակման արագությունն ու անաչառությունը՝ բացառելով մարդկային գործոնը: Կարո՞ղ ենք ավելին անել: Անշուշտ: Բայց սա պահանջում է համագործակցության ընդլայնում ոլորտում և ամբողջ հասարակությունում»:

541.jpg (435 KB)

Որպես Հայաստանում POS վարկերի քանակով առաջատար՝ Յունիբանկը սպառողական վարկերի հաստատման գործընթացներում կիրառում է արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ: Յունիբանկի 25 տարվա վիճակագրական տվյալների վրա հիմնված գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ վարկային որոշումներ կայացնել:

Պանելային քննարկման մասնակիցները կոչ արեցին անդրսահմանային համագործակցության սերտացմանը, տեխնոլոգիաների էթիկական օգտագործմանը, ինչը հնարավորություն կտա հավասարակշռելու նորարարությունն ու հաշվետվողականությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
463 դիտում

Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան

Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց

Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան

Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան

ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին

Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ

Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ

«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը

Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը

Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ

Ինչպիսին է լինելու ամբողջ հունիս ամսվա եղանակը

Լոռու մարզպետը հրաժարական է ներկայացրել

Ռուբինյանը ԳԴՀ ԱԳՆ վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգի տակ է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. նմուշներում շեղումներ են հայտնաբերվել