AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է

30/05/2025 schedule18:35

2025թ. մայիսի 30-31-ին Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) Եվրո-Ասիական կապիտալի շուկաների միության (FEAS) հետ համատեղ Երևանում հյուրընկալել են տարածաշրջանի կապիտալի շուկաների գլխավոր համաժողովը՝ ConFEAS 2025-ը։ Համաժողովն անցկացվել է Երևանի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Այս տարվա համաժողովը առանձնահատուկ է՝ նշանավորելով FEAS-ի գործունեության 30-ամյակը։ Նախկինում համաժողովն անց է կացվել Աբու Դաբիում, Բուխարեստում, Երևանում և Սամարկանդում: Հոբելյանական միջոցառման համար այս տարի ևս ընտրվել է Երևանը՝ որպես համաժողովի հյուրընկալող քաղաք և Միության քարտուղարության նստավայր։ Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան՝ որպես FEAS-ի հիմնադիր անդամներ, հանդես են եկել որպես միջոցառման հյուրընկալող կողմեր։

DSH04019.jpg (41.24 MB)DSH04030.jpg (36.55 MB)

Համաժողովը այս տարի իր շուրջն է համախմբել ավելի քան 200 ոլորտային մասնագետների տարածաշրջանի տարբեր ֆինանսական կառույցներից՝ բորսաներից, դեպոզիտարիաներից, բանկերից, ներդրումային ընկերություններից և միջազգային այլ ֆինանսական կազմակերպություններից։

Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել կապիտալի շուկաների արդի միտումները, մարտահրավերներն ու նորությունները՝ ստեղծելով փորձի փոխանակման, ոոլորտային քննարկումների և նոր համագործակցությունների հաստատման առաջադեմ հարթակ։

Համաժողովի հանդիսավոր բացումը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքով՝ ընդգծելով կապիտալի շուկաների զարգացման կարևորությունն ու միջազգային համագործակցության խորացման նշանակությունը։ Կարևոր ուղերձներով հանդես եկան նաև Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, որն ընդգծեց AMX խմբի կարևոր դերը Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի միջև կապող կամուրջ հանդիսանալու հարցում, FEAS-ի խորհրդի նախագահ Ռադու Հանգան, գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը՝ նշելով ConFEAS 2025-ի դերը տարածաշրջանային ֆինանսական ոլորտին միավորող հարթակ դառնալու գործում։

DSH04188.jpg (30.08 MB)DSH04204.jpg (36.19 MB)

Երկօրյա համաժողովի առանցքում չորս թեմատիկ պանելային քննարկումներն էին, որոնք համախմբել էին տարբեր երկրների ֆինանսական ոլորտի ավելի քան 30 առաջատար խոսնակների։ Նրանց թվում էին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը, բորսայի և դեպոզիտարիայի խորհրդի անդամները, ինչպես նաև Վարշավայի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Թոմաշ Բարդժելովսկին։

DSH04383.jpg (36.12 MB)DSH04392.jpg (46.31 MB)

Որպես Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր բաժնետեր Վարշավայի ֆոնդային բորսան հանդիսանում է երկարամյա ռազմավարական գործընկեր, որն իր փորձով ու ներուժով աջակցում է հայկական կապիտալի շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ Նրա ներկայությունն ընդգծեց Հայաստան-Լեհաստան գործընկերության նշանակությունն ու համագործակցության խորացման հեռանկարները։

DSH04463.jpg (33.74 MB)

Բանախոսների թվում էին նաև ներկայացուցիչներ Աբու Դաբիի, Բուխարեստի, Մուսկաթի, Ղազախստանի և Աստանայի ֆոնդային բորսաներից՝ ընդգծելով համաժողովի աշխարհագրական ընդգրկվածությունը։

Համաժողովի ընթացքում անցկացվեցին չորս թեմատիկ պանելային քննարկումներ՝

• Կապիտալի շուկաների զարգացման ապագա ուղիները
• Քլիրինգի և վերջնահաշվարկի նոր միտումները
• Tabadul հարթակը՝ որպես տարածաշրջանային համագործակցության նոր գործիք
• Ֆինանսական միջնորդության միտումները կապիտալի շուկայում և այլ թեմաներ։

ConFEAS 2025-ի շրջանակում ևս մեկ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ։ Հայաստանի ֆոնդային բորսան պաշտոնապես միացավ Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին։

Այս քայլով Հայաստանը միանում է տարածաշրջանային կապիտալի շուկաների ինտեգրման կարևոր գործընթացին՝ կապելով Հայաստանի կապիտալի շուկան տարածաշրջանի և միջազգային ներդրողների լայն ցանցին։ Նշանակալի է, որ արդեն մայիսի 30-ին հաջողությամբ իրականացվել է առաջին գործարքը Tabadul հարթակում, ինչը նշանակում է, որ Հայաստանի ու Աբու Դաբիի շուկայի մասնակիցներ (Հայաստանից՝ Կոնվերս բանկ, Մետա Իքս ներդրումային ընկերություն, Աբու Դաբիից՝ Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը) միացել են միմյանց բորսաներին՝ փոխադարձաբար հասանելի դարձնելով շուկաները։

DSH04596.jpg (33.99 MB)

Հայաստանյան ներդրողները հնարավորություն կունենան ներդրումներ անել Աբու Դաբիի բորսայում հասանելի արժեթղթերում։ Tabadul հարթակին անդամակցությունը կխթանի երկկողմ առևտուրը հարթակի անդամ բորսաների միջև, կընդլայնի ռազմավարական գործընկերությունները և համագործակցության նոր ուղիներ կստեղծի։ Տարածաշրջանային այս համագործակցությունը կնպաստի կապիտալի շուկաների սերտաճմանը և տեխնոլոգիական ընդլայնմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ ներդրումները դեպի Հայաստան բերելու համար։

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մշակութային միջոցառում, որը կընդգծի Հայաստանի ազգային ժառանգությունը, ինչպես նաև հատուկ արտագնա նեթվորքինգ օր՝ նպատակ ունենալով ամրապնդել մասնակիցների միջև գործընկերային կապերը նաև ոչ պաշտոնական միջավայրում՝ ձևավորելով համագործակցության նոր հեռանկարներ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55 (ներքին` 142) հեռախոսահամարին կամ գրել pr@amx.am հասցեին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
448 դիտում

Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը. Ավինյան

Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փակ դատական նիստ է նշանակվել

Դուք եկեղեցու կողքին չեք, ձեր ընդդիմադիր սրբազան գործընկերների` քաղաքական պարտնյորների կողքին եք. Ռուբինյան

Փաստացի Մայր աթոռը չի հերքել Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստը. Չախոյան

Չհերքեցին, չպահանջեցին փաստեր, կոչ արեցին թողնել «իրար մեջ որոշեն». Մկրտչյանը՝ Մայր Աթոռի հայտարարության մասին

Վարչապետի խոսքը ազդակ է. սրբության պատրվակով քողարկված այլանդակությունները ջրի երես են դուրս գալիս. Վարդանյան

Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել

«Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» ցուցադրություն. ներկայացված է 15 բնօրինակ ցուցանմուշ

Կրակոցներ Երևանում, կան վիրավորներ. ինչեր են հայտնաբերվել դեպքի վայրում

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Բերբոկը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ. նա խոստացել է դռները բաց պահել բոլորի համար

Երևանի նորակառույցներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Եկեղեցականները կարծես լավ չեն հասկանում իրավիճակը. հանեք ձեր փիլոնները և զբաղվեք ինչով ուզում եք. Ալեքսանյան

Իրականացնում ենք դիվանագիտական համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտանք հետագա էսկալացիան. Կոստանյան

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսին ևս ՀՀ մարզերում հանրային ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց

Կան հոգևորականներ, որոնք լրջագույն մտածումների մեջ են կարգը թողնելու. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

Լիվերպուլի երկրպագուների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի

Համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք Հայաստան-Իտալիա միջպետական հարաբերություններին. Մհեր Գրիգորյան

Հանրապետության ամենահին օրաթերթերից մեկի գլխավոր խմբագիրը չգիտի, թե ինչպես պարզել հանրահայտ փաստերը. Եղոյան

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանը Թուրքիայում հնարավոր է նոր դեսպան ունենա

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Օգնականս ասում էր՝ Բալասանյանը ռիսկ չի անում սուրճի սարքը հանել, Աջապահյանն արգելում է. Հարությունյան

ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին

Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ

Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ

«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան