Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը. Հակոբ Արշակյան

03/06/2025 schedule11:41

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը՝ հիմնված երկուստեք հարգանքի և ժողովրդավարական արժեքների վրա: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է խորհրդարանական համագործակցության խորացմամբ՝ հաշվի առնելով երկու երկրների օրենսդիր մարմինների կենտրոնական դերակատարումը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրված աջակցության համար՝ ընդգծելով տնտեսական զարգացման ոլորտում Ճապոնիայի մասնակցության կարևորությունը: Ընդգծվել է, որ կողմերն ունեն չօգտագործված ներուժ տնտեսական և ներդրումային կապերի, զբոսաշրջության և մարդասիրական փոխանակումների խթանման համար:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է նշել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական մրցանակ է շնորհվել ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ավանդի համար:

Կողմերն անդրադարձել են նաև «Էքսպո 2025» համաշխարհային ցուցահանդեսին՝ նշելով, որ Հայաստանն իր տաղավարով ներկայացնում է երկրի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական ու զբոսաշրջային ներուժը: Այս համատեքստում կարևորվել է նաև «Թումո Գունմա» կրթական կենտրոնի գործունեությունը, որը 1500 աշակերտի հնարավորություն կտա հասանելիություն ունենալու ժամանակակից մասնագիտությունների ուսուցմանն ու զարգացող հմտություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին՝ շեշտելով հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական համագործակցության խթանման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման կարևորությունը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ և ակնկալում է կառուցողական մոտեցում նաև հակառակ կողմից:

Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման իր աջակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղություն ապահովելու համար:

Հիրոյուկի Նագահաման բարձր է գնահատել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը Ճապոնիայում՝ այն կրթական համագործակցության խորացման և հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից համարելով կարևոր նախաձեռնություն: Նա հատուկ շնորհակալություն է հայտնել հայկական նորարարական կրթական մոդելը Ճապոնիայում ներդնելու համար:

Հիրոյուկի Նագահաման նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կա համագործակցության զգալի ներուժ և վերահաստատել տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը: Նա նաև երախտագիտություն է հայտնել 2024 թ. երկրաշարժի ժամանակ Հայաստանի ցուցաբերած կարեկցանքի ու աջակցության պատրաստակամության համար:

Ճապոնիայի Խորհրդականների պալատի փոխնախագահը տեղեկացրել է, որ «Հայաստանի և Ճապոնիայի միջև կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանական երկու պալատների կողմից՝ հույս հայտնելով, որ այն կծառայի երկկողմ ապրանքաշրջանառության աճին:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
412 դիտում

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Դիտարկվել են Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Մարգարիտա Սիմոնյանը՝ կրկեսի ևս մեկ արարած, չի դադարում միջամտել մեր երկրի գործերին՝ ստեր տարածելով․ Սիմոնյան

Ձև չունեք. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկար է հրապարակել

Այս տարի բերքը շատ է. Գևորգ Պապոյանը Գուսանագյուղում հետևել է հացահատիկի բերքահավաքին. տեսանյութ

Չարենցավանի շինություններից մեկում և հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար մրցույթ է հայտարարվել. ովքեր կարող են դիմել

Ստամբուլում ավարտվել են ռուս–ուկրաինական բանակցությունները. 3-րդ փուլը տևել է մոտ 40 րոպե

Կալուգեցի Սամոյի 32 տարվա մանկամիտը տեղյա՞կ է, որ տեղով մեկ մեմ է. Չախոյան

Բերդկունք և Հայրավանք գյուղերի երեխաների համար սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է կառուցվում. Խուդաթյան

Բնակարանային գողերը ձերբակալվել են իրեղեն ապացույցները ձեռքերին. ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Բրյուս Ուիլիսն այլևս չի կարողանում խոսել, կարդալ ու քայլել

Հուսով եմ՝ Տեր-Պետրոսյանն ավելի հեռուն չի գնա և մի օր Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ չի հայտարարի. Ղազարյան

Մենք ոմանց նման թքած չունենք ՀԷՑ-ի վրա, գնալու ենք սպառողների իրավունքների պաշտպանության ճանապարհով. տեսանյութ

Մի տարածեք Բաքվում գեներացված «միջանցքի» կեղծ լուրը, մի դժվարացրեք Երևանի դիվանագիտության գործը. Իոաննիսյան

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

ՀԷՑ-ի հարցը լուծվելու է ՀՀ պետական շահից և էներգետիկ անվտանգությունից ելնելով. ձև չունեք. Հովհաննիսյան

Խոսքը կամ լռությունն օգնել է հակառակորդին. Մանավազյանը հիշեցրել է Կարապետյանի՝ 2020-ի հայտարարությունը

Պապոյանն այցելել է Շիրակ, հետևել մի քանի ընկերության աշխատանքներին, ներկայացրել պետության աջակցության ծրագրերը

Եկեղեցու վերնախավը ցնցվելու է, սա լինելու է վերջաբանը. ինչ է սպասվում Էջմիածնի հրապարակում. տեսանյութ

Ռոբոտներ մատուցողների փոխարեն. Իլոն Մասկը բացել է իր առաջին Tesla ռեստորանը

Ինչ վտանգներ կարող է առաջացնել շոգ եղանակը. մասնագետը զգուշացնում է. տեսանյութ

Arca վճարային համակարգում ծագած խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

ՀԷՑ-ը պետական է դառնալու, իրոք ամոթ է, էս օտարերկրացի աղջիկների նկարներով ֆեյքերի վերջը տվեք. Ալեքսանյան

Մասիսի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը հուլիսի 24-ին փակ կլինի. ինչպես երթևեկել

Հուլիսի 25-ին Իսահակյան-Թամանյան խաչմերուկը երթևեկության համար փակ կլինի

Միքայել Աջապահյանի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը կհանձնվեն դատախազին

Մեկնարկել է Ծաղկունքի կամրջի հիմնանորոգումը. լուսանկարներ

Ապաշրջափակման հարցում Հայաստանի համար չափազանց կարևոր է ավելորդ շտապողականությունից խուսափելը. Արմեն Պետրոսյան

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլում է. ռուս-ուկրաինական բանակցություններին կմասնակցի նաև թուրքական կողմը

Ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը. վարչապետն ասել է՝ ինչպես կկայանան կաթողիկոսական ընտրությունները

Periodista Digital կասկածելի անվամբ կայքը ապատեղեկատվական նյութ է հրապարակել. այն կապ չունի իրականության հետ

Իրավապահ մարմինների միջև առկա համագործակցությունը հիմնված է հարգանքի վրա. ՔԿ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին

Սրանց որ կոտրած ձեռքն է վարդապետ, քահանա կարգել, օձից շատ թույն են արտանետում. Սաֆարյանը սքրինշոթ է հրապարակել