Որ ինչ-որ երկրի ուզենաս վատություն անես, պիտի ասես՝ Ռոբերտ Քոչարյանը դառնա քո նախագահը․ Ալեքսանյան

19/06/2025 schedule12:15

Այս երկրում՝ ՀՀ-ում, պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, որն Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, Ռոբերտ Քոչարյանն է․ Ռոբերտ Քոչարյանը Կոմունիստական կուսակցության անդամ դարձել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով:

Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի ու Աննա Գրիգորյանի ելույթներին: 

Նրա խոսքով՝ Քոչարյանը արդարացրել է Ալիևի երաշխավորագիրը.

«Երբ գալիս եք այստեղից ցինիկ ելույթներ եք ունենում, գիտե՞ք՝ ինչով է պայմանավորված: 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը պիտի ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ ռազմական բյուջեն կազմում է 139 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 150 միլիոն դոլար, տարբերությունը՝ 11 միլիոն: Ոնց ասեմ՝ Քոչարյանի տան գնի չափ ընդամենը:

2008 թվական. Քոչարյանը հանձնում է նախագահությունը, ՀՀ ռազմական բյուջեն 364 միլիոն դոլար, Ադրբեջանինը՝ 1 միլիարդ 932 միլիոն դոլար: Մարդը ստանձնում է պետության ղեկը՝ ունենալով Ադրբեջանից բյուջեի տարբերություն ռազմական՝ ընդամենը 11 միլիոն դոլարի, ու երկիրը հանձնել է իր սիամական երկվորյակին՝ ունենալով ռազմական բյուջեի տարբերություն՝ 1 միլիարդ 600 միլիոն դոլարի»։

Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե նախագահ Քոչարյանի կառավարման տարիները ծաղկման տարիներ էին, ընդունեց՝ դրանք ծաղկման տարիներ էին եղել Ադրբեջանի համար: Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանին այդ տարիներին պետք էր խաղաղությունը: 

«Այդ մարդը հայր Ալիևի տված երաշխավորագիրը մինչև հիմա արդարացնում է: Որ ինչ-որ երկրի ուզենաս վատություն անես կամ թշնամիդ լինի, պիտի ասես՝ Քոչարյանը դառնա քո նախագահը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան, այսպես կոչված, հակամարտությանը, ընդգծեց՝ 2026-ի ընտրություններից առաջ հնարավոր չէ խաբել ժողովրդին. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սիամական երկվորյակներ են, ի դեպ, իրար կպած են կենսական օրգաններով: Անհնար է նրանց իրարից հեռացնել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
602 դիտում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

«Դո՛ւրս հանեք թույնը մեր եթերից»․ ակցիա ընդդեմ ռուսական ալիքների հեռարձակմանը Հայաստանի հանրային եթերում

Տաքսի ծառայությունների կողմից դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի 83 մլն հատ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն․ վարչապետ

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայտնի է՝ ով է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել խաղաղության օրակարգի ՀՀ ջանքերը

Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Խաթունիկ Կտրիճովնա․ կուսակրոն եպիսկոպոսն աղջկան տվել է մոր անունը, հայրանվան հարցում չի կեղծել․ Հարությունյան

Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը

Հայտնի է՝ ովքեր ելույթ կունենան «Ֆեստիվառի» շրջանակում․ նախատեսված է երեք համերգ

Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ

Այս տարի «Ֆեստիվառը» կանցկացվի Արմավիր, Արտաշատ և Հրազդան քաղաքներում. օրերը հայտնի են

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կամուրջը փլուզվել է, մեքենաները ջուրն են ընկել․ տեսանյութ

Վերացվել է «Տաշիր պիցցա» ընկերությանը պատկանող մասնաճյուղի առանձին արտադրատեսակի կասեցումը

«Կասկադ» համալիրի հարակից տարածքում կստեղծվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր․ տեսանյութ

Թող իր հարազատները օրհնյալ լինեն․ Ռուբինյանի արձագանքը՝ Ասողիկ աբեղա Կարապետյանի հայտարարություններին

ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչի է ոչնչացրել. նա պատրաստվում էր կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում․ տեսանյութ

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասի նկատմամբ. վարչապետ

PMI Science միջազգային ընկերությունը որպես բիզնես աքսելերատորի շենքի առաջին ռեզիդենտ․ ստորագրվել է հուշագիր

ՌԴ-ն պատերազմի ընթացքում ամենամեծ թվով ԱԹՍ-ն է արձակել Ուկրաինայի վրա․ տեսանյութ

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կհանդիպեն ՀՀ վարչապետն ու Իլհամ Ալիևը

Վարչապետն աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայ եկեղեցական ավանդույթում անեծքը համարում էին կռապաշտական մնացուկ․ Հակոբյան

Շուտով Ազատության հրապարակի մուտքը նոր շունչ կստանա․ Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն

Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ Մայր Աթոռը վերածվել է անիծողների, փողի համար աղոթողների որջի․ Չախոյան

ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը

Ձեր այցը Հայաստան պատեհ առիթ կլինի համատեղ ձեռքբերումներն արձանագրելու համար. վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վտանգ չի սպառնում. ՊՆ-ն՝ ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունից տուժածների մասին

Կրթվելը նորաձև է Նյու Յորքում. Աննա Հակոբյանը մասնակցում է «Global first ladies academy»-2025-ին

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատված փակ է բեռնատարների համար

Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Հուլիսի 7-ից Հանրային հեռուստաընկերությունն ընդունում է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հայտերը

2025թ. առաջին կիսամյակում 3000 Կելվին ջերմատվությամբ շուրջ 6300 լուսատուներ են տեղադրվել Երևանի փողոցներում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հուսով ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության համաձայնագիր․ Մարկո Ռուբիո