Ինչ կապ ունեն ՀՅԴ-ն, Լևոն Քոչարյանը, Չախալյանը, արցախցիները. Գալստանյանի հայտարարությունների մանրամասները

25/06/2025 schedule15:38

Ինչպես հայտնել ենք, Քննչական կոմիտեն հրապարակել է մի շարք ձայնագրություններ ձեռք բերված «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում:   

Ներկայացնում ենք հրապարակված ձայնագրությունները և դրանց բովանդակությունը տեքստային տարբերակներով:

Ձայնագրություն 1

«Եթե դու վստահելի մարդիկ ունես, մանավանդ երիտասարդներ, իրանք պիտի օնլայն տիրույթում աշխատեն շատ, դրանք կլինեն հաքերների տեսքով, դրանք կլինեն՝ նամակներ ուղարկելու տեսքով, Արդարադատության նախարարությունը, Կառավարության սայթերն են, սաղ պիտի ջարդենք, մի 5.000 հատ նամակ ա, սոտովի հեռախոսի համարներն են՝ ոստիկանապետ բան, դրանց հեռախոսի համարներն են, հետո՝ էդ Կառավարության սայթերի նամակները, 3.000, 4.000, 5.000, որ չկարանան աշխատեն, աշխատանքի պարալիզացում լինի, սիստեմ ունեն չէ՞ մալբերի, առանց ասել էդ Կառավարության սայթի գլխին Նիկոլի նկարն ա՝ սատանայի պոզերով սենց՝ բանի տեղ՝ գերբի տեղ»:

Ձայնագրություն 2

«Կոնկրետ խնդիր եք դնում, նախ՝ ժողովուրդն ա հավաքվում, 2-րդ՝ եթե լուծում ա լինում կոնկրետ՝ ի՞նչ ենք անում, հիմա ամենադաժան պահն եմ ասում ԱԺ-ի շրջափակում, էս-էն, ինչքան որ հնարա­վոր է, լուծումի գնացինք պայթյուն-մայթյուն և այլն ու սկսում ա, պետք է սրանց ջար­դել և ամեն ինչ վերջացնել: Երբ ես ասեցի՝ դուրս ենք գալիս փողոց, ուրեմն պետք ա դա վերջանա, էս խնդիրը պետք ա վերջանա՝ մենք էլ որևէ երկրորդ, երրորդ, չորրորդ հնարավորություն չունենք իրագործելու կամ իրականացնելու:

Երբ սրբազանն ասեց, որ դուրս ենք գալիս փողոց, ուրեմն հարցը փակված ա, ավարտված ա, գործն ավարտված է՝ կամ մենք կմեռնենք, կամ կմեռցնենք: Ինչ որ կիրառենք, պիտի լինի ժողովրդի ճնշման ներքո, պետք ա ուղղակի իրենց թույլ չտալ, որ ինչ-որ ձևով կարողանան ոչ ուժ կիրառեն, ոչ էլ հնարավորություն ունենան, ուժ կիրառելու դեպքում էլ համապատասխան կերպով ստանալու են։

Կենտրոնաց­ված ժողովուրդը հարց չի լուծելու, չկենտրոնացվածն ա լուծելու հարցը, ոնց որ պատերազմի ժամանակ, եթե էս սխեմայով աշխատեցինք, վստա­հեց­նում եմ՝ 2-3 օրվա բան ա, ես վստահ ասում եմ՝ ու կլուծվի, իմպիչմենտով ա լինելու...»:

Ձայնագրություն 3

«Հիմա մի խոսքով, մենք էդ խմբերի հավաքագրման փուլում ենք, հիմա դեռ հստակ թվանշաններն ենք հավաքում, երբ կգա ժամանակը, ղեկավարներին պիտի մի հատ հավաքենք, ոչ ամբողջին միասին, 2-2, 3-3, խոսենք ի՞նչ են անելու, ով ինչ հանձնարարություն ա ստանալու, անգամ մեթոդը պիտի փոխվի, էլ վերջ, հանրահավաք, եթե գործուն չի, բայց պիտի լինի գործողություն ու ճնշում, էս ընթացքում տարբեր խմբեր են, տարբեր մարդիկ են, լրիվ անկախ մարդիկ են, թե նախկին զինվորականներ կան, ոստիկաններ կան, երիտասարդ, լուրջ տղերք կան հրամանատարների հետ:

Ես ուրիշ ձևով եմ ուզում հարցին մոտենալ՝ ի՞նչ ենք անելու, նախ ասեմ, որ մենք էդ կողմից 2 ամսվա ժամանակ ունենք ամենաշատը...»:

Ձայնագրություն 4

«Մենք դրել ենք բանի վրա՝ համոզենք, քարոզենք, 2 հոգու պատի տակ գյուլլում էս, մի 15 հոգու էլ դնում էս բանտը, պրծավ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն: Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք, նպատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 խումբ կազմենք, մենք 25 հոգանոց խմբերով կլինենք, վստահ եմ՝ մարդիկ, որոնք կանգնելու են ու վերջ, մի օր ա, 2 օր ա, ինչքան ա, հիմա էլ 25 հոգանոց խմբերը որ լինեն իրանք իրանց մեջ էլ 8-8 հոգանոց կլինեն, մի հատ ընդհանուր խումբը իրա հրամանատարը կունենա, բաժանած 3 խմբերի, որ համ տակինը հստակ լինի, համ գործողությունները հստակ լինեն, համ էլ իմացվի՝ ինչ ա արվում:

Միևնույն ժամանակ էլ պետք ա կողից բանից տեխնիկան հավաքենք՝ ինչ որ ունենք, քարտեզը գծենք՝ ի՞նչ ենք անելու, գործողությունների պլանը ինչ է լինելու և հայտարարություն՝ դուրս ենք գալիս փողոց, 20 մինիմում, 25 առավելագույն, որպեսզի վերահսկելի խմբեր լինեն՝ իրանց պատասխանատուի հետ:

Էն օրը Լևոնին եմ տեսել Քոչարյան, Լևոնին պիտի ասեմ՝ լրջացեք, վախտն ա, ցանկ է ինչ է, բայց էլի սցենարը Ազգային Ժողովի լսումների, մենք պետք է մի 200 խումբ կազմենք, 20-25 հոգիանոց, պիտի մենք մի քանի 1.000 ձիգ ուժեղ կանգնած մարդիկ ունենանք, որ փողոցը պահեն, կլինի փողոց փակելով, կլինի ուրիշ գործով, սա ա լրիվ գործողությունները կարվի: Էն որ, որ ես ասի դուրս եմ գալիս փողոց, 500 հոգի մարդ դուրս գա՝ որպես այդպես հավաք, բայց էս խմբերն ամեն մեկն իրա մատնանշած տեղն ու իրա գործողություններն անի, ինչը որ պահանջված կլինի, մեկը ճամփա կփակի, մեկը չի երևա, մեկը հեռախոս կզանգի, մեկը սալյուտ կտրաքացնի, ջոկատի ղեկավարը պիտի իմանա ու իրան ասի՝ դու այ էս ինչ տեղում ես, էս ինչ բանն անելու:

Էլի եմ ասում՝ կարա մի տեղ երևա ինքը, կարա ընդհանրապես հեռախոսի վրա լինի, կարա ուրիշ բաներ լինի, լիքը բան կա անելու, կարան ջոկատի անդամները քաղաքում ցրված լինեն՝ կոնկրետ ինչ որ բաներ անելու, մեզ ձիգ մարդիկ են պետք՝ 20-25 հոգի ռազմական պատրաստության մարդիկ, մեզ պետք է ուրեմն էս փուլում որևէ մեկին կոնկրետ չենք ասում, որ դու էս ինչն ես անելու: Երբ որ էս խմբերի կազմավորումը կավարտենք, հուսամ մինչև ամսվա վերջ, էդ ժամանակ էլ էլի հատիկ-հատիկ էս հրամանատարներն էլ իրար չեն էլ ճանաչելու, չեն էլ իմանալու էն խումբը էն խումբը: Ամեն մեկն իրա անելիքը կվերցնի ու կգնա հրամանատարը:

Հիմնական գործողությունները կատարելու են էս խմբերը, ժողովրդի ներկայությունը լինելու է ճնշելու համար՝ ճնշման գործիքն ա լինելու, բայց բուն անելիքը անելու են էս խմբերը, դերակատարները հիմնական, գլխավոր հարվածողը էս խմբերն են լինելու: Ես պարզ ասում եմ՝ ինչ ա լինելու. մենք մի օրում պետք ա հարցը լուծենք, մեկ օրում պետք ա հարցը լուծենք: Էդ կտևի ցերեկվանից մինչև կեսգիշեր կամ մյուս օրն առավոտ. շարունակական պիտի գնա դա, ու ոչ թե կողքերը պտտվելով, թիրախով, բայց պիտի մտնենք անենք, ու էդ տևելու ա 24 ժամյա անընդհատ պրոցես, ու էդ կտևի 24 ժամ թե 36 ժամ՝ կապ չունի, սենց պիտի չավարտվի մինչև որ վերջանա ու արդեն էդ ընթացքում չես էլ մտածում էդ պրոցեսի օրերի մասին, օրեր չկա, որովհետև էդ պահին մտար, ասենք ժամը 4-ին մտար պիտի ինչքան ուզում ա տևի: Պիտի մինչև վերջ գնա, կանգնել չկա էդ ընթացքում, պիտի ավարտվի, պիտի երկիրը քաոս դառնա, ոստիկանությունը ասեն չենք կարա, մանթրաժ ընկնեն, չի ստացվի ուղղակի, ծուխերից սկսած, սալյուտներից ու ռումբերից վերջացրած:

Մի 30 մեքենայի ԱՊՊԱ ես անելու, 4 հատ տենց մեծ փողոց կա, 4-ի վրա մի 10 հատ մեքենայով ԱՊՊԱ ես անում, պետք ա 1.000-ավոր մեքենաների խցանում առաջանա, մարդ պետք չի: Պիտի լինեն սալյուտներ, սյուների վրա, կապերի, կարող ա լինեն ինտերնետի ցանցերի անջատումներ, հոսանքների անջատումներ, տրոլեյբուսի գծերի կործանումներ, ներքին զորքերի մի խմբի դուռն էլեկտրական է, տեղի հոսանքի կտրում ես՝ դարպասը չի բացվում, դեմն էլ կփակենք:

Ոստիկանությունում տրամադրությունները շատ վատ է, ոստիկանությունը սաղ խառնված են իրար, հրամանատարներ են փոխել, մի 20 օր, 30 օր: Ես ասում եմ՝ ինտերնետի մայրերը հանեն, փչացնեն, որ սիստեմը խախտվի, հոսանքը կամ ինտերնետը կտրվում ա, բանկերի ու մեծ խանութների աշխատանքը խափանվում ա, չեն աշխատելու: Պատրաստ կլինեի՝ հենց էսօր առավոտը ոտի կհանեի, սաղ տեղերը տայինք, ջարդուփշուր անեին:

Հլա ցուցակներն են բերում, գումարած դրան, հլա ծրագիր, հանձնարարություններ չենք տվել ոչ մեկին, հլա դաշնակներն իրանց խմբերը չեն ոչ մի բան ասել, արցախցիների հետ աշխատանք կա, որ արդեն մի քանի խումբ կազմված, ծուխ մուխը թվեր ա պետք, մենք էդ ծխերից 1000 քանի հատ ունենք, ամեն մեկից 500 հատ ասեք թող բերեն, էդ ծուխեր, որ մի հատ ծուխ են անում, դիմ շաշկա ծուխ, էն գմփիկներից, էն գմփիկներից ասեք թող 500 բերեն: Կոնկրետ դիմ շաշկա չկա, մենք փորձարկում արեցինք, մենք ինչ  որ վառում գցում ենք, հենց ծուխը սկսում ա անել՝ 35 վայրկյան ա ծուխն անում, էսօր փորձել ենք, մեկ րոպե ուղիղ ծուխ ա անում: Համենայն դեպս, թվերը գրեք, չեմ իմանում՝ ինչ են գները, դրանից գրեք, հիմա մի 500 հատ սալյուտ պատվիրեք, սալյուտը կարելի ա տալ սյուներին, պատերին, դարպասներին»:

Ձայնագրություն 5

«Ասում եմ՝ չբռնենք ամսի 4-ին լիքը ժողովուրդ հավաքենք գնանք Էջմիածին, մի հատ հավաքվենք, բռ­նենք, սատկացնենք ու քշենք Երևան: Ընդեղից էլ սկսենք ամեն ինչ: Ասում եմ՝ չբռնե՞նք ամսի 4-ին էս մեր խմբերին ասենք՝ նախապես պատ­րաստվեն, սրանք գալիս են Մայր Աթոռ, մի խումբ գնանք Մայր Աթոռ, սրանց ընդեղ ջարդենք փշրենք, կոտորենք, ընդեղից քշենք Երևան, խմբերին ասենք՝ ժամը էսինչին պատրաստ եղեք, սաղ փակելու ենք: Ներկի մասով ով կանի:

Չախալյանենց խմբից մարդ չկա էդ գործն անի: Գաղափարն ինքն ա տվել: Չախալյանենք ուզում են Արթուրենց հետ լինեին: Արթուրենք մի քիչ բանով ուզում էին Հովհաննեսենց լինեին: Հիմա էդ խմբերը կամ պիտի միացնենք մի հանձնարարական տանք կամ Չախալյանենց առանձին հանձնա­րա­րություն տանք»:

Ձայնագրություն 6

«Պետք ա բան անել, ինչ ա անունը՝ վառել էլի, մարդկանց մեջ էդ ճրագը, որ իրանք էլ հասկանան, չէ ընկեր, մենք էլ ենք մասնակից պրոցեսի, էս անասուն ազգը, խորը անասուն ազգը, ամեն ինչում ուզում ա լինի սեփականատեր և հիմնադիր, դրա համար պետք ա ասել՝ ախպեր պրոցեսի համահիմնադիրը դու ես, նաև՝ քո ձայնը լսվել ա, Արթուրի ասած դա տեխնոլոգիա ա, դա պետք ա կիրառվի: Բոլորս գիտակցում ենք չէ, թե ինչի ենք գնում, էթում ենք ոչնչանալու: Մեր գործողություններն ինչ ա լինում՝ ի՞նչ ենք անում, խփու՞մ ենք, ջարդու՞մ ենք, մտնու՞մ: Քաոսի մեջ մեկը ավտո կվառի, մեկը խանութը կջարդի, հիմա իրանք պիտի էդի կոնտրոլ անեն չէ՞, չեն կարա 15 ժամ թողնեն, որ ավտոները վառ­վեն, փողոցները փակեն, տրոլեյբուսի լարերը քա­շեն՝ թափեն գետնին, չեն կարա, էդի՝ կոնտրոլից դուրս ա նշանակում: Պիտի սենց լինի, 10 տեղ սկսվի, ոստիկանները ցրված լինեն, մենք կարանանք մտնենք, առավոտ հելնում ենք, իրիկունը պրծնում ենք:

Պիտի սենց լինի, 10 տեղ սկսվի, ոստիկանները ցրվեն ընդեղ, Սրբազանը Ազգային Ժողովի դեմը լինի, ենթադրենք ես ու ինքը մնացածը ենթադրենք փակված լինեն, ժողովուրդը հավաքվի, տենց չի որ պիտի մտնենք ներս: Թող մի 5 հատ տան, վաղը մեր ավտոների վրա փորձենք, տենանք վրեն էթում ա, խառը գցելու են էլի, տենանք աշխատում ա, կարող ա կարճ ա, եթե պիտի մեծացնենք, էդ տղերքին կանչենք փող տանք, ասենք՝ մեծացրեք: Վաղը Հակոբին ասենք՝ կբերի, պակրիշկեն չի ծակում, ճղում ա:

Հիմա ջահելներից կարանք ասենք, էդ Արարատը խմբի 10 հոգու, ամեն մեկին 100-250 դոլար տալով, ասենք՝ ձեր գործը մի բանն ա՝ ջահել են, տվեք էդ յուղն ավտոբուսների ապակիներով, 10 հատ այ սենց փախեք, իրանց մեջից ովքեր կան որ բջոտ են: էսօր պտտվել ենք Բաղրամյանով, մոստերը-բաները, որտեղ հնարավոր ա էդ բա­ները լցնել, էս Խանջյանի երկու մոստը փակ էր, մութ ա, ոչ մի բան չէր երևում, գա­լիս ա մեքենան, հետևի բանից շաղ ա տալիս, ինքը գնում ա առաջ, էդ էլ պիտի տակը, գալիս են՝ էդ մոստերի տակը լռվում են, հիմնական տենց տեղերը, եթե մոս­տերով փակենք, էդ գնաց մոստի տակ, ոչ էվակուատոր ա աշխատելու, ոչ էլ բան ա լինելու: Էդ աստղիկները կամ հետևի նս­տարանից պիտի մեկը թևը հանեց դուրս, պրոստը ձեռից թափի կամ ուրիշ ձևի: Դրանք սպիտակ նակլեյկով կպցնում ես, էն տակի համարը..: Սարգսյա՛ն ջան, չվախեցող, չվախեցողից առաջ արկածախնդիր հայ պիտի դուրս գա, էն մնացած վախկոտները, էն էշերը հետևից դուրս գան»:

 

Ձայնագրություն 7

«Մեկ էլ էդ նյութականի հարցերը: Օրինակ՝ տրամաբանությունը ի՞նչ ա ծախսի: Ենթադրենք չեն ասում, տրամաբանությունն ի՞նչ ա: Տրամաբանությունը՝ իրանց քանակի համեմատ, մեր մեքենաների քանակը, էդ տարածքից որտեղից, որ պիտի գան... ըտեղի բենզինի, բանի խնդիրն ա, հացի բանի խնդիրն ա: Չէ, սննդի համար եմ ասում:

Դե սնունդն էլ, էդքանի սնունդի խնդիր մոտավորապեսով պիտի պատկերացնենք էլի, ինչ պիտի ուտեն, ինչքան պիտի ծախսվի: Դրա համար եմ ասում՝ տրամաբանությունն մի հոգուն ի՞նչ ա անում, 5000 դրամ ա, 2000 դրամ ա: Հա՛, Սրբազա՛ն ջան, ես ղարաբաղցու հետ բան տվեցինք: Խմբեր, կոլեկտիվներ, խմբերին 100.000 բանով փող ենք տվել:

100.000 փող տվեցինք, որ ինքը գնա պտտվի տեղերում, բա­նե­րում, մարդկանց հավաքի, տեսնի և այլն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7163 դիտում

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին

«Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է․ Զելենսկի

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Երևանի բնակարաններից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

«Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը, կասեցվել է, խմբաքանակը շուկայից հետ է կանչվել

Ինչ է սպասվում շաբաթ օրը կեսօրից մինչ ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում․ վարչապետ

ՀՀ է այցելել Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությունը՝ գեներալ Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են

Սամվել Կարապետյանը Պուտինի ստրուկն ա. վիճակը վատ ա, գործը ձախողի՝ տերը հաշիվ ա պահանջելու. տեսանյութ

Արսեն Թորոսյանը Վարդենիսում այցելել է խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կենտրոններ

Օգտվել այլընտրանքային ճանապարհներից․ Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

4 տարի ազատազրկում՝ ընտրակաշառքի համար․ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը դատապարտվել է

Վերջին տարիներին ԵՄ-ՀՀ ՊԵԿ գործընկերությունը զգալիորեն խորացել է․ Մարագոս

Կլոունադան պետք է ավարտվի. քաղաքացիները մերժել և գրողի ծոցն են ուղարկել իրենց. Լուսինե Բադալյան. տեսանյութ

Հրազդանի կիրճում կստեղծվի հանգստի գոտի․ կմաքրվի գետը, ջրվեժները կբարեկարգվեն, կամրջակ կկառուցվի

ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում․ տարածաշրջան է ուղևորվում նաև «Ջոր Բուշ» ավիակիրը

Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկա կա․ Արարատ Միրզոյանն ընդունել է Քևին Հեմիլթոնին

Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը․ ԱԳՆ

Երևանը կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը․ Ավինյանը հյուրընկալել է Լևան Ջափարիձեին

Մոլդովան կայուն տեմպերով առաջ է շարժվում դեպի Եվրամիությանն անդամակցում. Կոս

Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է․ ԿԸՀ-ն հյուրընկալել է նրանց

Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Վրաստանում է․ լուսանկարներ

Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը

Ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ Հայաստանում անդորր է՝ միտված խաղաղությանը․ Դըվինազը՝ Փաշինյանին

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և ESCAP-ի միջև համատեղ նախաձեռնությունների հեռանկարների վերաբերյալ

Մաստարայի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Սիմոնյանն ու Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր

ՀՀ նախագահը ժամանել է Աստանա․ լուսանկարներ

«Ապրելու երկիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը առաջիկա ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում են անձրև և ամպրոպ

Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվել է

Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են մեքենաներ. կա տուժած

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով

Փաշինյանն ու Համիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր

Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին