Երևան
12 °C
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:
Բացի այդ՝ ադրբեջանական կողմը սեփական նախաձեռնությամբ չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս օրերին դեպի Բաքու նախատեսված այցն ու հայտարարել՝ Օվերչուկի կամ մյուս ցանկացած ռուս պաշտոնյայի մուտքն Ադրբեջան համարում են ոչ անհրաժեշտ և ոչ նպատակահարմար: Բաքուն նաև տեղի արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք ներկայացրել։
Ակնհայտ է՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև նոր սկանդալ է հասունանում՝ նախորդի մասնիկները դեռ չմոռացված:
Ինչո՞ւ և ինչպե՞ս է բորբոքվել նոր սկանդալը
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Գործողության արդյունքում հայտնի է, որ մահացել է երկու ադրբեջանցի եղբայրներ Զիեադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
Սպանված եղբայրները կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու համար։
Խուզարկությունները եղել են տասից ավելի բնակարաններում, որտեղ բնակվել են ադրբեջանցիներ: Ընդհանուր առմամբ անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 մարդու, որոնցից մի քանիսը հետագայում ազատ են արձակվել, մյուսների նկատմամբ կալանքի կիրառման հարցով սկսվել են դատական լսումներ:
Մարզային քննչական կոմիտեն և Ներքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ հետաքննում են «անցյալ տարիների» գործ։ Խոսքը վերաբերում է առևտրական Յունիս Փաշաևի սպանությանը՝ տեղի ունեցած 2001 թվականին, խոհանոցային դանակներով։ Լրատվամիջոցները գլխավոր կասկածյալներ են անվանել հենց «ռեյդի» ընթացքում մահացած Զիեդդին և Հուսեյն Սաֆարով եղբայրներին:
Մարզային քննչական կոմիտեի և ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունները հայտարարել են, որ Քննչական կոմիտեի աշխատակիցները, համագործակցելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հետ, Ռուսաստանի Ազգային գվարդիայի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ուժային աջակցությամբ, մի շարք միջոցառումներ են իրականացրել անցյալ տարիներին կատարված հանցագործությունների քրեական գործերի քննության շրջանակում։
«Միջոցառումների ընթացքում մի շարք անձինք ձերբակալվել են Եկատերինբուրգում անցյալ տարիներին տեղի ունեցած մի քանի հանցագործություններ կատարելու կասկածանքով, խուզարկություններ են անցկացվել նաև այդ անձանց բնակության վայրերում։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ստուգվում է նրանց մասնակցությունը քննվող և այլ հանցագործությունների», - հավելել են գերատեսչությունները։
Պաշտոնական վարկածում նշվում է, որ եղբայրները չեն «սպանվել», ինչպես պնդում են, այլ 2001-ի սպանության գլխավոր կասկածյալներից մեկը մահացել է սրտի կաթվածից, երբ ոստիկանությունն ու հատուկ նշանակության ուժերը ժամանել են նրա բնակավայր: Մյուս եղբոր մահվան մասին որևէ հիշատակում չկա:
Բաքվի արձագանքը
Ի պատասխան այս ամենի՝ Բաքուն հունիսի 28-ին Արտաքին գործերի նախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին, պաշտոնական բողոք ներկայացրել և հանդես եկել հայտարարությամբ:
Բաքուն կոչ է արել Մոսկվային հետաքննել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները, որոնց ընթացքում սպանվել է երկրի երկու քաղաքացի։
Երկրի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել «հայրենակիցների մահվան և մի քանիսի ծանր վիրավորվելու, ինչպես նաև հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ռուսաստանցիների տներում Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից անցկացված հատուկ գործողության արդյունքում ինը մարդու ձերբակալության կապակցությամբ»։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կանցկացնի այս գործի անհապաղ հետաքննություն և հնարավորինս շուտ կկանգնեցնի այս անընդունելի բռնության համար պատասխանատուներին»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Մարզային քննչական կոմիտեի և ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունները հայտարարել են, որ Քննչական կոմիտեի աշխատակիցները, համագործակցելով ՆԳՆ տարածաշրջանային գլխավոր վարչության հետ, Ռուսաստանի Ազգային գվարդիայի արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ուժային աջակցությամբ մի շարք միջոցառումներ են իրականացրել անցյալ տարիներին կատարված հանցագործությունների քրեական գործերի քննության շրջանակում։
Ի՞նչ կապ ունեն Օվերչուկն ու մշակութային միջոցառումները
Ողբերգության նախօրեին՝ հունիսի 26-ին, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Պետդումայում ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների հետ հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ։
«Մեր ընդհանուր քաղաքակրթական տարածքի գոյությունը, որն ամրապնդվում է Համագործակցության բոլոր երկրների համար ընդհանուր ազգամիջյան հաղորդակցության լեզվով՝ ռուսերենով, մեր անկասկած առավելությունն է, որը թույլ է տալիս մեզ միասին զարգանալ:
Առանց ընդհանուր լեզվի, շահերի և փոխըմբռնման անհնար է զարգացնել հումանիտար կապեր»,- ասել է փոխվարչապետն իր ելույթում՝ նվիրված ԱՊՀ-ում ավանդական հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմանը։
Այս ելույթն ու հաջորդած ԱԴԾ «ռեյդը» ադրբեջանական կողմը, թերևս, դիտարկել է որպես իրար հակասություն ու ցինիզմ ու չեղարկել վերջինիս այցը Բաքու:
Ավելին՝ Ադրբեջանը վստահ է և համոզված, որ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ «համակարգված գործողություններ են իրականացվում», իսկ պատճառները պարզապես էթնիկ պատկանելությամբ են պայմանավորված:
Օվերչուկի այցի չեղարկմանը զուգահեռ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.
«Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»:
Թե մինչև երբ է գործելու այս արգելանքը, Բաքուն չի հստակեցնում։
Ռուսական կողմից այս ամենին հետևող արձագանքներ առայժմ չկան:
Վաղեմի լարվածությունը բորբոքվել է նորովի
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի վթարից հետո, երբ Բաքու-Գրոզնի ուղևորատար չվերթի վթարի հետևանքով զոհվել էր 38 մարդ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Ղազախստանում կործանված ինքնաթիռը վնասվել է «գետնից կրակոցի հետևանքով» Ռուսաստանի տարածքում։ Ալիևը ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը։
«Եվ մենք պահանջում ենք արդարադատություն, պահանջում ենք պատիժ պատասխանատուների համար, պահանջում ենք լիակատար թափանցիկություն և մարդկային վարքագիծ»,- ասել է նա զոհված անձնակազմի անդամների ընտանիքների և ողջ մնացած ուղեկցորդուհիների հետ հանդիպման ժամանակ։
Դրանից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է փակել Բաքվում գտնվող Ռուսաստանի տունը։ Դիվանագիտական լարվածությունը շարունակվել է, իսկ պատգամավոր Նիկոլայ Վալուևի՝ ադրբեջանցիների մասին կոշտ հայտարարություններից հետո Բաքուն ռուս խորհրդարանականին հայտարարել է պերսոնա նոն գրատա։
Իր հերթին Ադրբեջանի պատգամավոր Ազեր Բադամովը ձերբակալվել է Ռուսաստանում Վալուևի մասին քննադատական դիտողություններից հետո։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT