Երևան
12 °C
Հուլիսի 3-ին նշվեց «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից արդեն 2-րդ տարին իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի հերթական ուսումնական տարվա ավարտը։ Այս տարի ծրագիրն ավարտեցին 11 ուսանողներ, որոնք փետրվարի 14-ին հաջողությամբ պաշտպանել էին իրենց թեզերը:

Միջոցառմանը ներկա էին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտական համայնքի ներկայացուցիչներ և ուսանողներ։
Շնորհավորական տեսաուղերձներով հանդես եկան ծրագրի հրավիրյալ դասախոսներ Հունաստանի Պատրայի համալսարանի պրոֆեսոր Սոտիրիս Բասկոտասը և Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը։


Հուզիչ ուղերձով դիմեց նաև ծրագրի շրջանավարտ Աննա Մելքոնյանը, որը այժմ Հոնգ Կոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանում մասնակցում է երկարատև վերապատրաստման ծրագրի։ Նրա խոսքերով՝ «Quanta»-ին մասնակցելը բեկումնային նշանակություն ունեցավ իր կյանքում, և նա խորապես շնորհակալություն հայտնեց բոլոր դասախոսներին՝ իրենց գիտելիքների և աջակցության համար։


Աննա Հակոբյանը իր ելույթում նշեց.
«Այս ծրագրի շնորհիվ հույս ունեմ, որ կկարողանանք վերացնել սահմանները համայնքների միջև՝ ստեղծելով համագործակցության և փոխհարաբերման նոր մշակույթ։ Երբ Հայկ Սարգսյանը ներկայացրեց այս ծրագիրը մեկնարկելու առաջարկը, առանց մեկ վայրկյան անգամ մտածելու համաձայնել եմ։ Սակայն որքան էլ ջանքեր գործադրեր հիմնադրամը, այս ծրագիրը չէր հասնի այս արդյունքներին առանց գիտական համայնքի աջակցության։ Երբ մեր ջանքերը միավորում ենք, մենք ավելի ենք ուժեղանում, քան երբ յուրաքանչյուրս մեր ճանապարհով ենք շարժվում»։

Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը միջոցառման ավարտին նշեց. «Մենք այսօր այստեղ ենք «Իմ Քայլը» հիմնադրամի մեծ ընտանիքով հավաքված նշելու մեր ուսանողների այս ձեռքբերումը, սակայն այսօրը մեզ համար կրկնակի տոն է, որովհետև հիմա համագործակցության ամրապնդման նպատակով կստորագրվի կարևոր հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև»:

Հուշագիրը ստորագրեցին տիկին Աննա Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ըստ որի՝ «Quanta» մագիստրոսական ծրագիրը այսուհետև կիրականացվի «Իմ Քայլը» հիմնադրամի և ԵՊՀ-ի համատեղ ուժերով։


«Վստահ եմ, որ այդ համագործակցությունը երկկողմանի շահավետ է լինելու: Մի կողմից այսօրվա շրջանավարտներն են, որոնք հուսով եմ՝ մեր ապագա գիտնականներն ու դասախոսներն են, մյուս կողմից մեր այսօրվա գիտնականներն են, որոնք հնարավորություն են ստանում իրենց փորձը և գիտելիքը կիսելու մեր երիտասարդների հետ: Սա ինստիտուցիոնալ համագործակցության և նաև սերնդափոխության հիմքն է, ինչը շատ կարևոր է հատկապես ԲՏՃՄ ուղղություններով, որտեղ մենք տարիներ շարունակ, ցավոք, ծերացման միտումներ ենք ունեցել»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:


Մեկուկես տարի տևողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և նպատակ ունի պատրաստել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ոլորտում առաջատար մասնագետներ, որոնք կդառնան ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային գիտական համայնքի լիարժեք անդամներ՝ նպաստելով Հայաստանի տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դառնալուն։ Ուսանողները ստանում են մագիստրոսի աստիճան և ԿԳՄՍ նախարարության լիցենզավորված դիպլոմ։



Հիմնադրամը խորապես համոզված է, որ այս ծրագրի յուրաքանչյուր շրջանավարտ նոր ուժ է գիտության ոլորտում՝ Հայաստանի ապագան ավելի հզոր և մրցունակ դարձնելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT