Երևան
12 °C
Եկատերինբուրգում երկու ադրբեջանցու մահը աննախադեպ ճգնաժամ է առաջացրել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում:
Սա արդեն երկրորդ լարումն է Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռի դեպքին հաջորդած մեծ սկանդալից ու լարվածությունից հետո, երբ հազիվ սկսել էին փոքրիշատե կարգավորվել 2 երկրի հարաբերությունները:
Իրականում ոչ այնքան տեսանելի անկյունից հանկարծակի «բուսնած» ճգնաժամի պատճառները լիուլի կուտակվել են վերջին տարիներին։
Ադրբեջանը, լինելով աղվեսային դիվանագիտության հայտնի կրողներից ու վաղեմի խորամանկներից, տևական ժամանակ ցանկանում էր փոխել Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների բնույթը, ցույց տալ իրեն ընկեր ու բարեկամ և միևնույն ժամանակ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «մերձավոր» երկրից վերածվել հավասար գործընկերոջ։ Պաշտոնական Բաքուն, սակայն, չի հաշվարկել կամ շատ վատ է հաշվարկել այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի խորամանկ դիվանագիտության կրող է և ունի իր «նմանին» հոտոտելու հետաքրքիր հոտառություն և փորձառություն:
Այս 2 ավտոկրատները հեռակա «հակամարտում» են առայժմ ուժայինների և դիվանագիտության մակարդակով, բայց հեռու չէ իշխանական մակարդակ անցնելու փուլը, իսկ դա արդեն լրջորեն կփոխի իրերի դասավորությունը:
Իրականում վերջին աղմկոտ իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյացած անջրպետը կարող է ավելի խորանալ՝ հասնելով հարաբերությունների խզման, և այդ ամենից, ինչպես գրեթե միշտ է լինում, կտուժեն «անմեղները»՝ տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը:
Ովքե՞ր են տուժում հիմա
Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտության կտրուկ սրման զոհեր են դառնում երկու երկրների շարքային քաղաքացիները, սակայն սովորական մարդկանց ճակատագրերը, իհարկե, չեն հետաքրքրում ո՛չ Ալիևին, ո՛չ Պուտինին:
Ներկայիս սրման մեկնարկը տրվել է հունիսի 27-ին Ուրալում ադրբեջանական սփյուռքի շրջանում Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իրականացված ռեյդով։ Անվտանգության ուժերը պնդում են, որ նրանք փնտրում էին նախորդ տարիների պատվիրված սպանությունների մեջ կասկածվողների։
Ռեյդերի արդյունքում սպանվել է 2 ադրբեջանցի՝ 60-ամյա Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդին Սաֆարովը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է, սակայն Ադրբեջանում անցկացված դատաբժշկական փորձաքննությունը, որին հանձնվել են դիակները, պարզել է, որ տղամարդիկ մահացել են ծեծի և խոշտանգումների հետևանքով։ Ծեծի հետքեր են նկատվել նաև դատարան տարված այլ ձերբակալված ադրբեջանցիների վրա։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ նրանց նույնպես խոշտանգել են, ծեծի ենթարկել ու տանջել էլեկտրաշոկերով։
Ի պատասխան՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության աշխատակիցներին խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և սեփականության օրինականացման քրեական գործով: «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը մեղադրվել են ԱԴԾ-ի համար աշխատելու համար և նախնական կալանքի են ենթարկվել։
Հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին, հայտնի դարձավ, որ Բաքվում ձերբակալվել է ևս 11 ռուս: Ընդ որում՝ ձերբակալվել են կոշտ մեթոդներով, ենթարկվել ծեծի և բռնության: Նրանք մեղադրվում են Իրանից թմրանյութեր մաքսանենգությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբին մասնակցելու համար, դատարան են բերվել ցուցադրաբար՝ հատուկ ներկայացնելու համար ծեծի հետքերը։ Ռուսական կողմը պնդում է՝ նրանք հանցագործներ չեն, հայտնի ծրագրավորողներ ու զբոսաշրջիկներ են:
Բաքուն ցուցադրաբար բեմադրել է պատասխան՝ թիրախավորելով պատահական ռուսների
Եթե Եկատերինբուրգում իրականացված ռեյդը կարող է իսկապես կապ ունենալ սպանությունների գործի հետ, ապա Բաքվում տեղի ունեցածի դեպքում իրավապաշտպաններն ու վերլուծաբանները կասկած չունեն, որ ձերբակալությունները, առաջադրված մեղադրանքները և ցուցադրական դաժանությունը Բաքվից Մոսկվային ուղղված ազդանշան և հայելային պատասխան են։
Ձերբակալվածները պատահական մարդիկ են, որոնք առաջինն են ընկել Բաքվի ուժայինների ձեռքը ու դարձել թիրախ։ Գրեթե չնչին հավանականություն կա, թե թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ մեղադրանքներն իրական են։
Նման ցուցադրական ու դաժան կալանքը աննախադեպ է նույնիսկ Ադրբեջանի նման երկրի համար: Սովորաբար նման վերաբերմունքի են արժանացել միայն էթնիկ հայերը և ոչ մի ուրիշ ազգություն, այն էլ՝ հայտնի հանգամանքների հետևանքով: Հատկապես ռուսների նկատմամբ ծեծի ու մահակների կիրառմամբ ձերբակալությունները, նրանց՝ ճաղերի հետևում ծեծված, արնահոսող վերքերով արված նկարահանումները ոչ թե պատժի տեսակ են, այլ նամակ առանց տողերի:
Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվել միայն կալանքներով։ Ըստ «Արկ» մարդու իրավունքների նախագծի, որը օգնում է արտասահմանում գտնվող ռուսներին՝ Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտության սկսվելուց հետո անվտանգության ուժերը սկսել են խիստ ստուգումների ենթարկել Ադրբեջանում բնակվող ՌԴ քաղաքացիներին: Ավելին՝ այդ ստուգումներն անցնում են հատկապես գիշերային ժամերին, առանձնահատուկ «վայրենության» դրսևորումներով, քաշքշուկներով ու հարվածներով:
Ադրբեջանի համար միևնույն է՝ իր երկրի մասին ինչ կմտածեն
Ռուսաստանի փոխվարչապետի այցի չեղարկումը, Ռուսաստանի անվտանգության ուժերին ուղղված խոշտանգումների և սպանությունների պաշտոնական մեղադրանքները, Բաքվում ձերբակալված ռուսների ծեծը, ռուսական լրատվական գործակալության գրասենյակի վրա հարձակումը և պետական լրատվամիջոցներում Ռուսաստանին համեմատելը նացիստական Գերմանիայի հետ. սրանք այն քայլերի ոչ ամբողջական ցանկն են, որն Ադրբեջանը ձեռնարկել է մեկ շաբաթ առաջ Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների մահից հետո։
Այս արձագանքը ակնհայտորեն անակնկալի է բերել Մոսկվային։ Կրեմլը դա անվանել է դեմարշ, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարություններում և հեռուստատեսությամբ հիմնական քարոզիչների տոնը արտահայտում էր դժգոհություն պաշտոնական դաշնակցի գործողություններից. սա է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը։
Նմանատիպ դրվագները երբեք այդքան չեն ազդել երկու երկրների միջև հարաբերությունների վրա, որքան հիմա։ 2021 թվականին, օրինակ, Նովոսիբիրսկում ձերբակալության ժամանակ ևս մահացել է մի ադրբեջանցի, իսկ 2020 և 2023 թվականներին ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում զոհվել էին ռուս զինվորներ։ Բանն այն է, որ Բաքուն մինչ օրս դժգոհ է Ակտաուի մերձակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառների մասին ռուսական կողմի լռությունից ու փորձում է յուրովի «պատժել»:
Ռուսաստանը սեփական հավակնություններն ու սկզբունքները ունի
Կրեմլը միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել ցանկությունը՝ մնալու հետխորհրդային տարածքում գլխավոր խաղացողը, ինչը հակասում է Բաքվի՝ որպես Հարավային Կովկասում ամենամեծ տնտեսությունն ու ամենաուժեղ բանակն ունեցող տարածաշրջանային տերություն հռչակվելու հավակնություններին։
Բացի այդ՝ Ուկրաինայի հետ հակամարտությունից ի վեր լինելով պատժամիջոցների և միջազգային մեկուսացման պայմաններում՝ Մոսկվան գործընկերների կարիք ունի, իսկ Ադրբեջանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս է կազմում, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել ասիական շուկաներ։
Մոսկվան հիմա ավելի շատ է կախված Ադրբեջանի նման երկրներից, քան նախկինում, և Բաքուն զգուշորեն օգտագործում է այս հանգամանքը:
Առևտրային հանգամանքներից զատ՝ Պուտինը և Ալիևը կապված են գաղափարախոսական դիրքորոշումներով: Ռուսաստանը մնում է օգտակար գործընկեր Ադրբեջանի համար, քանի որ Բաքուն աջակցում է Մոսկվայի ջանքերին՝ թուլացնելու արևմտյան գերիշխանությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և ժողովրդավարության պահանջներին։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից խթանվող այս նորմերը Բաքվի և Մոսկվայի կողմից դիտվում են նույն կերպ, նաև խախտվում գրեթե նույնաբար:
Այս պայմաններում անկախ նրանից, թե որքան սուր կարող է թվալ ճգնաժամը՝ առավել հավանական է, որ այն երկար չի տևի:
Սա նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունն է ժամանակ առ ժամանակ անհամաձայնություններ ունենալ հիմնական գործընկերների հետ, ինչպես արդեն եղել է Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Իրանի դեպքում։ Սակայն մի քանի ամիս անց լարվածությունը սովորաբար նվազում է։ Բաքուն լավ է օգտագործում այս ռազմավարությունը՝ այդպես իր համար ընդլայնելով մանևրելու տարածք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT