Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

07/07/2025 schedule20:37

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում առողջ ապրելակերպին առնչվող կարգավորումներին:

518052864_1054809243507956_5892263024919435400_n.jpg (954 KB)

«Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, և կարևոր է ուշադրություն դարձնել այն կարգավորումներին, որոնք ուղղված են ուսանողների մարզական գործունեությանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանը, ինչի վերաբերյալ օրենքում նախատեսված են առանձին դրույթներ: Մասնավորապես նշված է, որ ուսանողներն իրավունք ունեն մասնակցելու բուհում գործող մարզական ակումբների գործունեությանը և կուտակելու կրեդիտներ»,- ասել է նախարարը՝ կարևորելով ուսանողների մասնակցության խրախուսումը:

Նա հատկապես կարևորել է ակումբային սպորտի զարգացումը նաև խաղային մարզաձևերի միջոցով. «Պետությունը շահագրգիռ է ուսանողական լիգաների կազմակերպման հարցում, ինչը, կարծում եմ, էականորեն կարող է միջավայր փոխել և մեր ուսանողներին խրախուսել զբաղվել սպորտով»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների ապահովումը ընթացիկ լուծելի հարցեր են, և այս փուլում առաջնային է առողջ ապրելակերպի խրախուսման բաղադրիչը բուհական միջավայր ինտեգրելու, գաղափարի ուղերձը ուսանողներին հասցնելու հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրության և վերլուծության իրականացումից հետո նախանշել, թե ուսանողների համար որ մարզաձևից է առավել հետաքրքրական ուսանողական լիգայի ձևավորումը:

«Այս նպատակի իրագործումը միայն սպորտի մասին չէ, այն նաև թիմային աշխատանքի, բուհի շուրջ համախմբման, գաղափարական միջավայրի ձևավորման, երկրպագուների մշակույթ ունենալու մասին է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը քննարկել է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված հեծանիվների ձեռքբերման սուբսիդավորման ծրագիրը:

«Պետությունն իր վրա է վերցնում շահառուների՝ բուհերի և քոլեջների աշխատակիցների ու ուսանողների կողմից վարկային միջոցներով (վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ) հեծանիվի ձեռքբերման դեպքում տոկոսավճարի սուբսիդավորում կատարելը: Ըստ նախնական հարցման՝ այս պահին հեծանիվով աշխատավայր կամ ուսման վայր գալիս է հարցվածների շուրջ 0.3%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Սակայն ավելի մեծ թվով հարցվածներ նշել էին, որ հնարավորության դեպքում կնախընտրեին հեծանիվով երթևեկությունը: Սա նշանակում է, որ պետք է միասնաբար մտածենք խրախուսման ճիշտ ձևերի ու մեխանիզմների մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը քննարկվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների, հնարավոր ռիսկերի, դրանց կանխման ուղղված գործողությունների վերաբերյալ հարցեր: Առաջարկներ են ներկայացվել պետության ընձեռած հնարավորությունից օգտվելու խրախուսման և մոտիվացիայի բարձրացման վերաբերյալ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է ուսանողների շրջանում ծրագրի մասին իրազեկվածության պատշաճ ապահովումը՝ շեշտելով, որ այս հարցում կարևոր անելիք ունեն բուհերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
806 դիտում

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ցմահ ազատազրկման է դատապարտվել Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին սպանած հայրը

Ժան Արնոյին նշանակեցի իմ անձնական դեսպան․ Գուտերեշը Մերձավոր Արևելքում կարգավորման ջանքերը համակարգող ունի

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

Եթե տեղյակ եք վիզայի հետ կապված խարդախության մասին՝ խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել

Պատմական համաշխարհային ռեկորդ է սահմանվել Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում

Եթե ինքնագործ երաժշտական խումբ եք և ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Կանազ»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան

«Կանազ»-ի շենքում իրականացվում է հրդեհաշիջում, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Պետությո՞ւն ենք ուզում, թե՞ գաղութ. այս ընտրություններով պետք է սա հասկանանք. Բաբայան. տեսանյութ

ՀՀ-ի հետ հարաբերությունները Հունաստանի համար ոչ միայն պատմական ժառանգություն են, այլ կարևոր համագործակցություն

Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից․ վարչապետ

Իրենք գերի են, հատուկ կենտրոնների կողմից հավաքագրված. Քոչարյանի կառավարման տարիները արյունալի էին

Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Խոշոր հրդեհ Երևանի Ազատության պողոտայի շինություններից մեկում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»

Անկախության հռչակագիրը անկախության հռչակագիր չէ, դա կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է․ վարչապետ

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ղարաբաղյան շարժումը պատերազմ է․ ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե՝ ոչ

Հայաստանը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, օդային տարածքի արգելք չի սահմանել

Տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ․ մանրամասներ քարոզարշավի ժամանակ թմրամիջոց բաժանելու դեպքից

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը

Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել, իրականում ուզում են X երկիրը ավելացնի իր ներկայությունը ՀՀ-ում

Մասիսում նախկին կնոջը սպանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ է բռնկվել Գյումրու շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել

Հակոբ Ասլանյանը ուրանում է փաստը, որ իրեն պատգամավոր է դարձրել վարչապետը. տեսանյութ է տարածվում

Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փիփերթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է վարչատնտեսական մասի համակարգողին, վիճաբանել պահակի հետ, հարվածել

Պարզվել է՝ 2022-ին երիտասարդը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ ամուսինները նրան պատուհանից դուրս են նետել

Գրիգորյանն ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների ընթացքը

C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով

Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան

Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100 տոկոսով կհանգեցնի պատերազմի. ԱԺ փոխնախագահ

Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի մոլերից մեկում հրդեհի մասին տարածվող տեսանյութերը կեղծ են. ՆԳՆ ՓԾ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում թաց ձյուն կտեղա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում

Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ