Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը:
Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Ընդհանուր առմամբ դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։ Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նվիրատու ընտանիքներին, նրանց ներկայացուցիչներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին և հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակին։ Վարչապետի խոսքով՝ դպրոցի կառուցման ծրագիրը Կառավարության և սփյուռքի գործակցության տիպային օրինակ է:
Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ Կառավարության ատեստավորման ծրագրի շնորհիվ երաժշտական դպրոցի մի շարք ուսուցիչների աշխատավարձերն էականորեն բարձրացել են: «Կարծում եմ, ժամանակները, երբ ասում էինք, թե մեզ համար կրթության ոլորտի ռազմավարությունները շատ կարևոր են, արդեն անցել են, որովհետև հիմա մենք ասում ենք՝ կրթությունն է մեր ռազմավարությունը: Այսինքն՝ չկա մի ոլորտ, որի բարեփոխումների և զարգացման մեր պատկերացումների առաջին տողում կրթությունը չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը և կրթվելը, որովհետև դա է զարգացումն ապահովելու ամենահուսալի և միակ ճանապարհը:
Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երեխաներին ուղղված Կառավարության ուղերձը, թե ինչի համար է կրթությունը, կրթության ոլորտում կապիտալ ներդրումներն ու կրթվելու պատշաճ պայմաններ ստեղծելը կարևոր և առանցքային. «Եվ մեր ուղերձը մեր բոլոր դպրոցների բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Եթե կրթության միջոցով դուք, երեխանե՛ր, լավ ապրեք, դրա շնորհիվ լավ կապրի նաև ձեր ընտանիքը, ձեր ընտանիքի հետ՝ ձեր համայնքը, ձեր համայնքի հետ՝ ձեր մարզը, ձեր մարզի հետ՝ ձեր պետությունը»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան է միտված «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի շուրջ կոնկրետացել են Կառավարության ռազմավարական պատկերացումները:
Վարչապետն ընդգծել է՝ նորակառույց այդ շենքերը չպետք է ծառայեն միայն զուտ դպրոցական ծրագրերի իրականացմանը, այլ պետք է այդտեղ իրականացվեն արվեստի, երաժշտական ուսումնառության այլ գործառույթներ ևս: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Կառավարությունը կշարունակի երաժշտական, արվեստի, սպորտի նոր դպրոցներ կառուցելու ծրագիրն այն վայրերում, որտեղ կլինի այդ ենթակառուցվածքի օբյեկտիվ կարիքը՝ պատշաճ կրթություն ապահովելու հնարավորության ստեղծման համար:
«Ակադեմիական քաղաքում կունենանք արվեստների ավագ դպրոցը, որը մեր պատկերացմամբ երաժշտության, գրականության, արվեստի այլ ուղղությունների ամենատաղանդավոր երեխաների տաղանդը զարգացնելու, ինչպես հիմա ընդունված է ասել, աքսելերատոր կդառնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է նաև նորակառույց բոլոր կրթական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿիևը պետք է անվտանգության անսասան երաշխիքներ ստանա. Եվրոպացի առաջնորդներ
Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ում հետ է զրուցել ՀՀ ԱԳ նախարարը
Բախվել են «Օպել»-ն ու «Կամազ»-ը. մեքենաները հայտնվել են դաշտում. կա 2 վիրավոր
Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին «Hyundai Elantra»-ն մասամբ հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Բայրամովին Հայաստանի հետ կարգավորման հարցում առաջընթացի համար
Քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է. Սիյարտո
Աստանան ողջունում է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ որպես Ուկրաինայի հարցով բարձր բանակցային գործընթացի սկիզբ
Եվրոպական հինգ երկրի ղեկավար հանդես կգա համատեղ հայտարարությամբ Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ
«Նա ուժեղ է և կոշտ». Թրամփը՝ Պուտինի մասին
Մակրոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թրամփի և Պուտինի հանդիպմանը
Արոնյանը հաղթել է Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարում և արժանացել 40 հազար դոլար պարգևի
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը
Երբ տեղի կունենա Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը
Հանդիպումը Ալյասկայում առաջընթաց է, բայց ՌԴ-ն և Նահանգները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու. Ռուբիո
Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, հետո կբարձրանա 7-10 աստիճանով. մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի նորընտիր քարտուղարը Գրիգորյանին հրավիրել է Իրան
Բուսաբանական այգու մոտ «Նիսսան»-ը բախվել է կամրջի պաշտպանիչ պատնեշին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Վերադարձված մանկապարտեզներ, մարզադաշտ, խոշոր դրամական միջոցներ. դատախազությունն ամփոփել է կիսամյակը
ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի կառուցողական երկխոսությունը
Թրամփը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը․ Reuters
Հայտնաբերվել են ալկոհոլային կեղծ խմիչքներ և դրանց պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ. տեսանյութ
Զելենսկին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման, մինչ այդ՝ 1,5 ժամ հեռախոսազրույց են ունեցել
Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար հրդեհի բռնկմամբ
Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստը․ ընդունվել են որոշումներ
Շոշափելի արդյունքներ չկա՞ն. ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը մի քանի ժամ. հանդիպման բոլոր մանրամասները
Երևանի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի, կողքին՝ ինքնաձիգ
Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Կրեմլը Պուտինի ինքնաթիռի վայրէջքի հետ կապված դիմել է խորամանկության. ինչպես է ՌԴ նախագահը ժամանել
Թրամփն ու Պուտինը Ալյասկայում ողջունել են միմյանց, նստել «Կադիլակը» և ուղևորվել բանակցությունների. տեսանյութ
Ալեն Սիմոնյանը պատմել է գրախանութում տեղի ունեցած և խանութից դուրս շարունակված դեպքի մասին
Կիրիլ Դմիտրիևը Ալյասկայում արջի է հանդիպել և հույս հայտնել, թե դա լավ նշան է. տեսանյութ
Թրամփը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ
Հարկային եկամուտների թերակատարումից էիր խոսում, հիմա լուռ ես, երկնիշ աճը սրտովդ չի՞. Մանավազյանը՝ Առաքելյանին
Սյունիքի մարզի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ ռազմական համաձայնագիր է կնքել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT