Վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը

14/07/2025 schedule16:04

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

64.jpg (737 KB)

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն:

Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով մեր երկրում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր:

65.jpg (421 KB)

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան՝ ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
527 դիտում

Արարատի մարզում քաղաքացուն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

Երբ կփակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամանքի էջը. ինչ կլինի, եթե Բաքուն չկատարի Հռչակագրի դրույթները

Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ

Հալաբյան փողոցում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, կկառուցվի նոր բակ

Վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին

Կենտրոնում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

25-ամյա վարորդը «Օպել»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

«Չեք տեսնում, խնդիր կա». ընդդիմությունն «ընկել» է իրանցի պաշտոնյաների հետևից. ինչ է փորձում համոզել. տեսանյութ

Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում

Թրամփը պատմել է Փաշինյանի հետ Հայաստանի և Վաշինգտոնի ճանապարհների վերաբերյալ խոսակցության մասին. տեսանյութ

Փոխվարչապետի որոշմամբ՝ կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

Պետք է պոկվենք Ռուսաստանի նկատմամբ գենետիկ վախից. ՀՀ-ն նստած է ամենակարևոր հանգույցի վրա. Առաքելյան. տեսանյութ

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, կարող եք արտաքսվել

Իրանը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության օգտին․ Վելայաթին՝ Կոստանյանին

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Արաղչիին

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորում կփակվեն փողոցներ

Սահմանվել է կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով. ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է՝ ինչպես դիմել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար

Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա

Հերացու փողոցում բախվել են մեքենաներ. դրանցից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է

Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել

Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը

Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին

Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները