Առաջնորդները վերահաստատել են ԵՄ աջակցությունը ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ին. Ջուլհակյանն ընդգծումներ է արել

14/07/2025 schedule16:30

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպմանը:

Ջուլհակյանը մի քանի ընդգծում է արել.

«Այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքները.

Եվրոպական խորհրդի նախագահ Կոստան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Առաջնորդները ողջունել են ԵՄ-ՀՀ նոր գործընկերության օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված համաձայնությունը:

Գոհունակություն են հայտնել վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացի և «Եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին» ընդունված օրենքի առնչությամբ:

«Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում Հայաստանում ԵՄ ներդրումները այժմ նախատեսվում են հասցնել 2.5 միլիարդ եվրոյի: 2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրոյի դիմադրողականության և աճի ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը։

Առաջնորդները վերահաստատել են ԵՄ աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:

Առաջնորդները նաև ընդգծել են Հայաստանը Եվրոպական Միության տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում ընդգրկելու հնարավորության կարևորությունը, մասնավորապես՝ Սև ծովի ռազմավարության շրջանակներում։

Առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմադրողականության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը։

Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- գրել է պատգամավորը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
584 դիտում

Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է

Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել

Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը

Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին

Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները

Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել են վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին

Երևանում «Տոյոտան» վրաերթի է ենթարկել աղբահանության և սանմաքրան աշխատակցին. վերջինս մահացել է

Հայաստանում օգոստոսի 4-10-ը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ակտիվություն չի արձանագրվել. ՀՎԿԱԿ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վրաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը. Կավելաշվիլի

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Վերականգնվել է պետությանը պատճառված 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 մլն դրամ վնասը

«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ ժողովրդին անվանում են «էշ». Կարապետյան

ՊԵԿ-ը Իրանից ժամանած բեռնատարում ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ է հայտնաբերել

Պետք է մաս կազմեք մեծ փոփոխության. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, չարաշահումների, փողերի լվացման համար. նախաքննության ավարտ

Փորձում են լղոզել, թե մարդ գյուլլող տերտերի ձայնագրությունը մոնտաժված է, զինամթերքն էլ է մոնտաժվա՞ծ. Չախոյան

Թուրքիայում կրակոցների հետևանքով 9 մարդ է վիրավորում ստացել

Ադրբեջանի և Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթերն ընդլայնում են ամերիկյան ընկերությունների հեռանկարները. Պետդեպ

Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է սպասվում

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր

ԵԽ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ կլուծվի Ադրբեջանում պահվող հայերի հարցը

Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

Օգոստոսի 12-ին ՌԴ է մտել շշալցված կոնյակով 26 բեռնատար․ սա այս տարվա լավագույն ցուցանիշն է մեկ օրվա․ Պապոյան

Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին

Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

ՏԿԵ նախարարը հետևել է Գեղարքունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

Եռակողմ համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև շարունակվում է. Էրդողան

Ալիևի համար մահ էր Թրամփի հարցը. Ամերիկացի մի կին, Սյունիքում քնելով, կանխեց Բաքվի ներխուժումը. Շիրինյան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ