Ավարտվել է Նոր Նորքի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական վարույթի նախաքննությունը

14/07/2025 schedule18:08

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը:

Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը, վարչական շրջանի շենքում անցկացվող հանրային լսումների ժամանակ տեղեկանալով Ա.Չ.-ի՝ իր ընդունարանում գտնվելու և նրա մասնակցությամբ նախորդ օրը հեռախոսային խոսակցության ընթացքում փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության մասին, դուրս է եկել աշխատասենյակից՝ Ա.Չ.-ին հարվածներ հասցնելու դիտավորությամբ միանալով ընդունարանում գտնվող վարչական շրջանի աշխատակազմի երեք աշխատակիցներին և Երևանի ավագանու անդամին: Վերջիններս, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Չ.-ին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Բացի այդ՝ 2025 թվականի ապրիլի 28-ին Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը և Ա.Չ.-ն հեռախոսային խոսակցության ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորական և անպարկեշտ արտահայտություններ: Դրանից հետո Ա.Չ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, տարբեր լրատվամիջոցների համացանցի ուղիղ եթերի թողարկմամբ Երևան քաղաքի ավագանու անդամի հետ ապրիլի 29-ին այցելել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենք:

Վերջիններս վարչական շենքում իրենց կողմից նախապես հրավիրված տարբեր լրատվամիջոցների տեսախցիկների առջև հասարակության՝ լրագրողների, վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների, շենքում գտնվող այլ անձանց և տեսանյութը դիտողների նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ շենքի առաջին հարկի անցակետի մոտ փակցրել են վարչական շրջանի նախկին ղեկավարի լուսանկարները, միացրել վերջինիս հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում վիրավորական և անպարկեշտ արտահայտություններով ձայնագրությունը, որից հետո իրենց հետ նախապես վերցրած շշի մեջ առկա սպիտակ հեղուկը լցրել են նախկին ղեկավարի լուսանկարներին՝ խոչընդոտելով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի բնականոն աշխատանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Հ.Ս.-ի նկատմամբ՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), Ա.Չ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
790 դիտում

Արարատի մարզում քաղաքացուն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա

Երբ կփակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամանքի էջը. ինչ կլինի, եթե Բաքուն չկատարի Հռչակագրի դրույթները

Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ

Հալաբյան փողոցում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, կկառուցվի նոր բակ

Վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին

Կենտրոնում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը

25-ամյա վարորդը «Օպել»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

«Չեք տեսնում, խնդիր կա». ընդդիմությունն «ընկել» է իրանցի պաշտոնյաների հետևից. ինչ է փորձում համոզել. տեսանյութ

Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում

Թրամփը պատմել է Փաշինյանի հետ Հայաստանի և Վաշինգտոնի ճանապարհների վերաբերյալ խոսակցության մասին. տեսանյութ

Փոխվարչապետի որոշմամբ՝ կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ

Պետք է պոկվենք Ռուսաստանի նկատմամբ գենետիկ վախից. ՀՀ-ն նստած է ամենակարևոր հանգույցի վրա. Առաքելյան. տեսանյութ

Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, կարող եք արտաքսվել

Իրանը մշտապես հանդես է եկել իր հարևանների միջև խաղաղության օգտին․ Վելայաթին՝ Կոստանյանին

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Արաղչիին

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորում կփակվեն փողոցներ

Սահմանվել է կրթաթոշակ՝ Մեքսիկայում ուսումնառության նպատակով. ԿԳՄՍՆ-ն մանրամասնել է՝ ինչպես դիմել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար

Թուրքիան և Վրաստանը մտադիր են առևտրաշրջանառությունը hասցնել 5 մլրդ դոլարի

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա

Հերացու փողոցում բախվել են մեքենաներ. դրանցից մեկն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Երկու ավտոբուսի արանքում մնացած վարորդը վիրահատվել է

Մեծ ու գեղեցիկ պատիվ է Սպիտակ տանը ձեզ ողջունելը, սա մեծ նվաճում է. Թրամփը տեսանյութ է հրապարակել

Իսրայելը հաստատել է Գազայի վրա վերահսկողություն հաստատելու ծրագիրը

Երևանում մեքենաներ են բախվել. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ

Ձորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Դավիթ Բեկ փողոցում բախվել են Mitsubishi-ն և BYD-ն․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նման գործողությունները վատթարացնում են իրավիճակը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Բաքվի կողմից Կիևին մատակարարումների մասին

Մի քանի անձնագրով փորձում են իշխանություն զավթեն հերիք չէ, մի հատ էլ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա. Չախոյան

Դավիթ Խուդաթյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ այցելել է Արթիկ համայնք՝ հետևելու աշխատանքներին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել ծախսերի փոխհատուցման համար

Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցի ժամկետները