Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում

16/07/2025 schedule14:27

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտերկրում ռոումինգ ծառայություններից օգտվող Ucom-ի բաժանորդների թիվն աճել է 31%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ինտերնետի օգտագործման ծավալների աճը նույն ժամանակահատվածի համար 45% է:

Նշենք, որ միայն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում բաժանորդները սպառել են մոտ 40 հազար ԳԲ ինտերնետ՝ գտնվելով Հայաստանից դուրս։

Բաժանորդների համար լավագույն թվային փորձառությունը Հայաստանից դուրս ապահովելու համար ընկերությունը շարունակաբար ընդլայնում է ռոումինգ ծառայությունների աշխարհագրական ծածկույթը։ Այս պահին Ucom-ի բաժանորդների համար ռոումինգ ծառայությունները հասանելի են 167 երկրի 316 օպերատորների ցանցում։ Իսկ ժամանակակից գերարագ 5G կապը հասանելի է 41 երկրի 52 օպերատորի ցանցում, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրություններում, Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Կիպրոսում և այլն։

«Մենք ջանք չենք խնայում մեր բաժանորդներին լավագույն թվային փորձառությունն ապահովելու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ռոումինգի այս ցուցանիշները վկայում են, որ մեր աշխատանքն արդյունքներ է տալիս։ Մենք շատ ուրախ ենք, որ ավելի ու ավելի շատ բաժանորդներ նախընտրում են մեր միջոցով  կապ պահպանել մտերիմների հետ արտերկրից և վստահում են մեր ծառայությունների որակին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ամառային արձակուրդների ընթացքում առավել պահանջված երկրների համար ընկերությունը մշակել է «uTravel 3ԳԲ» ռոումինգ փաթեթը՝ Վրաստանում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Մոնտենեգրոյում, Իտալիայում, Իսպանիայում և մի շարք այլ՝ հաճախ այցելվող երկրներում հանգստացող բաժանորդների համար: Ընդամենը 4990 դրամ վճարելով՝ բաժանորդները կստանան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար։ Փաթեթը հասանելի է մինչև սեպտեմբերի 30-ը։ «uTravel 3ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով:

Նշենք, որ ռոումինգ ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
302 դիտում

ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ

Վիճաբանություն Երևանում․ հնչել է կրակոց, կասկածյալը գնդապետի որդի է

COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար. ՇՄ նախարար

Հերթագրման նոր հիբրիդային համակարգ հաշվառման քննական բաժիններում. տեսանյութ

160 հազար մարդ ընտանիքով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության մեծ պաշարով. վարչապետ

ՔԿՀ ծառայողները «Հայփոստ»-ով ուղարկված ծանրոցից թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել

Աշտարակ համայնքին է վերադարձվել 4 հա մակերեսով «հատուկ պահպանվող տարածք»

Թե բա՝ էկոնոմիկայի նախարարն ինձ ասում է Վարդանիկ. Պապոյանը տեսանյութ է վերահրապարակել

Ունի հարուստ աշխատանքային փորձ. Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին

Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի

ՀՀ-ում բոլոր պացիենտներն անվճար շարունակում են ստանալ հեպատիտ Ց-ի դեմ վերջին սերնդի դեղերը. տեսանյութ

Հաստատվել են 2025-2026 ուստարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները

Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. դատախազություն

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հուլիսի 28-ին

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Եթե վարչապետ լինեմ ու արագ կարգով երկիրը ոտքի չհանեմ, հորս տղան չեմ. եթե չեմ անի, 2 ձեռքս կտրեք. Ղուկասյան

Կրեմլը չի բացառում Պուտինի և Թրամփի հանդիպումը Պեկինում

Նոր ծրագիր լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար. Երևանի քաղաքապետարան

Եղել է հաքերային հարձակում. «Աէրոֆլոտ»-ի համակարգային խափանման դեպքով քրգործ է հարուցվել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Արագածավան գյուղում «Մոսկվիչ»-ը հայտնվել է ջրատարում. վարորդը տեղում մահացել է

Լուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներ. Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

«Իմ Քայլը» հիմնադրամի ջանքերով Չինաստան մեկնած երրորդ պատվիրակությունն ավարտել է այցը, ստացել հավաստագրեր

Պարզաբանում եմ պահանջել՝ տեղի ունեցածը համարելով անթույլատրելի. Մինասյանը դիմել է Գյումրու քաղաքապետին

Հորդանանի և ԱՄԷ-ի կողմից օդից մարդասիրական օգնություն է նետվել Գազայի հատված

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Ավարտվել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը. ինչ է պարզվել

Առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ՌԴ քաղաքացի 16-ամյա պատանի է մահացել

Մանուկներին «Доля воровская» հրամցնող խավարի մնացուկնե՛ր, ձեր «կարապի երգն» էիք միացրե՞լ. Խաչատրյան

Տաք հոսանքներ են մոտենում. զգուշացում առաջիկա օրերին բարձր ջերմային ֆոնի և մինչև +40 աստիճան տաքության մասին

ՊՆ-ն արձագանքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու մասին հրապարակումներին

Ընտանիքով Սևան գնալը, ռեստորանում ընթրելը, ուղևորության մեկնելը շոշափելի ծախսեր են, ինչպե՞ս է արվում. վարչապետ

Վարդավառի տոնակատարությունների հատվածներում ՆԳՆ ծառայություններն ուժեղացված հսկողություն են իրականացրել

Խափանում «Աէրոֆլոտ» համակարգում. Շերեմետևո և Պուլկովո օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր չեղարկվել են

Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը տեղում մահացել է

Այգուն չհետևելը համապատասխան հետևանք պետք է ունենա. մինչ դատարանում գործը քննում են, այգին չորանում է. Ավինյան

Ուկրաինան առաջին անգամ գազ կներմուծի Ադրբեջանից

Ո՞վ է հիշում գողտրիկ երեկոն, երբ Բաղրամյանից Աշոտյանին աշոտյան արեցինք, ու նրա հետ էր Ֆարմանյանը. Ջուլհակյան